Սեյմուր Քրեյ
Սեյմուր Քրեյ անգլ.՝ Seymour Cray | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1925[1] Chippewa Falls, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1996[1] (71 տարեկան) Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ մահը պատահարից[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ճարտարագետ, համակարգչային գիտնական, ինժեներ-էլեկտրիկ, applied mathematician և գործարար |
Հաստատություն(ներ) | Control Data Corporation? և Cray? |
Գործունեության ոլորտ | համակարգիչ |
Ալմա մատեր | Մինեսոտայի համալսարան և Chippewa Falls High School? |
Հայտնի աշակերտներ | Steve Chen? |
Պարգևներ | |
Seymour Cray Վիքիպահեստում |
Սեյմուր Քրեյ (անգլ.՝ Seymour Roger Cray, սեպտեմբերի 28, 1925[1], Chippewa Falls, Վիսկոնսին, ԱՄՆ - հոկտեմբերի 5, 1996[1], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի համակարգչային ինժեներ, ամերիկյան մի շարք գերհամակարգիչների ստեղծող։ Գյուտարարը համբավ է ձեռք բերել աշխարհում առաջին CDC 6600 գերհամակարգչի նախագծման շնորհիվ, որի համար հետագայում նրան անվանել են «գերհամակարգիչների հայր»[7][8][9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյմուր Քրեյը ծնվել է 1925 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում։ Նրա հայրը ճարտարագետ-շինարար էր, և գիտության և տեխնիկայի նկատմամբ հետաքրքրությունը նա է սերմանել որդու մեջ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյմուր Քրեյը 1943 թվականին ավարտել է Չիպևա Ֆոլսի ավագ դպրոցը, որից հետո զորակոչվել է ամերիկյան բանակ՝ որպես ռադիոկայանի օպերատոր։ Սկզբում նա եղել է Եվրոպայում, այնուհետև Խաղաղ օվկիանոսի տարածքում, որտեղ աշխատել է ճապոնական հաղորդագրությունները վերծանելու վրա[10]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Սեյմուր Քրեյ - շինարար
- Մայրը`Վերին Կրեյ - տնային տնտեսուհի
- Կրտսեր քույրը՝ Քերոլ Քերսեն
- Առաջին կինը՝ Վերինը, 1975 թվականին ամուսնալուծվել են, ամուսնությունից ծնվել է 3 երեխա
- Երկրորդ կինը՝ Գերի Մ. Հարարդը, ամուսնացել են 1980 թվականին[11]
- Դուստրը՝ Սյուզան (Սյուզան Քրեյ Բորման)
- Դուստրը՝ Քերոլին (Քերոլին Քրեյ)
- Որդին՝ Սթիվեն Քրեյ - փաստաբան
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյմուր Քրեյը մահացել է 1996 թվականի հոկտեմբերին՝ ավտովթարի հետևանքով ստացված վնասվածքներից[12][13]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյմուր Քրեյն իր գործունեությունը սկսել է 1951 թվականին՝ Engineering Research Associates (ERA) ընկերությունից[14]։ Ընկերությունը զբաղվում էր ԱՄՆ նավատորմի համար գաղտնագրվող սարքավորումների ստեղծմամբ։ Աշխատելով ERA ընկերությունում՝ 1953 թվականին Քրեյը ստեղծել է իր առաջին համակարգիչը ՝ ERA 1103: 1952 թվականին ERA ընկերությունը վաճառվել է Remington Rand ընկերությանը։ Մինչ այդ 1950 թվականին Remington Rand և Eckert-Mauchly Computer Corporation ընկերությունները միավորվել էին։ Վերջինը աշխատում էր UNIVAC համակարգիչների վրա։ Գնված երկու ընկերությունները միավորվելով ստեղծել են UNIVAC Division ընկերությունը, իսկ Սեյմուր Քրեյի համակարգիչը թողարկվել է UNIVAC 1103 անվամբ։ 1955 թվականին Remington Rand և Sperry Corporation ընկերությունների միավորումից ձևավորել է Sperry-Rand ընկերությունը, իսկ UNIVAC-ի բաժինը վերանվանվել է Sperry-UNIVAC: ERA ընկերության նախկին շատ աշխատակիցներ՝ դժգոհ լինելով հսկա կոնգլոմերատում իրենց դիրքերից, 1957 թվականին ստեղծել են իրենց սեփական Վերահսկիչ տվյալների կորպորացիան (անգլ.՝ Control Data Corporation)[15][16]։
Վերահսկիչ տվյալների կորպորացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1957 թվականի վերջը, Սեյմուր Քրեյը, որը պարտավորություններ ուներ ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ, շարունակել է աշխատել Sperry-Rand ընկերությունում՝ NTDS համակարգի վրա, ավելի ստույգ՝ նա այս համակարգի համար մշակել էր AN/USQ-17 համակարգիչը։ Այս նախագծի հիմնական աշխատանքների ավարտից հետո, նա միացել է Վերահսկիչ տվյալների կորպորացիային՝ իր անձնական խնայողություններից 5000 ԱՄՆ դոլարը ներդնելով ընկերությունում։
CDC 1604
[խմբագրել | խմբագրել կոդը]CDC ընկերություն տեղափոխվելուց անմիջապես հետո Սեյմուր Քրեյը սկսել է աշխատել Little Character անվամբ նախատիպի վրա՝ օգտագործելով տրանզիստորներ, այլ ոչ թե վակուումային խողովակներ։ Երիտասարդ ընկերության ծանր ֆինանսական իրավիճակից ելնելով՝ նա նախատիպը հավաքել է ձեռքի տակ ընկած ամեն տեսակ խոտան տրանզիստորներից, որոնք էժան գնով գնել է տեղական ռադիոդետալների խանութներից՝ «խոտանը» փոխհատուցելով «սրամիտ սխեմաներով»։ 1958 թվականին, ամբողջ տարվա ընթացքում նա զբաղվել է 6 բիթանոց նախատիպի ստեղծմամբ և դրա մոդուլային կառուցվածքի մշակման վրա։
CDC ընկերությունում, հենվելով Sperry-Rand ընկերության Տիտան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նավիգացիոն համակարգի Athena նախագծի հետազոտությունների վրա և Little Character փորձարկումների վրա, Սեյմուր Քրեյը ստեղծել է առաջին լիարժեք CDC 1604 համակարգիչը` օգտագործելով գերմանիումային տրանզիստորներ[17]։ Ըստ կորպորոտիվ լեգենդի, 1604 համակարգչային համարը ստացվել է պարզ թվաբանական գումարից։ Գումարելիներից մեկը CDC ընկերության տեղակայման հասցեի համարն էր (501 Park Avenue), իսկ մյուս գումարելին՝ վերջին համակարգչի համարը (ERA / UNIVAC 1103), որի վրա Քրեյն աշխատել էր Sperry-Rand ընկերությունում՝ նախքան CDC տեղափոխվելը։
48-բիթանոց CDC 1604 համակարգիչը շուկա ներկայացվել է 1960 թվականին, և այդ ժամանակ այն համարվում էր աշխարհի ամենաարագ համակարգիչը, թեև ուներ 0,2 ՄՀց տակտային հաճախականություն, իսկ տակտային տևողությունը՝ 5 միկրովարկյան էր։ Առաջին օրինակը հանձնվել է Ռազմածովային բարձրագույն դպրոցին (Naval Postgraduate School), իսկ հաջորդները վաճառվել են Լիվորմորի ազգային լաբորատորիային, Իլինոյսի համալսարանին, Նորթրոփ և Լոքհիդ միավորումներին, Ստանդարտների ազգային բյուրոյին և նույնիսկ Իսրայելի կառավարությանը[18]։ Մեկ տարի անց, երկար եռօրյա հանգստյան օրերի ընթացքում, Քրեյը մշակել է CDC 1604 համակարգչի փոքրացված 12-բիթանոց տարբերակը, որը ստացել է CDC 160A անվանումը։ CDC 160A համակարգիչը իր չափերով հնարավոր էր տեղակայել սովորական գրասեղանի վրա և, ըստ էության, եղել է պատմության մեջ առաջին մինիհամակարգիչը։ Այն օգտագործվել է որպես տվյալների մուտքային-ելքային վահանակ CDC 1604 համակարգչում կամ որպես հեռավոր տերմինալ։ Դրա հիման վրա ստեղծվել է միկրոհամակարգիչների CDC 160 ընտանիքը, իսկ CDC 160A մոդիֆիկացված համակարգչի տարբերակը Քրեյն օգտագործել է իր CDC 6600 գերհամակարգչում՝ որպես արտաքին սարքի պրոցեսոր (периферийный процессор):
1968 թվականին արդեն հնացած CDC 1604 համակարգիչը հանձնվել է նախկին ԽՍՀՄ-ի՝ Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտին, որտեղ CDC 1604 համակարգչի համար գրվել է Ֆորտրան-Դուբնա տրանսլյատորը, որը հայրենական BESM-6 համակարգչի հետ ծրագրային համատեղելի ծրագիր էր, որի առաջին օրինակը՝ ОИЯИ ինստիտուտը ստացել էր նույն՝ 1968 թվականին[19][20]։
CDC 6600
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականի կեսերին Սեյմուր Քրեյը ստեղծել է առաջին CDC 6600 գերհամակարգիչը (100 նանովայրկյան), որը 50 անգամ ավելի արագ էր աշխատում, քան CDC 1604 համակարգիչը։ Այն առաջին համակարգիչներից էր, որն օգտագործվել է ֆրեոնային սառնարաններում և առևտրային բնագավառում[21]։
CDC 7600
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյմուր Քրեյի հաջորդ՝ CDC 7600 համակարգիչը (37 Մհերց հաճախականությամբ, 27,5 նանովայրկյան արագությամբ) ներկայացվել է 1969 թվականին, որն «ընդամենը» 4 անգամ էր ավելի արագ աշխատում, քան CDC 6600 համակարգիչները և գրեթե նույն գինն ուներ` 7,5 միլիոն դոլար։ Քանի որ արտադրողականությամբ նրանք էականորեն չէին տարբերվում, CDC 7600 համակարգիչը ավելի վատ էր վաճատվում, քան CDC 6600 համակարգիչը։
Այդ համակարգիչները, չնայած ճարտարապետությամբ տարբեր էին, բայց ստացվել էին ամբողջովին համատեղելի, քանի որ երկու համակարգիչներն էլ աշխատում էին Ֆորտրան ծրագրավորման լեզվով։
CDC 8600
[խմբագրել | խմբագրել կոդը]CDC 7600 համակարգչի շուկա մուտք գործելուց անմիջապես հետո, Սեյմուր Քրեյը սկսել է աշխատել CDC 8600 համակարգչի վրա։ Ջիմ Թորնթոնը, ով օգնել էր այդ ժամանակ Քրեյին ստեղծել CDC 6600 և CDC 7600 համակարգիչները, վերադառնում է Մինեապոլիսում գտնվող CDC գրասենյակը, որտեղ աշխատում է STAR-100 համակարգչի նախագծի վրա։ Քրեյի թիմում նրա տեղը զբաղեցրել է ինժեներ Լես Դևիսը։
Ավելի բարձր կատարողականի հասնելու համար Սեյմուր Քրեյը ստեղծել էր ընդհանուր հիշողությամբ 4 պրոցեսորանի սարքը։ Նա որոշել էր համակարգչային բաղադրիչները փաթեթավորել իրար ավելի մոտ՝ էլեկտրական սխեմաների երկարությունը նվազեցնելու համար։ Այդ պատճառով պլատաների չափերը CDC 7600 համակարգիչների համեմատ 5 անգամ ավելացրել էին և յուրաքանչյուր մոդուլներում 8 պլատա էր, որոնցից յուրաքանչյուրը սպառում էր 3 կՎտ էլեկտրաէներգիա և մեծ ջերմության առաջացմամբ։ Դին Ռուշը պլատաների միջև տեղադրել էր պղնձե թիթեղներ, որոնք ջերմությունը հանվում էին ֆրոնային խողովակներով։ Սառնարանային միավորը մենակ կշռում էր 20 տոննա, ինչը 3 անգամ ավելին էր, քան CDC 6600, իսկ 2 անգամ ավելին, քան CDC 7600 համակարգիչը։
Cray Research
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականի փետրվարի 14-ին Սեյմուր Քրեյը հեռացել է CDC ընկերությունից և հիմնադրել իր առաջին ընկերությունը՝ Cray Research-ը[22]։ Քրեյի հեռացումը CDC ընկերությունից շատ խաղաղ էր, նույնիսկ ընկերությունը 500,000 դոլար ներդրում էր կատարել Cray Research ընկերությունում, չնայած նրան, որ Քրեյը գործնականում դառնում էր նրանց անմիջական մրցակիցը։ Ստեղծելով ընկերությունը ՝ Քրեյը հայտարարել է, որ Cray Research ընկերությունը յուրաքանչյուր համակարգչից կստեղծի մեկ մոդել և բոլոր համակարգիչները կլինեն գերհամակարգիչներ։
Cray Research ընկերությունում նա ստեղծել է աշխարհում ամենաարագ ընդհանուր օգտագործման գերհամակարգիչները`Cray-1 և Cray-2:
Cray-1
[խմբագրել | խմբագրել կոդը]Cray-1 նոր համակարգչի ստեղծման ժամանակ Սեյմուր Քրեյը հաշվի էր առել CDC 8600 նախագծի սխալները, ինչպես նաև CDC ընկերության STAR-100 նախագծի դրական և բացասական կողմերը։ Նա հրաժարվել էր տրանզիստորներից՝ հօգուտ ինտեգրալային սխեմաների, բազմապրոցեսային համակարգից՝ հօգուտ վեկտորային պրոցեսորի, իրականացնելով պրոցեսորների գործարկման մի նոր սկզբունք «ռեգիստոր-ռեգիստոր» հիշողությամբ, և հիշողության համար ֆերոմագնիսական միջուկների փոխարեն օգտագործել էր կիսահաղորդիչներ։ 1974 թվականին մեքենայի առաջին թեստերը ցույց էին տվել 80 MFLOPS կատարողականություն։ 1975 թվականին ընկերությունը հանրությանը ներկայացրել է արդեն Cray-1 համակարգիչը[23]։
Cray-2
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին Սեյմուր Քրեյը սկսել էր նախագծել նոր գերհամակարգիչ` Cray-2-ը, նույնիսկ նախորդ մոդելի` Cray-1 համակարգչի կատարելագործման ավարտից առաջ։ Սկզբնական շրջանում ըստ նախագծի Cray-2-ը պետք էր չորս վեկտորային պրոցեսորներով մեքենա լիներ, այսինքն` երեք անգամ պակաս, քան Cray-1-ը։ Մինչև 1978 թվականը Cray-2-ը դեռ նախագծվում էր, քանի որ Քրեյը և նրա թիմը զբաղված էին արտադրական Cray-1 հավաքմամբ և դրանց բարելավումներով, քանի որ հաճախորդի պահանջարկը մեծ էր։ 1978 թվականի սկզբին Քրեյը որոշել էր, որ Cray-2-ը չպետք էր պարունակեր 4 վեկտորի պրոցեսոր, այլ 64 սկալարային պրոցեսոր[24][25] ․․․
1985 թվականին Cray-2 համակարգիչը արժեր 17,6 միլիոն ԱՄՆ դոլար[26].
Cray-3
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Սեյմուր Քրեյը սկսել է աշխատել նոր մոդելի՝ Cray-3-ի վրա[15]։ Նույնիսկ ավելի մեծ արագությունների հասնելու համար Քրեյը ընտրել էր գալումի արսենիդը`որպես միկրոսխեմայի բաղադրիչ հիմք։ Այս նյութը մինչ այժմ օգտագործվում է տիեզերական արդյունաբերության մեջ`արբանյակների համար գերարագ սխեմաներ ստեղծելու համար, բայց Քրեյից առաջ ոչ ոք չէր որոշել այն օգտագործել համակարգիչների կառուցման մեջ։ Գալիումի արսենիդի հատկությունները հնարավորություն էին տվել ստեղծել միկրոսխեմաներ, որոնք գործում էին գերհագեցած հաճախականություններով` վեց անգամ ավելի արագ, քան սիլիկոնային միկրոսխեմաները։ Այնուամենայնիվ գալումի արսենիդը շատ փխրուն էին։ Գալիումի արսենիդի մի կտորը վաճառվում էր 300 դոլար, իսկ մեկ սիլիկոնը՝ 6 դոլար[27]։
Այդ իսկ պատճառով նախագծի աշխատանքները հետաձգվել էին, իսկ 1989 թվականին Cray Research-ի ղեկավարությունը գերադասել էր մեկ այլ նախագիծ՝ Cray C90, որը զուգահեռ մշակվում էր։
Cray համակարգչային ընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի մայիսի 15-ին Սեյմուր Քրեյը հայտնել էր Cray Research ընկերությունից հեռանալու և Cray-3 համակարգչի վրա աշխատելու մտադրության մասին։ Այն նոր Cray Computer Corporation ընկերությունը Cray Research ընկերության մի մասն էր կազմում, որը գտնվում էր Կոլորադո Սփրինգսում։ Cray Research ընկերությունը Քրեյի նոր ընկերությանը 100 միլիոն դոլար կանխիկ գումար և 50 միլիոն դոլար գույքի ներդրում էր կատարել։ Cray Computer Corporation ընկերությունում Քրեյն աշխատում էր որպես կապալառու, այլ ոչ թե որպես լիարժեք հիմնադիր։
1990 թվականի օգոստոսի վերջին ընկերությանը հաջողվում է պայմանագիր կնքել Լիվերոր ազգային լաբորատորիայի հետ առաջին համակարգչի վաճառքի մասին։ Այս պայմանագրով Cray-3 համակարգիչը պետք է առաքվեր ոչ ուշ, քան 1992 թվականի հունիսին՝ մոդուլների փուլային առաքմամբ։ Մինչև 1991 թվականի հունիսը բոլոր փուլերը հաջողությամբ ավարտվում է, սակայն, մինչև 1991 թվականի դեկտեմբեր, պարզ է դառնում, որ ժամանակին չեն կարող առաքել։ Դեկտեմբերի վերջին Լիվերոր ազգային լաբորատորիան հայտարարում է, որ հրաժարվում է Cray-3 համակարգչի համար նախատեսված պայմանագրից և փոխարենը ձեռք է բերում C90 համակարգիչը՝ Cray Research ընկերության կողմից։
Իր հիմնական հաճախորդի կորստով՝ Cray Computer Corporation ընկերությունը սնանկանում է։ Ընկերության ամսական ծախսերը կազմում էին 5 միլիոն դոլար։ Կառավարական կազմակերպությունների ցանկը, որոնք կարող էին համակարգիչը գնել 30 միլիոն դոլարով, դադարեցվել էին միաժամանակ սառը պատերազմի ավարտվելուն պես և միաժամանակ նաև սարքավորումների ֆինանսավորումը։ Գնորդի բացակայության պարճառով որոշվել էր դադարեցնել Cray-3 16 պրոցեսորային համակարգչի տարբերակի մշակումը։ Մինչդեռ հարկավոր էր գնորդ գտնել 8-պրոցեսորային մեքենայի համար։ Չնայած այդ ամենին՝ 1994 թվականի սկզբին Քրեյը սկսել էր աշխատել նոր համակարգչի ՝ Cray-4-ի վրա, որն ավելի պարզ և հուսալի սարք էր(1ն/վ 1 ԳՀց հաճախականությամբ)։ Cray-4 համակարգչի վրա աշխատանքը ավելի հաջող էր՝ մեքենայի ընդհանուր արժեքը հինգ անգամ ցածր էր, քան Cray-3 համակարգչինը։ Ընդհանուր առմամբ, 1994 թվականի կեսերին ընկերությունում աշխատանքը բարելավվել էին, արդեն ծրագրվում էին ծրագրեր Cray-5 և Cray-6 մեքենաների համար, իսկ Քրեյը արդեն մտածում էր կենսաթոշակի գնալու մասին։ Այնուամենայնիվ, անկման պայմաններում ընկերությունը չկարողացավ գումար գտնել` շարունակական ծախսերի և աշխատանքն ավարտին հասցնելու համար։ 1995 թվականի մարտի 24-ին ընկերությունը հայտարարել էր սնանկության մասին՝ ընդհանուր առմամբ 300 միլիոն դոլար ծախսելով զարգացման վրա և 1993 թվականի մայիսին Cray-3 համակարգիչը անվճար փորձարկման համար դնելով «Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնում», որտեղ այն գտնվելով մի քանի տարի չաշխատելու պատճառով 2 օր անց ապամոնտաժվել էր։
SRC համակարգիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեթե մեկ տարի անց, 1996 թվականի հուլիսին, Սեյմուր Քրեյը որոշում է SRC համակարգիչների նոր ընկերություն հիմնել, որտեղ պետք էր զրոյից մշակել գերհամակարգչային նոր մոդելը։ Հրաժարվելով վեկտորային գերհամակարգիչից ՝ Քրեյը պլանավորում էր Intel ընկերության միջոցով ստեղծել 512 պրոցեսորներով բազմանդամ պրոցեսորային սարքը:Գործընթացը նոր էին սկսել, երբ 1996 թվականի սեպտեմբերի 22-ին Քրեյը ավտովթարի է ենթարկվում և ծանր վնասվածքներից 2 շաբաթ անց՝ 1996 թվականի հոկտեմբերի 5-ին 71 տարեկան հասակում մահանում է։ SRC ընկերությունը մինչ այժմ զբաղվում են համակարգչային համակարգերի մշակմամբ, չնայած այն չի արտադրում գերհամակարգիչներ։
Քրեյի կողմից ստեղծված մեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ընկերություն | Անուն | Կատարում | Առանձնահատկություններ և գրառումներ |
---|---|---|---|---|
1951 | ERA | ERA-1103 | Engineering Research Associates ընկերությունը վերցնելուց հետո ERA համակարգիչը թողարկվել է UNIVAC 1103 անվամբ | |
1960 | CDC | CDC 1604 | 0,04-0,2 մլն.[28] | Լամպերի փոխարեն Գերմանիումի տրանզիստորով առաջին մեքենան։ |
1964 | Control Data Corporation | CDC 6600 | 3 MFLOPS | Աշխարհում առաջին գերհամակարգիչը, որն օգտագործել է VLIW ճարտարապետությամբ |
1969 | Control Data Corporation | CDC 7600 | 10 MFLOPS | Ընդհանուր օգտագործման ամենաարագ գերհամակարգիչը 1971 թվականից մինչև 1975 թվականները |
1975 | Cray Research | Cray-1 | 133 MFLOPS | Գրանցամատյանների գրանցման հանձնարարական ճարտարապետության կիրառության առաջին առևտրային հաջողված վեկտորային գերհամակարգիչը |
1985 | Cray Research | Cray-2 | 1,9 GFLOPS | Հովացման պլատաները ընկղմվել էին սառեցման հեղուկի մեջ, այդ պատճառով համակարգիչն անվանել են «Համակարգիչը ակվարիումում» |
Ճարտարագիտական մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգիչները նախագծելիս Սեյմուր Քրեյը որպես ելակետ վերցրել էր նրանց աշխատանքի արագությունը։ Բոլոր մյուս ինժեներական լուծումները և մոտեցումները՝ համակարգի բաղադրիչների սերտ փաթեթավորումը, էլեկտրական սխեմաների երկարության նվազեցումը, տարածության մեջ համակարգչային մոդուլների հարաբերական դիրքը, մեքենայի շրջանակի ձևը, կենտրոնական պրոցեսորների հրամանների քայլերը, մեքենայի պարզ ծրագրավորման կորուստները, լողացող կետի արժեքների ճշգրտությունը հաշվարկելիս ենթարկվում էին սահմանված արագությանը։
Համակարգչի հիմնական բաղադրիչն ընտրելիս Քրեյը նախընտրում էր նախօրոք ապացուցված հուսալի լուծումներ, որոնք արդեն փորձարկվել էին մրցակցային այլ համակարգչային ընկերություններում։ Օրինակ գերմանումի տրանզիստորների շուկա դուրս գալուց 10 տարի անց այն փորձարկել է CDC 1604 համակարգիչների վրա, սիլիկոնային տրանզիստորները՝ CDC 6600, ինտեգրալային սխեմաներին՝ Cray-1 : Ենթադրվում էր, որ Սեյմուր Քրեյը այդ գործելաոճը չէր կիրառել CDC 8600 և Cray-3 համակարգիչների վրա, որն էր դարձել էր ձախողման պատճառը։
Սեյմուր Քրեյը գերադասում էր զարգացնել համակարգչի ամբողջ ճարտարապետությունը՝ աշխատելով ինժեներների փոքր խմբի հետ։ Որպես աշխատանքի այս ոճի ճշտության ապացույց, նա օրինակ բերում էր IBM Stretch նախագիծը, որը ձախողվել էր բոլոր մակարդակներում՝ IBM կառավարման միջամտության պատճառով։
Անձնական որակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյմուր Քրեյը միշտ եղել էր հիմնականում ինժեներ, այնուհետև նոր գործարար։ Նա փորձել էր ամբողջ ժամանակը նվիրել աշխատանքին և երբեք չէր սիրել շեղվել վարչական հարցերով։ 1966 թվականին նա հրաժարվել էր ՔԴԿ տնօրենների խորհրդի անդամից, որպեսզի չմասնակցեր խորհրդի նիստերին և չշեղվեր աշխատանքից։ 1980 թվականին նույն նպատակով, նա թողել էր իր ընկերության ղեկավարի պաշտոնը և սկսել էր աշխատել՝ որպես անհատ գործատու։ Նույնիսկ որպես միլիոնատեր և միջազգային ընկերության ղեկավար, Սեյմուրը երբեք չէր վարանում վերցնել զոդման երկաթը և ինքնուրույն հավաքել անհրաժեշտ համակարգչային մոդուլը։
Սեյմուր Քրեյը սիրում էր մենակությունը, միայնակ նա ավելի լավ էր հավաքում իր մտքերը, չէր սիրում հրապարակայնությունը, մամուլի ուշադրությունը և հազվադեպ էր տալիս հարցազրույցներ։ Իր թիմի հետ Չիպևա Ֆոլսի լաբորատորիա տեղափոխվելուց հետո նա արգելել էր CDC-ի ղեկավարությանը գալ այդտեղ՝ առանց իրեն զգուշացնելու։ Որպեսզի չհիասթափվեր Սպիտակ տուն այցելելուց և ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից, նա հրաժարվել էր տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում ԱՄՆ-ի ազգային մեդալով պարգևատրվելու պատիվից։ Ավելի շատ կենտրոնանալու համար նա իր տան տակ թունել էր փորել։ Մի անգամ նա հազիվ էր հասցրել թունելից դուրս գալ, երբ ծառը շրջվել էր թունելի վրա։ Սեյմուրը լրագրողներին կատակով ասել էր, որ թունելում նրան այցում էին լեռան Էլֆերը՝ ինժեներական որոշումներում ուղղություներով օգնում էին[29]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին CDC-ի ղեկավարությունը պահանջել էր, որ Սեյմուր Քրեյը կրճատեր իր լաբորատորիայի ծախսերը 10% -ով։ Նրա լաբորատորիայում աշխատում էին ընդամենը 40 ինժեներ, CDC 8600 նախագիծը շատ մեծ ջանքեր էր պահանջում, իսկ ծախսերի 10% իջեցումը նշանակում էր թիմից 4 մարդ աշխատանքից ազատել։ Որպեսզի ոչ մեկին չզոհաբերեր, Սեյմուր Քրեյը իր աշխատավարձից էր կրճատել։ CDC- ն նրան վճարել էր ԱՄՆ աշխատանքային օրենսգրքով սահմանված թույլատրելի նվազագույն աշխատավարձը` ժամում 1,25 դոլար։ 1962 թվականին իր լաբորատորիայի վայրի ընտրության համար Սեյմուր Քրեյը բացատրել էր ՔԱԿ-ի ղեկավարությանը, որ Միննեապոլիսը՝ որպես Միացյալ Նահանգների խոշոր արդյունաբերական կենտրոն, հավանաբար ներառված էր Վարշավայի բլոկի երկրների կողմից միջուկային հարված հասցնելու թիրախների ցանկում, և նա, իբր, փորձում էր հեռու մնալ պայթյունի էպիկենտրոնից։ Իրականում Չիպևա Ֆոլսը բավականաչափ հեռու էր CDC-ի կենտրոնակայանից, նպատակը այն էր, որ CDC- ի ղեկավարները գումար չծախսեին թանկ հեռավոր հեռախոսազանգերի վրա և շատ հաճախ չայցելեին ընկերություն[30]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 թվական Ուոլաս Մաքդաուել մրցանակ
- 1972 թվական Հարի Հուդի հուշամրցանակ
- 1979 թվական Հովարդ Փոթսի մեդալ
- 1989 թվական Էկկերտի - Մոկլի մրցանակ
- 1994 թվական Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաների ղեկավարության մրցանակ`նորարարության համար։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատիվ Սեյմուր Քրեյի, 1997 թվականին ստեղծվել է Սեյմուր Քրեյի համակարգչային տեխնիկայի մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է IEEE համակարգչային ընկերության կողմից[13]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
UNIVAC-1103
-
CDC_1604_
-
CDC 6600
-
CDC 7600 C-ձևավորված շասսի երկու կողմեր
-
CRAY-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.nytimes.com/1996/10/06/us/seymour-cray-computer-industry-pioneer-father-supercomputer-dies-71.html
- ↑ https://www.fi.edu/en/laureates/seymour-r-cray
- ↑ https://www.invent.org/inductees/seymour-cray
- ↑ https://awards.acm.org/eckert-mauchly/award-recipients
- ↑ https://www.computer.org/volunteering/awards/goode
- ↑ «Proposed Supercomputer Short Tour․ Seymour Cray and the Supercomputer». www.ibm-1401.info. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Tribute to Seymour Cray». www.cgl.ucsf.edu. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «The supermen : the story of Seymour Cray and the technical wizards behind the supercomputer : Murray, Charles J., 1954- : Free Download, Borrow, and Streaming». Internet Archive (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ ՀարցազրույցSeymour Cray Interview
- ↑ «Seymour Cray: Obituary». The Independent (անգլերեն). 1996 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ By. «Computer pioneer Cray hurt». Journal Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ 13,0 13,1
{{cite web}}
: Empty citation (օգնություն) - ↑ «Seymour Cray Biography». web.archive.org. 2010 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ 15,0 15,1 «William C. Norris». The Independent (անգլերեն). 2006 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Markoff, John (2006 թ․ օգոստոսի 23). «William C. Norris, 95, Founder of an Early Rival to I.B.M., Dies» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Control Data Corporation, «Little Character» prototype
- ↑ «COMPUTER PIONEER INJURED» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ О том, как международные связи влияли на развитие ЛВТА-ЛИТ Արխիվացված 2013-12-02 Wayback Machine — воспоминания профессора Г. Ососкова
- ↑ Расторгуев А. Говорун и его команда Արխիվացված 2013-09-16 Wayback Machine
- ↑ CDC 6600
- ↑ «The supermen : the story of Seymour Cray and the technical wizards behind the supercomputer : Murray, Charles J., 1954- : Free Download, Borrow, and Streaming». Internet Archive (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «CRAY 1-A». web.archive.org. 2015 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ CRA Y -2" Computer Systems Functional Description Manual
- ↑ The Cray-2 Series of Computer Sistems
- ↑ John C. Dvorak. Cray Fever, Apple Takeover : magazine. — 1985. — С. 64.
- ↑ PC Magazine, 15 мая 1984
- ↑ «Մի քիչ կիբերնետիկայի մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Seymour Cray -- An Appreciation». www.cs.man.ac.uk. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «CDC 7600». web.archive.org. 2016 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Seymour Cray
- David E. Lundstrom A Few Good Men from Univac. — Mit Press, 1987. — 300 p. — ISBN 0262121204(անգլ.)
- Charles J. Murray. The Supermen: The Story of Seymour Cray and the Technical Wizards Behind the Supercomputer. — Wiley, 1997. — 232 p. — ISBN 9780471048855(անգլ.) — ERA, CDC, Cray Research և Սեյմուր Քրեյի կենսագրություն
- ^ Seymour Cray Interview — հարցազրույց 1994 թվական (pdf)
- История компьютера — Сеймур Крэй
- Сеймур Крей и Cray, OSP, 2004
- Neil R. Lincoln with 18 Control Data Corporation (CDC) engineers on computer architecture and design,
CDC 1604
- Index of /pdf/cdc/1604
- CDC 160
- On-line copies of CDC 1604 manuals.
- CDC 1604
- 1604 in Cray Computer Museum
- same museum's 1604, different view
CDC 8600
- The Birth of the Minicomputer?
- CDC 8600 patent
- Aug 1972 8600 Reference Manual at bitsavers.org
- CDC 8600 - basic system outline and other information
Cray Research
Cray-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյմուր Քրեյ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 1996 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Համակարգիչներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անձինք