Սերգեյ Շաթիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Շաթիրյան
Ծնվել է մարտի 20, 1907(1907-03-20)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 18, 1959(1959-10-18) (52 տարեկանում)
Մասնագիտություն դիրիժոր և կոմպոզիտոր
Շրջանավարտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Սերգեյ Ալեքսանդրի Շաթիրյան (1907, մարտի 20, Ալեքսանդրապոլ - 1959, հոկտեմբերի 18, Լենինգրադ (այժմ Սանկտ-Պետերբուրգ)), հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վալտոռնի դասարանը, միաժամանակ դասեր վերցրել Ալեքսանդր Սպենդիարյանից (գործիքավորում և ձևի վերլուծություն)։ Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում որպես վալտոռնահար 1928-1931 թթ., Վ․ Բույանովսկու դասարան) և դիրիժոր (1931-1934, Ալեքաանդր Գաուկի և Ս. Ելցինի դասարան)։ Դիպլոմը պաշտպանել է 1937 թվականին։ Երևանի դրամատիկական (1924-1928 թթ.) և օպերային (1934-1936 թթ.) թատրոնների, Լենինգրադի ռադիոյի (1937-1941 թթ.) դիրիժոր, Քիշնևի (1946-1947 թթ.) և Երևանի (1947-1948 թթ.) ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժոր։ Լենինգրադի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայի երաժշտական խմբագիր (1937-1941 և 1948-1959 թթ.)։ Դասավանդել է Երևանի (տեսական դասընթաց, վալտոռն, 1934-1936 թվականներ) և Լենինգրադի (դիրիժորություն, 1950-1959 թթ.) կոնսերվատորիաներում։

Գրել է «Բուլղարական սյուիտ» (մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, 1950 թ.), սիմֆոնիկ 4 սյուիտ (1931 թ., հայկական թեմաներով, 1936, 1949, 1958 թթ.), ջութակի և նվագախմբի ֆանտազիա (1953 թ.), լարային կվարտետ (1928 թ.), Կոմիտասի թեմաներով կվարտետային վարիացիաներ (1933 թ.), ռոմանսներ, 2 սյուիտ էստրադային նվագախմբի, երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, կատարել հայկական երգերի մշակումներ ձայնի և քառյակի համար (1937 թ.)։ Շաթիրյանը եղել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին լիարժեք բեմադրության (1935, Երևանի օպերայի և բալետի թատրոն) երաժշտական ղեկավարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 412 CC-BY-SA-icon-80x15.png