Սաքարյա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաքարյա
TR Sakarya asv2021-10 img28 Sakarya River.jpg
Բնութագիր
Երկարություն824
Ավազանի մակերես65 000 կմ²
Ջրահոսք
ԳետաբերանՍև ծով
Գետաբերանի տեղակայումՍև ծով
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերPorsuk River?, Ankara River?, Kirmir Çayı? և Q3480999?
Երկիր{{{2}}} Թուրքիա
ԵրկրամասԱֆյոնքարահիսարի մարզ

Սաքարյա (թուրքերեն՝ Sakarya, հաճախ նաև Սանգարիուս։ հուն․՝ Σαγγάριος, լատ.՝ Sangarius), գետ Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Փոքր Ասիա թերակղզում։ Թափվում է Սև ծովը։ Հիմնական վտակներն են Փորսուքը, Անկարան։ Վերջինիս ափին տեղակայված է մայրաքաղաք Անկարան։ Գետը նավարկելի չէ։ Գետի ափին է գտնվում Ադապազար քաղաքը։

Գետի վերին ափերը հոսում են պատմական Փռյուգիայով[1], իսկ գետաբերանի մոտ է գտնվում Բյութանիան։ Սաքարյա իր մեծությամբ Թուրքիայի երրորդ գետն է, իսկ երկարությունը կազմում է 824 կմ[2]։ Ավազանի տարածքը կազմում է մոտ 65 հզ. կմ², իսկ ջրի միջին ծախսը՝ մոտ 200 մ3/վ։

Սաքարյայի ափերը մշակված են, չնայած որ պահպանվել են անտառների մնացորդներ, հատկապես ուռենիների, լաստենիների, թեղիների և հացենիների[3]։ Գետի վրա կառուցվել է Սարըյար (գտնվում է Անկարայից 125 կիլոմետր հեռավորության վրա) և Գյոքչեկայա հիդրոէլեկտրակայանները։ Էկոլոգիական պատկերը գետի ոչ բավարար է[4]։

Գետի հիմնական տեսարժան վայրը Բեշքյոփրու (թուրքերեն՝ Beşköprü) կամուրջն է, որը ունի 430 մետր երկարություն և կառուցվել է Հուստինիանոս Ա կայսեր հրամանով[5]։

Նույն անունն է կրում նաև թուրքական մարզ, որի տարածքով է հիմնականում հոսում գետը։ Մարզի կենտրոնը Ադապազար քաղաքն է (նախկին անվանումը՝ Սաքարյա)։

Հնում Սանգարիուս գետը համարվում էր Գալաթիայի արևմտյան սահմանը։ Հույն-թուրքական II պատերազմի ժամանակ Սաքարյա գետի ոչ այնքան հեռու տեղի է ունեցել արյունալի ճակատամարտ թուրքական և հունական զորքերի միջև, որի հետևանքով թուրքերը ետ գրավեցին Փոքր Ասիայի ողջ տարածքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]