Ադապազար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ադապազար
Adapazarı
Sakaryaistanbulbus.jpg
Կոորդինատներ: 40°47′00″ հս․ լ. 30°24′00″ ավ. ե. / 40.78333° հս․. լ. 30.40000° ավ. ե. / 40.78333; 30.40000
Երկիր Թուրքիա Թուրքիա
Իլ Սակարիա (նահանգ)
ԲԾՄ 31 մ
Պաշտոնական լեզու թուրքերեն
Բնակչություն 377 683 մարդ (2008)
Ժամային գոտի UTC+03:00
Հեռախոսային կոդ (+90) 264
Փոստային ինդեքս 54 xxx
Պաշտոնական կայք adapazari.bel.tr
##Ադապազար (Թուրքիա)
Red pog.png

Ադապազար (թուրք.՝ Adapazarı), քաղաք է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Սակարիա նահանգում, Բոսֆորից մոտ 120 կմ արևելք, Սաքարիա գետի ձախ ափին։ Ըստ 2008 թ.-ի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 377 683 մարդ։ Ադապազարում կա Տոյոտա ավտոապրանքանիշի գործարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես Ադապազարը եղել է փոքրիկ գյուղ, որ հիմնադրել էին XIV դարում Լենկթեմուրի արշավանքի ժամանակ Սեբաստիայից գաղթած հայերը, ցամաքած լճի տեղում՝ կոչելով Տոնիկաշեն (գյուղի առաջնորդի անունով)։ Հետագայում հայեր են եկել Ակնից, Թոխաթից, Պարսկաստանից և Եվրոպայից, ավելի ուշ՝ Կեսարիայից, Պարտիզակից և այլն։ Թուրքերը Ադապազարում բնակություն են հաստատել, երբ այդ հայկական բնակավայրը շեն գյուղաքաղաք է դարձել, այնուհետև շրջակա վայրերից եկել են հույներ։ Կ. Պոլսի գրավումից հետո թուրքերը երկրի վարչական բաժանումը որոշելիս գյուղաքաղաքն անվանել են «Ադա» (կղզի), իսկ որոշ ժամանակ նաև՝ «Սամըրսագ Ադասը» («Սխտորի կղզի», շատ սխտոր արտադրելու համար)։ Ավելի ուշ, որպես բանուկ շուկա, անվանել են Ադաբազար։

Ադապազարը Մեծ եղեռնի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնի նախօրեին Ադապազարն ուներ 30.000 բնակիչ, կեսից ավելին՝ հայեր, որոնք զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, պտղաբուծությամբ և շերամապահությամբ։ Ունեին հատուկ խոսվածք։

Հայերը կենտրոնացել էին եկեղեցիների պնուն կրող չորս թաղամասերում՝ Ս. Հրեշտակապետի, Ս. Կարապետի, Ս. Լուսավորչի և Ս. Ստեփանոսի։ Յուրաքանչյուր եկեղեցի ուներ տղաների և աղջիկների նախակրթարաններ և մանկապարտեզներ՝ Արամյան-Գայանյան, Ներսեսյան-Սանդուխտյան, Ռուբինյան-Հռիփսիմյան և Մեսրոպյան-Նունյան։ 1909 թվականին բացվեց կենտրոնական երկրորդական վարժարանը՝ տղաների համար, իսկ 1912 թվականին՝ աղջիկների լրացուցիչ դասընթացը։ Գործում էր նաև «Մանուշակ» մանկապարտեզ-նախակրթարանը և բողոքականների «Հայուհեաց» իգական գիշերօթիկ վարժարանը։ Յուրաքանչյուր թաղ ուներ թաղական խորհուրդ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ա-ում հայերն ունեին իրենց հասարակական կազմակերպությունները. Կրթասիրաց ընկերությունը, Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան-ընթերցարանով, Ազգային ժողովատեղիի միությունը։

Գործում էին նաև թատերախմբեր, երգչախումբ, կանանց բարեսիրական կազմակերպություններ։ 1910 թվականից լույս էր տեսնում «Երկիր» թերթը, որը 1911 թվականից տպագրվում էր Կ. Պոլսում։ Ադապազարի բարբառի «Ատրուշան» տպարանում, 1912 թվականին տպագրվել է «Բութանիա» շաբաթաթերթը։ 1915 թվականին Ադապազարի հայ բնակչությունը տեղահանվեց և կոտորվեց։ 1918 թվականի զինադադարից հետո շուրջ 4000 հայեր վերադարձան, և հայկական կյանքն սկսեց վերակենդանանալ։ Սակայն 1921 թվականի ամռանը՝ հունական բանակի նահանջի ժամանակ, բոլոր հայերը հեռացան Զմյուռնիա, Հունաստան և այլ երկրներ։

Քույր քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png