Պյոտր Նովիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Նովիկով
ռուս.՝ Петр Сергеевич Новиков
Ծնվել էօգոստոսի 15, 1901(1901-08-15)[1][2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 9, 1975(1975-01-09)[1][2] (73 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ[1], Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան[1], ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[1] և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ[1]
Գործունեության ոլորտխմբերի տեսություն, բազմությունների տեսություն, մաթեմատիկական տրամաբանություն և ալգորիթմների տեսություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1] և Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1929)[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՆիկոլայ Լուզին
Եղել է գիտական ղեկավարԱլեքսանդր Եսենին-Վոլպին, Սերգեյ Ադյան[3], Asan Taimanov?[3], Albert Muchnik?[3], Sergey Yablonsky?[3], Boris Trakhtenbrot?[3], Valeriy Konstantinovich Bulitko?[3], Aleksandr Vladimirovich Kuznetsov?[3], Ալեքսեյ Լյապունով[3] և Alexandr Zikov?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[4][5] «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Լենինյան մրցանակ
Ամուսին(ներ)Լյուդմիլա Կելդիշ[1]
Երեխա(ներ)Sergei Novikov?

Պյոտր Սերգեևիչ Նովիկով (ռուս.՝ Пётр Новиков, օգոստոսի 15, 1901(1901-08-15)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1975(1975-01-09)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս, մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների և խմբային տեսության մասնագետ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1960), Լենինյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1901 թվականի օգոստոսի 15-ին (օգոստոսի 28) Մոսկվայում։ 1919 թվականին՝ գիմնազիան ավարտելուց հետո, ընդունվել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը։ Բանակում երկու տարի ծառայելու պատճառով այն ավարտել է 1926 թվականին։ Աշխատել է Մենդելեևի անվան ռուսական քիմիական տեխնոլոգիաների համալսարանում (1929-1934, 1943-1944[6]) և Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում (1934-19751957 թվականից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի մաթեմատիկական տրամաբանության ամբիոնի վարիչ է եղել։

Նա գտել է «Լուզինյան գործին» չմասնակցելու քաղաքական ուժը (1936): 1968 թվականին ստորագրել է հայտնի «Նամակ 99 մաթեմատիկոսների»-ն, ի պաշտպանություն իր ասպիրանտ և այլախոհ Ալեքսանդր Եսենին-Վոլպինի, ում հարկադրաբար փակում են լենինգրադյան հատուկ հոգեբուժարանում։ Դրանից հետո նա ազատվել է Լենինի անվան Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի բաժնի վարիչի պաշտոնից[7]։

Երկարատև հիվանդությունից հետո՝ 1975 թվականի հունվարի 9-ին Պյոտր Նովիկովը մահանում է։ Նրան թաղում են Նովոդևիչյան գերեզմանատանը (թիվ 7 տեղամաս), իր կնոջ` Լյուդմիլա Կելդիշի հետ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատանքները սահմանային տեսության, մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների և խմբային տեսության վերաբերյալ են։ ԽՍՀՄ-ում ստեղծեց մաթեմատիկական տրամաբանության դպրոց։ Նրա աշակերտներն են ճանաչված մաթեմատիկոսներ Սերգեյ Ադյանը, Ալեքսեյ Լյուպունովը, Ա. Թայանովը, Սերգեյ Յաբլոնսկին։

Երբ դեռ Նիկոլայ Լուզինի ասպիրանտ էր և սովորում էր մոսկովյան մաթեմատիկական դպրոցում, Պյոտր Նովիկովը լիակատար լուծում է սահմանային տեսությունը նկարագրող բարդ խնդիրը՝ օգտվելով «Ցուցանիշների համադրման սկզբունքը» մշակված մեթոդից։ Նա ստեղծել է ֆորմալ համակարգերի հետևողականությունը ապացուցելու մեթոդ, որի հիմնված էր բանաձևի հասկացության հիման վրա։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտությունների կատարյալ ունակությունները ժառանգել է իր առաջին կնոջ որդին, երեխաններից ամենամեծը՝ Լեոնիդ Կեդվիշը, ինչպես նաև իր հարազատ որդիները՝ Սերգեյ Նովիկովը և Անդրեյը։ Ընտանիքում եղել են նաև երկու դուստր՝ Նինան և Ելենան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Mathematics Genealogy Project — 1997.
  4. https://math.ru/history/people/novikov_ps
  5. https://books.google.cat/books?id=VtgUEAAAQBAJ&pg=PA5 — P. 5.
  6. Е.Н.Будрейко, А.П.Жуков. Профессора Университета Менделеева:XX век М.: РХТУ им.Д.И.Менделеева. — Москва: РХТУ им. Д.И.Менделеева, 2006. — С. 441-442. — 756 с. — ISBN 5-7237-0513-X.
  7. 35-летие первой громкой насильственной госпитализации по политическим мотивам. Независимый психиатрический журнал (2003). Проверено 23 июля 2013. Архивировано 29 августа 2013 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]