Սերգեյ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Մնացականյան
Ծնվել էօգոստոսի 4, 1944(1944-08-04)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 29, 2021(2021-06-29) (76 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ, քննադատ, գրական քննադատ, արձակագիր և փիլիսոփա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերբանաստեղծություն
Պարգևներ
Բարեկամության շքանշան
Կայքwriter21.ru/mnacakanyan-s/

Սերգեյ Միհրանի Մնացականյան (ռուս.՝ Сергей Мигранович Мнацаканян, օգոստոսի 4, 1944(1944-08-04), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 29, 2021(2021-06-29), Մոսկվա, Ռուսաստան), հայկական ծագմամբ խորհրդային և ռուսաստանցի բանաստեղծ, էսսեիստ, գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մնացականյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 4-ին՝ Մոսկվայում, Մարխլևսկու փողոցում (այժմ՝ Միլյուտինսկի նրբանցք)[1]։

Երկար տարիներ համագործակցել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի հետ։ Տպագրվել է «Նովի միր», «Յունոստ», «Օկտյաբր», «Դրուժբա նարոդով», «Դետի Ռա» ամսագրերում, «Մոսկովսկի կոմսոմոլեց» (այստեղ 1969 թվականի հունվարին տպագրվել է առաջին անգամ[1]), «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերում, «Պոեզիայի օր», «Պոեզիա» ալմանախներում և այլն[2]։

Բանաստեղծի առաջին գիրքը լույս է տեսել 1969 թվականին, որին հաջորդել են «Կայարանային ճյուղ» (1975), «Ձնե գիրք» (1978), «Հառաչ» (1980), «Բարձր լեռներ» (1981), «Տեսողության անկյուն», «Գթության քույր» (1982), «Ինքնադիմանկար» (1986), «Հատընտիր», «Ձմեռային փիլիսոփայություն» (2004), «Ռուսական պալիմպսեստ» (2005), «100 բանաստեղծություն» (2012), «Անտեսանելի ցանցեր» (2015) և այլ գրքերը[2]։ Բանաստեղծի գրքերը հրատարակվել են ավելի քան քառորդ միլիոն օրինակ տպաքանակով[3]։

1998-2003 թվականներին Յան Ավգուստ անունով գրողը հրատարակել է «Փոքր յոթնագիրքը», որը ներառում է «Խումար» բանաստեղծությունների գիրքը, «Որոնվում է...» պատմվածքների գիրքը, ռուսական և համաշխարհային գրականության մասին «Զբոսանքներ ժամանակի մեջ» էսսեների ժողովածուն, «Մեդվեդկովո-1982» արգելված պոեմը և 1991 թվականից հետո գրված այլ ստեղծագործություններ[3]։

Բանաստեղծի պոեզիայի և արձակի մասին գրել են Ալեքսանդր Արոնովը, Անդրեյ Դեմենտևը, Անդրեյ Վոզնեսենսկին, Ալեքսանդր Տկաչենկոն, Եվգենի Ռեյնը, Բախիտժան Կանապյանովը և այլք[4]։

Մնացականյանը գրել է հուշեր, որոնք միավորել է «Ռետրոման, կամ Ռոման-Ռետրո» իր գրչակիցների դիմանկարների գրքում (Մոսկվա, ՄԻԿ հրատարակչություն, 2011)[5]։

Մնացականյանը 1974 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ՝ դառնալով այդ կազմակերպության ամենաերիտասարդ անդամներից մեկը[1]։ Անդամակցել է նաև Մոսկվայի գրողների միությանը, միջազգային PEN-ակումբին և Մոսկվայի լրագրողների միությանը[3]։

Մահացել է 2021 թվականի հունիսի 29-ին[6]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրովի

  • Сергей Мнацаканян Бескорыстье: Стихи. — Ереван: Айастан, 1969. — 36 с., портр.
  • Сергей Мнацаканян Станционная ветка: Стихи. — М.: Молодая гвардия, 1975. — 31 с. (Молодые голоса)
  • Сергей Мнацаканян Снежная книга: Стихи. — М.: Современник, 1978. — 142 с. (Новинки «Современника»)
  • Сергей Мнацаканян Вздох: Стихи. Новая книга. — М.: Молодая гвардия, 1980. — 111 с.: портр.
  • Сергей Мнацаканян Высокогорье: Стихотворения. — М.: Советский писатель, 1981. — 78 с.: портр.
  • Сергей Мнацаканян Сестра милосердия: Книга лирики. — М.: Современник, 1982. — 112 с. (Новинки «Современника»)
  • Сергей Мнацаканян Воздушный поцелуй: Стихотворения и поэмы. — М.: Молодая гвардия, 1985. — 127 с.
  • Сергей Мнацаканян Автопортрет: Лирика. [Худож. Н. Пескова]. — М.: Современник, 1986. — 238 с.: ил.
  • Сергей Мнацаканян Фантастика!: Стихи.; Рис. Е. Гурова. — М.: Правда, 1991. — 48 с.: ил. — (Библиотека «Крокодила» N 15 (1123)
  • Сергей Мнацаканян Стихотворения.; [Худож. А. Яркина]. — М.: Молодая гвардия, 1991. — 240 с.: ил. — ISBN 5-235-01268-2 (БИС. Библиотека избранных стихотворений)
  • Ян Август Прозрачные люди = Transparent people: Стихотворения 1998 г. — М.: Скиф, 1999. — 32 с. — ISBN 5-85699-117-6
  • Сергей Мнацаканян Зимняя философия: Стихотворения и поэмы. [предисл. А. Д. Дементьева]. — М.: Молодая гвардия, 2004. — 422 с.: портр. — ISBN 5-235-02738-8 (Библиотека лирической поэзии «Золотой жираф»)
  • Сергей Мнацаканян Русский палимпсест: Стихотворения. — М.: МИК, 2005. — 287 с.: портр. (в пер.) — ISBN 5-87902-023-1
  • Сергей Мнацаканян Ретроман, или Роман-Ретро. — М.: МИК, 2012. (Авторская серия «Русский палимпсест»)
  • Сергей Мнацаканян Дагерротипы: Стихи о творчестве, поэзии и поэтах. — М.: МИК, 2014. — 119 с. — ISBN 978-5-87902-300-8
  • Сергей Мнацаканян Незримые сети: Стихотворения. — М.: У Никитских ворот, 2015. — 130 с. — ISBN 978-5-906787-34-7 (Московские поэты)
  • Сергей Мнацаканян Прекрасные люди, или Мемуары старого москвича. — М.: МИК, 2017. — 405 с.: ил., портр. — 2000 экз. — ISBN 978-5-87902-368-8 (Авторская серия «Русский палимпсест»)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մնացականյանը «Յունոստ» և «Կոլցո «Ա»» ամսագրերի գրական մրցանակների, Լերմոնտովյան միջազգային մրցանակի (2005), ԱկԹոռնի («Սպիտակ կռունկ») թյուրքալեզու պոեզիայի թարգմանությունների մրցույթի Գրան պրիի (առաջին տեղ՝ «Փիլիսոփայական քնարերգության թարգմանություն» անվանակարգում, 2012 թվական) դափնեկիր է, ներառվել է Բունինյան մրցանակի հակիրճ ցուցակում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Поэту Сергею Мнацаканяну исполняется 75». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  2. 2,0 2,1 «Москва | Новости | Скончался поэт Сергей Мнацаканян». mosday.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Авторы - Литературная газета». lgz.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Поэту Сергею Мнацаканяну исполняется 75». НОВОСТИ РОССИИ (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Литературная газета»: Мнацаканян Сергей
  6. «Умер поэт Сергей Мнацаканян: он много лет работал в «МК»». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Памяти Сергея Мнацаканяна». Литературная газета. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]