Սերգեյ Ադյան
Սերգեյ Իվանի Ադյան (ռուս.՝ Сергей Иванович Адян, հունվարի 1, 1931[1], Կուշչի, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 2020[2], Մոսկվա, Ռուսաստան), ազգությամբ հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1968)։ Ռուսաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Մոսկվայի Պետական Համալսարանի պրոֆեսոր։ Առավելապես հայտնի է խմբերի տեսությունում իր աշխատանքով, հատկապես Բերնսայդի պրոբլեմով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Իվանի Ադյանը ծնվել է 1931 թ. հունվարի 1-ին, Ադրբեջանի ԽՍՀ Դաշքեսանի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղում։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1962)։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում։ Ադյանի աշխատանքները վերաբերում են հանրահաշվին և մաթեմատիկական տրամաբանությանը։ «Խմբերի մի քանի հատկությունների որոշման պրոբլեմների ալգորիթմական անլուծելիությունը» 1955 թ. աշխատությունը շահել է Մոսկվայի մաթեմատիկական ընկերություների մրցանակը (1956), իսկ խմբերի և կիսախմբերի տեսության ալգորիթմական պրոբլեմներին նվիրված աշխատություները՝ ՍՍՀՄ ԳԱ նախագահության Պ. Լ. Չեբեշևի անվան մրցանակը (1962)։ 1968 թվականին հրատարակած ակադեմիկոս Պ. Ս Նովիկովի հետ համատեղ աշխատությունների ցիկլում՝ լուծված է պարբերական խմբերի պրոբլեմը, որն առաջադրել է Բեռնսայդը դեռևս 1902 թվականին։
Նրա խորհրդատուն Պյոտր Նովիկովն էր։ 1965 թվականից աշխատում է Մոսկվայի Պետական Համալսարանում։ Ալեքսանդր Ռազբարովը նրա ուսանողներից էր։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Определящие соотнашениия и алгоритмические проблемы для групп и полугрупп. М. 1966.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 Скончался Сергей Иванович Адян
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 75—76.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 Mathematics Genealogy Project — 1997.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 75)։ ![]() |
- Հունվարի 1 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Մայիսի 5 մահեր
- 2020 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- Խորհրդահայեր
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ