Սեքեզ
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 1520 մետր | |
Բնակչություն | 165 258 մարդ (2016)[1] | |
Հեռախոսային կոդ | 0874 | |
Պաշտոնական կայք | saqqez.ir(պարս.) | |
| ||
Սեքեզ[2](պարսկերեն՝ سقز, քրդ.՝ Seqiz, սորանի՝ سەقز), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քուրդիստանի նահանգում։ Սեքեզ շեհրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվով նահանգի երկրորդ քաղաքը[3]։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Քուրդիստանի հյուսիսարևմտյան մասում, լեռնային տեղանքում, ծովի մակարդակից 1479 մետր բարձրության վրա[4]։
Սեկեզը գտնվում է Սանանդաջից՝ նահանգի վարչական կենտրոնից մոտ 120 կմ հյուսիս-արևմուտք և Թեհրանից՝ երկրի մայրաքաղաքից, 450 կմ արևմուտք։ Քաղաքի կլիման պայմանավորված է լեռնային տեղանքով և բնորոշվում է ցուրտ ձյունառատ ձմռան և չոր շոգ ամռան հերթագայությամբ։ Տարեկան միջին տեղումների քանակը 500 մմ է։ Այստեղ գրանցվել է Իրանի համար ամենացածր օդի ջերմաստիճանի ցուցանիշը՝ −36 °C[5]։
Սեքեզի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18.2 (64.8) |
20 (68) |
24 (75) |
29 (84) |
34.4 (93.9) |
39 (102) |
43 (109) |
42 (108) |
39 (102) |
32 (90) |
26 (79) |
22.2 (72) |
43 (109) |
Միջին բարձր °C (°F) | 2.4 (36.3) |
4.7 (40.5) |
11.0 (51.8) |
17.3 (63.1) |
23.1 (73.6) |
29.8 (85.6) |
34.3 (93.7) |
34.2 (93.6) |
29.8 (85.6) |
22.2 (72) |
13.4 (56.1) |
6.1 (43) |
19.03 (66.25) |
Միջին ցածր °C (°F) | −8.1 (17.4) |
−6.7 (19.9) |
−1.2 (29.8) |
3.6 (38.5) |
6.6 (43.9) |
9.5 (49.1) |
14.0 (57.2) |
13.4 (56.1) |
8.3 (46.9) |
4.4 (39.9) |
−0.3 (31.5) |
−4.6 (23.7) |
3.24 (37.83) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −32 (−26) |
−33 (−27) |
−27.6 (−17.7) |
−9 (16) |
−5 (23) |
−0.6 (30.9) |
3.8 (38.8) |
4.8 (40.6) |
−0.4 (31.3) |
−7 (19) |
−24 (−11) |
−32 (−26) |
−36 (−33) |
Տեղումներ մմ (դյույմ) | 66.6 (2.622) |
58.7 (2.311) |
79.5 (3.13) |
83.6 (3.291) |
52.0 (2.047) |
5.8 (0.228) |
2.9 (0.114) |
2.5 (0.098) |
1.4 (0.055) |
27.8 (1.094) |
56.9 (2.24) |
61.7 (2.429) |
499.4 (19.659) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 8.5 | 8.3 | 10.0 | 9.8 | 7.0 | 1.2 | 0.7 | 0.6 | 0.5 | 4.3 | 6.2 | 8.1 | 65.2 |
% խոնավություն | 73 | 70 | 64 | 58 | 52 | 40 | 35 | 33 | 33 | 47 | 63 | 71 | 53.3 |
Միջին ամսական արևային ժամ | 121.5 | 142.2 | 177.4 | 213.1 | 287.1 | 345.1 | 357.4 | 344.3 | 311.1 | 254.3 | 174.1 | 123.4 | 2851 |
աղբյուր: Synoptic Stations Statistics |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը՝ 165 258 մարդ (2016)[1], ազգային կազմում գերակշռում են քրդերը (սորանի լեզվի կրողները)։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեքեզի մերձակայքը իրենից ներկայացնում է գեղատեսիլ բնական լանշաֆտներ՝ անտառներ և լեռնային մարգագետիններ[6]։ Անտառազանգվածները[7], որոնք զբաղեցնում են մոտ 7000 հա մակերես Սեքեզի և Բուկանի միջև, հանգստի գոտի են և անտառավերականգնման բազա։ Նաև քաղաքից մի քիչ հեռու կան մի քանի պատմամշակութային հուշարձաններ։ Մայրուղուց, որը Սեքեզն ու Դիվանդարեն կապում է իրար, 20 կմ հյուսիս գտնվում է Կարաֆտու քարանձավը, որտեղ Պարթևստանի դարաշրջանում գտնվել է Հերակլեսի տաճարը[8]։ 42 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվում են Զևիյե ամրության փլատակները[9], որոնք պատահաբար բացահայտվել են 1947 թվականին։ Ամրության շինարարությունը վերաբերում է մթ․ա․ 900 թվականին, այսինքն այստեղ Մարաստանի տիրապետության ժամանակաշրջանին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.amar.org.ir/english
- ↑ Иран. Справочная карта (масштаб 1:1 250 000). Четвёртое издание — ГУГК СССР, 1986.
- ↑ World Gazetteer(անգլ.)
- ↑ Физико-географические данные(անգլ.)
- ↑ Embassy of the Islamic Republic of Iran in South Africa Archived 2012-03-05 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Saqez Plains(անգլ.)
- ↑ Saqez Region Forests(անգլ.)
- ↑ Karaftoo Historical Cave(անգլ.)
- ↑ Zevieh Castle(անգլ.)
|