Կարոլին Սիմոն
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 24, 1992[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Կասել, Հեսսեն, Գերմանիա | ||
Հասակ | 165 սանտիմետր | ||
Քաշ | 54 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարոլին Սիմոն (գերմ.՝ Carolin Simon, նոյեմբերի 24, 1992[1], Կասել, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղացել է «Լիոնում» և Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում՝ որպես ձախ պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլին Սիմոնը իր կարիերան սկսել է «Այնտրախտ Բաունատալ» սպորտային ակումբում, իսկ 2008 թվականի ամռանը տեղափոխվել է «Յան Կալդեն» ակումբ[2]։ 2010 թվականի հունվարի 1-ին նա միացավ Բունդեսլիգայի «Համբուրգ» ակումբին, պայմանագիր կնքելով մինչև 30.06.2012 թվականը[3]։ «Համբուրգում» անցկացրած երկուսուկես տարիների ընթացքում Կարոլինը մասնակցել է 58 խաղի՝ խփելով ութ գոլ[4]։ Համբուրգից տեղափոխվելուց հետո 2012 թվականի սկզբին Սիմոնը երկու տարով պայմանագիր կնքեց «Վոլֆսբուրգի» հետ (մինչև 30.06.2014), որը փոխարինող էր փնտրում վնասվածք ստացած Մարեն Տեցլաֆին[5]։ Այնուամենայնիվ, «Վոլֆսբուրգում» Կարոլինը հիմնականում խաղում էր երկրորդ թիմում, հիմնական թիմում խաղացել է միայն երկու խաղ Գերմանիայի գավաթի խաղարկությունում։ 2013 թվականի հունվարին փոխադարձ համաձայնությամբ ակումբը հայտարարեց պայմանագրի դադարեցման մասին[6]։
Դրանից անմիջապես հետո հայտարարվեց, որ Սիմոնը պայմանագիր է ստորագրել «Բայեր 04 Լևերկուզենի» հետ[7]։ Լևերկուզենում հետագա երեքուկես տարիների ընթացքում, որպես պաշտպան, նա հանդես էր գալիս թիմի մեկնարկային կազմում, և 2015 թվականին կարողացան նվաճել DFB-Hallenpokal գավաթը։
Շուրջ չորս տարի «Բայերի» հետ աշխատելուց հետո, ես տեսնում եմ, որ եկել է ինչ որ բան փոխելու ժամանակը, որպեսզի շարունակել զարգանալ անձնապես և սպորտային տեսանկյունից։ Ես լավ և ուսուցողական ժամանակ եմ անցկացրել Լևերկուզենում, բայց հիմա ուզում եմ ինչ որ նոր բան սովորել[2]։ |
2015/2016 մրցաշրջանի վերջում Սիմոնը չերկարաձգեց պայմանագիրը «Բայերի» հետ և տեղափոխվեց «Ֆրայբուրգ»[2]։ 2018 թվականի հուլիսի 2-ին ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնը» հայտարարեց որպես պաշտպան Կարոլին Սիմոնի հետ մինչև 2019/2020 մրցաշրջանի վերջը պայմանագիր կնքելու մասին[8]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականից Սիմոնը գերմանական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավիրվեց ազգային երիտասարդական թիմ, սկսած Մ-15-ից, որտեղ մասնակցել է 5 խաղի, իսկ մեկ տարի անց հրավիրվել է Մ-16 թիմ, որտեղ անցկացրել է ևս 5 խաղ 2008-2009 թվականներին[4]։
Մ-17 թիմի կազմում առաջին անգամ հանդես է եկել 2008 թվականի հունվարի 29-ին Նոր Զելանդիայի հետ խաղում, որտեղ Գերմանիան հաղթել է 4:0 հաշվով։ Հանդես գալով մինչև 17 տարեկանների Գերմանիայի երիտասարդական հավաքականում դարձել է Եվրոպայի առաջնության 2008 և 2009 թվականների հաղթող։ Ընդհանուր առմամբ Կարոլինը Գերմանիայի Մ-17 թիմում մասնակցել է 14 խաղի[4]։
Մինչև 19 տարեկանների Գերմանիայի հավաքականում առաջին խաղը անցկացրել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին շվեդների դեմ։ 2011 թվականի Եվրոպայի Առաջնությունում մասնակցել է չորս հանդիպման, այդ թվում եզրափակիչին, որտեղ Գերմանիան հաղթել է Նորվեգիայի հավաքականին 8-1 հաշվով։ Ընդհանուր առմամբ, 2009-2011 թվականներին, որպես պաշտպան Մ-19 թիմի կազմում մասնակցել է 13 խաղի՝ խփելով 2 գնդակ[4]։
Մինչև 20 տարեկանների Գերմանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ճապոնիայում անցկավող 2012 թվականի Աշխարհի առաջնությանը՝ դաշտ դուրս գալով վեց խաղերից հինգում։ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած եզրափակիչ խաղում Գերմանիան պարտվեց ԱՄՆ-ին 1:0 հաշվով։
Գերմանիայի մեծահասակների հավաքական առաջին հրավերը Սիմոնը ստացել է մարզիչ Շտեֆֆի Ջոնսից։ 2016 թվականի նոյեմբերի 29-ին, Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Կարոլինը դաշտ մտավ 46-րդ րոպեին[9]։ Գերմանիայի հավաքականի հետ Կարոլինի համար առաջին խոշոր մրցաշարը դարձավ 2017 թվականի Եվրոպայի առաջնությունը[10]։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունը 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ[11]
Ակումբ | Մրցաշրջան | Երկրի չեմպիոն | Երկրի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպական գավաթ | Արդյունքներ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Համբուրգ | 2009-2010 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
2010-2011 | 19 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 4 | |
2011-2012 | 20 | 2 | 3 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 28 | 3 | |
Ընդամենը | 48 | 6 | 5 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 58 | 7 | |
Վոլֆսբուրգ | 2012 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Ընդամենը | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
Բայեր 04 Լևերկուզեն | 2012-2013 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 2 |
2013-2014 | 20 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 1 | |
2014-2015 | 20 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 3 | |
2015-2016 | 22 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 1 | |
Ընդամենը | 70 | 6 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 75 | 7 | |
Ֆրայբուրգ | 2016-2017 | 22 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 4 |
2017-2018 | 13 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 2 | |
Ընդամենը | 35 | 5 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 6 | |
Լիոն | 2018-2019 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 9 | 0 |
Ընդամենը | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 9 | 0 | |
Ընդհանուր կարիերա | 161 | 17 | 17 | 2 | 5 | 1 | 1 | 0 | 184 | 20 |
Գերմանիայի ազգային հավաքականի հետ հանդիպումներ և գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիճակագրությունն ըստ dfb.de կայքի
Հաղթանակներ և գոլեր Գերմանիայի ազգային հավաքականի կազմում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար | ||
2016 | |||||||
1 | 29/11/2016 | Նորվեգիա | 1:1 | Ընկերական խաղ | |||
2017 | |||||||
2 | 09/04/2017 | Կանադա | 2:1 | Ընկերական խաղ | |||
3 | 04/07/2017 | Բրազիլիա | 3:1 | Ընկերական խաղ | |||
4 | 17/07/2017 | Շվեդիա | 0:0 | Աշխարհի Գավաթ-2017 | |||
5 | 25/07/2017 | Ռուսաստան | 0:2 | Աշխարհի Գավաթ-2017 | |||
6 | 16/09/2017 | Սլովենիա | 6:0 | Աշխարհի Գավաթի որակավորում 2019 | |||
7 | 19/09/2017 | Չեխիա | 0:1 | Աշխարհի Գավաթի որակավորում 2019 | |||
8 | 24/10/2017 | Ֆարերյան կղզիներ | 11:0 | Աշխարհի Գավաթի որակավորում 2019 | |||
2018 | |||||||
9 | 10/06/2018 | Կանադա | 2:3 | Ընկերական խաղ | |||
10 | 01/09/2018 | Իսլանդիա | 0:2 | Աշխարհի Գավաթի որակավորում 2019 | |||
11 | 04/09/2018 | Ֆարերյան կղզիներ | 0:8 | 58 - 73 | Աշխարհի Գավաթի որակավորում 2019 | ||
12 | 06/10/2018 | Ավստրիա | 3:1 | Ընկերական խաղ | |||
13 | 10/11/2018 | Իտալիա | 5:2 | Ընկերական խաղ | |||
14 | 13/11/2018 | Իսպանիա | 0:0 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 «SC Freiburg verpflichtet Carolin Simon» (գերմաներեն). scfreiburg.com. 25/04/2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Markus Juchem (2009 թ․ դեկտեմբերի 10). «HSV verpflichtet Carolin Simon» (գերմաներեն). womensoccer.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Carolin Simon
- ↑ «Simon springt für Tetzlaff ein». kicker.de. 2012 թ․ հունիսի 4.
- ↑ «Vertrag aufgelöst». vfl-wolfsburg.de. 29/01/2013. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Markus Juchem (2013 թ․ հունվարի 30). «Carolin Simon wechselt zu Bayer 04 Leverkusen» (գերմաներեն). womensoccer.de.(չաշխատող հղում)
- ↑ «COMMUNIQUÉ : L'OL INFORME DES SIGNATURES DE LISA WEISS ET CAROLIN SIMON» (ֆրանսերեն). ol.fr. 02/07/2018.
- ↑ «Deutschland 1:1 Norwegen» (գերմաներեն). dfb.de. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «JONES BERUFT EM-KADER - POPP FEHLT VERLETZT» (գերմաներեն). dfb.de. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Carolin Simon» (ֆրանսերեն). statsfootofeminin.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլին Սիմոն» հոդվածին։ |
|