Սերգեյ Շիշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Շիշկո
Ծնվել էհունիսի 12 (25), 1911
ԾննդավայրՆոսովկա, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 26, 1997(1997-04-26)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԳեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն[2]
Պարգևներ
Լենինի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
և Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
 Serhii Shyshko Վիքիպահեստում

Սերգեյ Շիշկո (ուկրաիներեն՝ Шишко Сергій Федорович, հունիսի 12 (25), 1911, Նոսովկա, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 26, 1997(1997-04-26)[1], Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1974)[3]։ Կիևի պատվավոր քաղաքացի[3]։ 1952 թվականից` Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի հունիսի 12-ին (25), Նոսովկայում (այժմ` Ուկրաինայի Չեռնիգովի մարզ)։ Սովորել է Կրասնոյարսկի պետական գեղարվեստի ինստիտուտում (1929-1933) և Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (1936-1943)։ Լենինգրադում Շիշկոն ավարտել է հայտնի նկարիչ և ուսուցիչ, պրոֆեսոր Բորիս Իոգանսոնի անվան արվեստանոցը։

1944 թվականին տեղափոխվել է Կիև, նույն թվականին դարձել է Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նկարիչների միության անդամ։ Մոտ 40 տարի Շիշկոն ստեղծում էր «Կիևյան սյուիտա» շարքը, որում ընդգրկված էին ավելի քան 100 նկարներ և էսքիզներ։ Կիևում Շիշկոն նկարել է «Կիևյան զառիիթափի վրա» (1944), «Բաբի յար» (1945), «Կիևյան հեռվաստան» (1964), «Ծաղկած շագանակներ» (1957), «Կրեշչատիկ» (1976) և այլ նկարներ[4]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վլադիմիրի բլուրը» (Խարկովի գեղարվեստի թանգարան, 1946)
  • «Դնեպր։ Տեսարան Պոլոդից» (Ուկրաինայի արվեստի ազգային թանգարան, 1950)
  • «Դնեպրն առավոտյան» (Ուկրաինայի արվեստի ազգային թանգարան 1953)
  • «Նոր Կիև» (Վորոշիլովգրադսկի Արտեմի անվան գեղարվեստի թանգարան, 1960)
  • «Կիևյան հեռվաստան» (1974)
  • «Ծառուղի` Խոստինսկի այգում» («Կովկաս» շարքից, 1973 թվական, թուղթ, պաստել)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Շիշկո» հոդվածին։