Սերգեյ Սերեդենին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սերեդենին
Сергей Середенин
Ծնվել էմարտի 15, 1946(1946-03-15) (78 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Institute of Pharmacology Russian Academy of Medical Sciences?
Գործունեության ոլորտդեղագիտություն
Ալմա մատերՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Սերգեյ Բորիսովիչ Սերեդենին (ռուս.՝ Сергей Борисович Середенин, մարտի 15, 1946(1946-03-15), Մոսկվա, ԽՍՀՄ), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Վ.Վ. Զակուսովի անվան դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բորիսի Սերեդենինը ծնվել է 1946 թվականի մարտի 15-ին, Մոսկվա քաղաքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը՝ Բորիս Վլադիմիրի Սերեդենինը, ծնվել է 1911 թվականին Լենինգրադում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին. ինժեներ-գնդապետ էր։ Մայրը՝ Թամարա Սերգեյի Ավակովան, ծնվել է Կիսլովոդսկում 1921 թվականին, մասնագիտությամբ բժիշկ-նյարդաբան էր։ Թամարա Ավակովայի հայրը՝ Սերգեյ Աղաբեկի Ավակովը, ծնվել է Շուշիում, իսկ մայրական կողմի պապիկը 1880 թվականից բնակություն էր հաստատել Մոսկվայում։ Նա ունեցել է հյուրանոց, որտեղ ապրել են Լազարյան ճեմարանի շատ սաներ և դասախոսներ։ 1969 թվականին Սերգեյ Սերեդենինը ավարտել է ադիոկենսաբանություն|ռադիոկենսաբանության]] ամբիոնի ասիստենտ։ 1973-1986 թվականներին նույն բուհում ղեկավարել է դեղագենետիկայի լաբորատորիան։ Սերգեյ Սերեդենինը համապատասխանաբար 1972 և 1983 թվականներին պաշտպանել է թեկնածուական և դոկտորական թեզերը։ 1986 թվականին նշանակվել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն և դեղագենետիկայի լաբորատորիայի վարիչ։ 1991 թվականին հունվարից նա զբաղեցրել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ 1993 թվականին Սերգեյ Սերեդենինը ընտրվել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1997 թվականից՝ ակադեմիկոս։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի բժշկական համալսարանը

Սերգեյ Սերեդենինը խոշոր դեղագետ գիտնական է։ Նա Ռուսաստանում առաջինն է զարգացրել ժամանակակից գիտական այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են փորձարարական ֆարմոգենետիկան, դեղագործության մուտագենեզը։ Նրա կողմից ստացված կարևորագույն արդյունք է հոգեմետ միջոցների դեղերի ֆարմակոլոգիական ազդեցության կախվածությունը ժառանգական հսկողության տիպից, որպես հուզական ներգործության ապացույց։ Սերեդենինը գիտականորեն հիմնավորել է նոր սերնդի ակտոպրոտեկտորների ստեղծման անհրաժեշտությունը որոնց ազդեցությունը պետք է ուղղված լինի որոշակի հուզական ներգործության վրա։ Սերգեյ Սերեդենինի ղեկավարությամբ իրականացվել են այդպիսի դեղամիջոցների մոլեկուլաֆարմակոլոգիական բազայի որոշման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել են ֆարմակոլոգիա-քիմիական և սկրինգային հետազոտություններ, որոնք թույլ են տալիս մշակել աշխարհում կրկօրինակը չունեցող նոր յուրահատուկ հոգեմետ միջոցներ։ Նա հետազոտել է հակամուտագենեզի խնդիրը և մշակել դեղագործական ազդեցության մեթոդներ՝ հիմնված կենսաքիմիական շղթաների մուտացիաների վրա։ Մեծ է նրա ներդրումը ռազմական հոգեդեղամիջոցների զարգացման, Ռուսաստանի զինված ուժերում ընդունված դեղամիջոցների օգտագործման մեթոդների մշակման և ստեղծման ասպարեզում։

2001 թվականին Սերգեյ Սերեդենինը Ռուսաստանի բժշկակական համալսարանում հիմնադրել է դեղագենետիկայի ամբիոն, որն իր բնույթով առաջինն էր Ռուսաստանում։ 2004 թվականին լույս է տեսել նրա «Դասախոսություններ դեղագենետիկայից» ուսումնական ձեռնարկը։ Վերջին տարիներին նրա ղեկավարությամբ մշակվել են մի շարք սկզբունքորեն նոր դեղամիջոցներ և կազմակերպվել է դրանց արտադրությունը Ռուսաստանի առաջատար դեղագործական կազմակերպություններում։

Գիտական աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գիտական հետազոտությունների արդյունքները հրատարակված են 400 գիտական աշխատանքներում, չորս մենագրություններում և երեք մենագրական ժողովածուներում։ Սերգեյ Սերեդենինը նաև հեղինակ է 27 հեղինակային իրավունքի և արտոնագրի, որոնցից երեքը՝ ԱՄՆ-ում, երկուսը՝ Գերմանիայում և մեկը՝ Ճապոնիայում։ Սերեդենինի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ պարբերաբար կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ «Биологические основы индивидуальной чувствительности к психотропным средам» թեմայով, որի նյութերը տպագրվում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրներում։ 1994 թվականին 26 ռուս և 28 արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ Սերեդենինի խմբագրությամբ «Biological Basis of Individual Sensitivity to Psychotropic Drugs» գիրքը տպագրվել է անգլիական «Grafham Press» հրատարակչության կողմից։

Սերեդենինը ղեկավարել է 11 դոկտորական և 18 թեկնածուական ատենախոսություն։ Նրա աշակերտներն այսօր աշխատում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և Գերմանիայում։ Նրա ղեկավարած ինստիտուտը համագործակցում է նաև Երևանի բժշկական համալսարանի հետ, և այդ համագործակցության արդյունք են Երևանի բժշկական համալսարանի աշխատակիցների կողմից պաշտպանված ատենախոսությունները։ Նա բազմիցս զեկուցումներով և դասախոսություններով հանդես է եկել մի շարք միջազգային կոնգրեսներում, կոնֆերանսներում և սիմպոզիումներում, ինչպես նաև ղեկավարել դրանք։ Սերգեյ Սերեդենինի ղեկավարած Ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան խոշոր համալսարանների և դեղագործական ձեռնարկությունների հետ։

Սերգեյ Սերեդենինը Ռուսաստանի դեղագիտության գիտական խորհրդի և Ռուսաստանի դեղագետների գիտական ընկերության նախագահն է, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ռուսաստանի տնտեսության արդիականացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի, «Медицинская техника и фармацевтика» աշխատանքային խմբի անդամ, ՌԴ կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ։ Նա «Collegium Internationale Neuro-Psychopharmacology (CINP)» միջազգային ընկերության անդամների և մրցանակների գծով հանձնաժողովի անդամ է։ Սերեդենինը միաժամանակ մի շարք ռուսական և արտասահմանյան գիտական ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ է. դրանցից են «Вестник РАМН», «Экспериментальная и клиническая фармакология», «Физически активные вещества» (Украина), «Functioanal Neorology» (Իտալիա) և նաև «Pharmacology, Biochemistry Behavior» (ԱՄՆ-Եվրոպա) ։

Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական նվաճումների համար Սերգեյ Սերեդենինը 1980 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1998 թվականին՝ ՌԴ պետական մրցանակի։ Նա պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մեդալներով։ Հաշվի առնելով Սերգեյ Սերեդենինի միջազգային համբավը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Այսօր էլ մեծանուն դեղագետը շարունակում է իր ազգանվեր գիտական գործունեությունը և համագործակցում ՀՀ գիտակրթական կազմակերպությունների հետ՝ իր գիտելիքները ի սպաս դնելով հայ գիտական մտքի զարգացմանը։