Սեդա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Գրիգորյան
Ծնվել էապրիլի 12, 1990(1990-04-12) (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Ֆլորիդայի նահանգային համալսարան և Արևմտյան Լոնդոնի համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր
IMDbID ID 3878174

Սեդա Սմբատի Գրիգորյան (ապրիլի 12, 1990(1990-04-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վավերագրող ռեժիսոր։ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի անդամ (2018)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Գրիգորյանը վավերագրող ռեժիսոր և մեդիա մասնագետ է։ Կինոյի և մեդիա ոլորտում մասնագիտական կրթություն է ստացել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Ֆլորիդայի Նահանգային համալսարանում (ԱՄՆ) և Արևմտյան Լոնդոնի համալսարանում (Մեծ Բրիտանիա

2011-2016 թվականներին Սեդա Գրիգորյանը հանդիսացել է ՍիվիլՆեթ ինտերնետային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, նկարահանել հեռուստատեսային և վավերագրական ֆիլմեր, ռեպորտաժներ Հայաստանում, Թուրքիայում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում[1]։

Սեդա Գրիգորյանը տևական ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում քաղաքացիական նախաձեռնություններում, որոնց բարձրացրած խնդիրների մասին պատմող մի շարք վավերագրական աշխատանքներ ունի։

2017 թվականին նկարահանված «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է սփյուռքահայ անվանի արվեստագետներ Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Էրիկ Նազարյանի և Վահե Բերբերյանի «Արդարություն Հայաստանում» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցության մասին, Կանադայում՝ Տորոնտոյի ՆՈՒՌ միջազգային կինոփառատոնում, արժանացել է լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակին[2], մասնակցել Ոսկե ծիրան կինոփառատոնին՝ Հայկական համայանապատկեր ծրագրում (2018), ԱՐՓԱ կինոփառատոնին (2018), Բրյուսելում կայացած «Bridges. East of West» տարածաշրջանային կինոփառատոնին (2019) և այլն։

Սեդա Գրիգորյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ֆորումների՝ Ինտերնյուս (Մեդիանախաձեռնությունների Կենտրոն) ՀԿ-ի, Ոսկե ծիրան կինոփառատոնի, Canal France International-ի, EAVE On-Demand-ի իրակայնացրած ծրագրերի շրջանակներում և այլն։

2018 թվականից Սեդա Գրիգորյանը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է։ 2018 թվականին ղեկավարել է GAIFF Pro կինոյի զարգացման հարթակի C2C տարածաշրջանային համատեղ կինոարտադրության շուկան։ 2018 թվականից Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի անդամ է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ժանր Տարեթիվ
«Հայկական Շեքսպիր» վավերագրական (work-in-progress) 2019
«Ճանապարհ դեպի տուն» վավերագրական 2018
«Ապագայի հիշողությոն» էքսպերիմենտալ կարճամետրաժ 2017
«Լոնդոնի ձայները» վավերագրական 2016
«Սկյուտարում՝ Զաբել Եսայանի հետքերով» TV վավերագրական 2014
«Բարի լույս» էքսպերիմենտալ վավերագրական 2011
«Ընդհատված թռիչք» վավերագրական 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]