Սելմա Գյոբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սելմա Գյոբել
Selma Levina Giöbel.jpg
Ծնվել էհուլիսի 10, 1843(1843-07-10)
ԾննդավայրZinkgruvan
Վախճանվել էապրիլի 4, 1925(1925-04-04) (81 տարեկանում)
Մահվան վայրVadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[1]
ԿրթությունԿոնստֆակ
Մասնագիտությունարվեստների գործիչ և textile artist
ԱշակերտներAnton Wahledow?

Սելմա Գյոբել (շվեդ.՝ Selma Giöbel, լրիվ անունը շվեդ.՝ Selma Levina Giöbel, հուլիսի 10, 1843(1843-07-10), Zinkgruvan - ապրիլի 4, 1925(1925-04-04), Vadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա), տեքստիլի վրա աշխատող շվեդ նկարչուհի[2]: Նախ զբաղվել է քանդակագործությամբ, այնուհետև անցել է տեքստիլի վրա նկարելուն և պաստառների ու գորգերի վրա զարդանկարներ կատարելուն: Համարվում է 1885 թվականին ստեղծված New Idun կանանց ընկերակցության հիմնադիրներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

New Idun-ի հիմնադիրները

Ծնվել է 1843 թվականի հուլիսի 10-ին, Էրեբրու կալվածքում, Կարլ Ֆրեդերիկ Գյոբելի (Carl Fredrik Giöbel) և Լովիսա Յանսոնի (Lovisa Jansson) ընտանիքում: Սելման գեղարվեստական կրթություն է ստացել 1870-ական թվականներին Ստոկհոլմի Konstfack գեղարվեստի դպրոցում, որտեղ սովորել է փայտի վրա փորագրություն: Դրանից հետո աշխատել է որպես փորագրիչ, դերձակ և նկարիչ տեքստիլի վրա: Այնուհետև շարունակել է ուսումը լոնդոնյան South Kensington School of Art դպրոցում, ինչպես նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում:

1885 թվականին Բերտա Հյուբների (Berta Hübner) հետ միասին բացել է փայտյա ապրանքների վաճառքի խանութ «Շվեդական գեղարվեստական ցուցահանդես» անվանումով, որտեղ ներկայացված էին և վաճառվում էին գեղարվեստական արհեստների շվեդական արտադրանքներ` նկարներ, փայտյա քանդակներ, կռածո մետաղյա արտադրանքներ, ասեղնագործական արտադրանքներ, զարդեր, ժողովրդական տարազներ և այլ ստեղծագործություններ: Այս խանութը ժողովուրդն անվանում էր «Giöbels», այն տարիների ընթացքում ընդարձակվեց և տարածվեց Ստոկհոլմի տարբեր մասերում: Այնտեղ բացվեց հնաոճ իրերի ցուցասրահ. խանութը ղեկավարում էր Սելմայի եղբայրը՝ Կարլը (Carl Albert Giöbel):

1874 թվականին Սելման դարձել է «Ձեռագործության ընկերների ասոցիացիայի» (Handarbetets vänner) անդամ և մինչև 1885 թվականը եղել նրա խորհրդի կազմում, ինչպես նաև զբաղվել է ուսուցչությամբ: 1878 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում նա հանդես է եկել որպես ասոցիացիայի ներկայացուցիչ և ստացել արծաթե մեդալ: Սելմա Գյոբելը մասնակցել է նաև Շվեդիայում և արտասահմանում կազմակերպված մի շարք այլ ցուցահանդեսների: 1893 թվականին Չիկագոյում կայացած Համաշխարհային Կոլումբիական ցուցահանդեսում նա ներկայացրել է Շվեդիան որպես ինքնազբաղ կին, ինչպես նաև հանդես է եկել որպես Շվեդական կանանց կոմիտեի ներկայացուցիչ՝ գտնվելով Սոֆիա թագուհու հովանավորության ներքո: Նրա տեքստիլ արվեստի նմուշները ցուցադրվել են 1897 թվականին կայացած Ստոկհոլմյան ցուցահանդեսում (Allmänna konst- och industriutställningen): 1885-1895 թվականներին Սելման ղեկավարել է New Idun ասոցիացիայի խորհուրդը[3], հրաժարականից հետո նրան փոխարինել է Աննա Բիլլինգը:

1898 թվականին Սելմա Գյոբելը հեռացել է Շվեդիայից և բնակություն հաստատել Իտալիայում: Այստեղ նա շարունակել է գոբելեններ ստեղծել և մեծ հաջողությունների հասել գեղեցիկ տեքստիլային զարդանախշերի ստեղծման գործում: Նրա հաճախորդների թվում է եղել գերմանական Կրուպ արդյունաբերական ընտանիքը: Բերտա Հյուբները շարունակել է աշխատել Ստոկհոլմի «Շվեդական գեղարվեստական ցուցահանդեսում»: Արտասահմանում Գյոբելը մնացել է մինչև 1907 թվականը: Վերադառնալով Շվեդիա՝ 1907 թվականին նա բնակություն է հաստատել Վադստենում, որտեղ բացեց մանածագործական դպրոց և տեքստիլ ստուդիա, որտեղ էլ պատրաստվեցին նրա նշանավոր գործերից շատերը: 1908 թվականին իր գործընկերոջ` Մ. Ալվինի հետ սկսեցին զբաղվել ասեղնագործությամբ և ժանյակագործությամբ: 1909 թվականին գեղարվեստական ցուցահանդեսում Գյոբելը ցուցադրեց «Vadstena klosterträdgård» գոբելենը և «Vätterns is» գորգը, որը գնեց հանրահայտ գրող Վերներ ֆոն Հեյդենստամը:

Սելմա Գյոբելի աշխատանքները ցուցադրվում են Ստոկհոլմում՝ Շվեդիայի ազգային թանգարանում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1925 թվականի ապրիլի 4-ին Վադստենում: Նրա բարեկամներից էր նաև նկարչուհի Էլզա Գյոբել-Օյլերը:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1898 թվականին նա արժանացել է Իլլիս Քվորում մրցանակի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Du Rietz, Anita. Kvinnors entreprenörskap: under 400 år, 1. uppl., Dialogos, Stockholm, 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]