Սառա Մուր Գրիմկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Մուր Գրիմկե
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1792(1792-11-26)[1][2][3][…]
ԾննդավայրՉարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 23, 1873(1873-12-23)[1][5] (81 տարեկան)
Մահվան վայրՀայդ Պարկ, Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, քաղաքական տեսաբան և գրող
Ծնողներհայր՝ John Faucheraud Grimké?, մայր՝ Mary Smith Grimké?
Զբաղեցրած պաշտոններդատավոր
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Sarah Moore Grimké Վիքիպահեստում

Սառա Մուր Գրիմկե (անգլ.՝ Sarah Moore Grimké, նոյեմբերի 26, 1792(1792-11-26)[1][2][3][…], Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 23, 1873(1873-12-23)[1][5], Հայդ Պարկ, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի աբոլիցիոնիստ, գրող և սուֆրաժիստ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Գրիմկեն ծնվել է Հարավային Կարոլինայում Ջոն Ֆոշեր Գրիմկեի ընտանիքում, ով պլանտացիայի սեփականատեր էր, ինչպես նաև դատախազ և դատավոր Հարավային Կարոլինայում։ Դեռ վաղ մանկության տարիներին նա գիտակցում էր իր դիրքի սահմանափակումները՝ ի տարբերություն դասական կրթություն ստացած եղբայրների։ Չնայած շրջապատի կողմից իր կարողությունների և ունակության ճանաչմանը, նա զրկվեց լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից։

Սառան նաև դժգոհ էր ստրուկների վիճակից ու նրանց կատարյալ անգրագիտությունից։ 12 տարեկանում փորձում էր նրանց կարդալ սովորեցնել՝ սովորեցնելով Աստվածաշունչը, սակայն այս փորձառությունն ավարտվեց անհաջողությամբ։ Ավելին, ըստ նրա ընտանիքի, գրագիտությունը միայն կխանգարեր ստրուկներին՝ մի կողմից նրանց դարձնելով դժգոհ և ըմբոստ, իսկ մյուս կողմից՝ հոգեբանական սթրեսը կխանգարի նրանց ֆիզիկական աշխատանք կատարել։ Այնուամենայնիվ, նա շարունակեց փորձել սովորեցնել նրանց գրել և կարդալ, ինչը հակասում էր 1740 թվականի Հարավային Կարոլինայի ստրկատիրական օրենքի[7]։

Սառան գաղտնի գրել, կարդալ է սովորեցնում իր անձնական ստրուկին, բայց երբ հայրն իմանում է այնքան էր զայրանում, որ քիչ է մնում հրամայի ծեծել երիտասարդ ստրկուհուն։ Վախը Սառային ստիպում է դադարեցնել սովորեցնելը։ Մի քանի տարի անց նա անդրադարնալով կատարվածին գրում է. «Ես բավականություն ունեցա գիշերները սովորեցնել իմ փոքրիկ աղախնուն, երբ նա պետք է սանրեր մազերս և պառկած բուխարու առջև՝ ուղղագրության գրքով, մենք ձեռնոց էինք նետում Հարավային Կարոլինայի օրենքներին»[8]։

Սառայի եղբայրը՝ Թոմաս Գրիմկը, 1805 թվականին ընդունվել է Յեյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[9].։ Իր տուն այցելությունների ընթացքում Թոմասը շարունակել է ուսուցանել Սառային նոր գաղափարներ, ինչպես նաև զգուշացրել լուսավորության վտանգների և կրոնի կարևորության մասին։ Այս մտքերը, զուգակցված գաղտնի իրավագիտության ուսումնասիրության հետ, նրան որոշակի հիմք տվեցին հետագա գործունեության համար որպես ակտիվիստ[10]։ Նրա հայրն ասել է, որ եթե նա տղամարդ լիներ, ապա կլիներ Հարավային Կարոլինայի մեծագույն իրավաբաններից մեկը։ Սառան հավատում էր, որ բարձրագույն կրթություն ստանալու իր անկարողությունն անարդար էր։ Նա զարմանում էր իր ընտանիքի և հարևանների պահվածքով, որոնք խրախուսում էին ստրուկների մկրտությունը և ժամերգություններին հաճախելը, բայց նրանց չէին համարում հավատքի հավատարիմ եղբայրներ և քույրեր։

Երիտասարդ տարիքից Սառան կարծում էր, որ կրոնը պետք է ավելի ակտիվ և կարևոր դեր խաղա տուժածների կյանքը բարելավելու գործում։ Նրա կրոնական որոնումները նրան առաջինը տարան դեպի պրեսբիտերականություն, որն ընդունեց 1817 թվականին[11]։ 1821 թվականին Ֆիլադելֆիա տեղափոխվելուց հետո նա միացել է քվակերներին, որոնց մասին նա իմացել է հոր մոտ այցելության ժամանակ[11]։ Այնտեղ նա դարձավ աֆրոամերիկացիների և կանանց կրթության և ընտրական ձայնի իրավունքի ջատագով[12]։

Ակտիվիստական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1821 թվականին հոր մահից հետո Սառա Գրիմկը տեղափոխվել է Փենսիլվանիա։ Տեսնելով ստրուկների իրական վիճակը՝ նա հարավն անվանել է «անապատ», որտեղ «հուսահատությունից ու տառապանքից» բացի ոչինչ չի հանդիպել։ Ֆիլադելֆիայում նա միացել է քվեկերների համայնքին։ 1829 թվականին նրան միացել է նաև կրտսեր քույրը՝ Անջելինա Գրիմկեն։

Գրիմկե քույրերը ակտիվորեն տարածել են քվակերների շրջանում աբոլիցիոնիզմի և մահապատժի վերացման գաղափարները։ Հակաստրկատիրական հռետորաբանությունը ի սկզբանե նրանց որոշակի անախորժություններ բերեց Քվակերների համայնքում։ Բացի այդ, նրանք կարծում էին, որ կանանց հավասար իրավունքների համար պայքարը նույնքան կարևոր է, որքան ստրուկների ազատագրման համար պայքարը։ Քույրերի վրա հաճախ են հարձակվել նույնիսկ որոշ աբոլիցիոնիստներ, ովքեր իրենց տեսակետները չափազանց արմատական էին համարում։

1838 թվականին Անջելինա Գրիմկեն ամուսնանալով առաջատար աբոլիցիոնիստ Թեոդոր Ուելդի հետ, սկսեց հեռանալ շարժումից՝ ավելի ու ավելի դառնալով կին ու մայր։ Սառա Գրիմկեն շարունակում էր ակտիվ լինել աբոլիցիոնիստական շարժման մեջ։

1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Սառան գրում և դասախոսություններ է կարդում՝ ի պաշտպանություն նախագահ Աբրահամ Լինքոլնի։

Նամակներ գենդերային հավասարության և կանանց կարգավիճակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1836 թվականին Սառա Գրիմկը հրատարակեց «Ուղերձ հարավային նահանգների հոգևորականներին»։ 1837 թվականին քույրերը շրջագայել են Մասաչուսեթսում՝ դասախոսություններ կարդալով աբոլիցիոնիզմի մասին։ Նույն թվականին Մասաչուսեթսի «The Spectator» թերթը հրատարակեց «Նամակներ սեռերի հավասարության և կանանց կարգավիճակի մասին» մի շարք՝ ուղղված Բոստոնի կանանց հակաստրկական կազմակերպության նախագահ Մերի Փարքերին։ Շուտով դրանք վերատպվեցին «The Liberator» թերթում, որը հրատարակվում էր արմատական աբոլիցիոնիստ, կանանց իրավունքների ակտիվիստ և մահապատժի հակառակորդ Ուիլյամ Լլոյդ Գարիսոնի կողմից։ Նամակները հրատարակվել են նաև 1838 թվականին որպես գիրք։

Նամակներում Սառա Գրիմկեն ուշադրություն է հրավիրում կանանց կարգավիճակի վրա կյանքի բոլոր ոլորտներում։ Մի շարք նամակներում նա նշում է աշխարհիկ հասարակության, աշխատող կանանց և ստրուկուհիների դիրքի տարբերություններն ու ինքնատիպությունը։ Նա դիտարկեց կրոնի միջոցով կանանց ազատագրման հարցը։ Տեքստը մշտապես հղումներ է պարունակում Աստվածաշնչից որոշ մեջբերումների՝ ապացուցելով, որ չի կարող խոսք լինել տղամարդու և կնոջ միջև ի սկզբանե դրված անհավասարության մասին։

Օրինակ, նա գրում է.

«Նախ պետք է կնոջը տեսնել նրա ստեղծման պահին։ «Եվ Աստված ասաց. մեր նմանությամբ. թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների, ամբողջ երկրի և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան. Նա նրանց արու և էգ ստեղծեց»։

Մարդու արարչագործության այս հոյակապ նկարագրության մեջ տղամարդու և կնոջ միջև տարբերության նշույլ անգամ չկա, իսկ «մարդ» հասկացությունն առկա է ինչպես «տղամարդ», այնպես էլ՝ «կինամարդ» բառերում։ Նրանք ստեղծված են Աստծո պատկերով և իշխում են միայն մյուս արարածների վրա, բայց ոչ միմյանց։ Ստեղծված լինելով կատարյալ հավասարության մեջ՝ նրանք պետք է կառավարեն բոլորին՝ իրենց Արարչի խոսքի համաձայն՝ ապրելով ներդաշնակության և սիրո մեջ»[13]։

Նրա տեքստը հաճախ պարունակում է հեգնանք սոցիալական կարծրատիպերի վերաբերյալ։ Լինելով հավատացյալ անձնավորություն՝ նա նշում է, որ կինը «մինչ օրս մեղավոր է մեղքը աշխարհ բերելու մեջ»։ Թեև, հետագայում գրում է․ «Ադամի լուռ համաձայնությունը կնոջ առաջարկին ամենևին չի վկայում նրա մտավոր գերազանցության մասին, որը վերագրվում է տղամարդկանց»[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 VanBurkleo S. F., Miles M. J. Grimké, Sarah Moore (26 November 1792–23 December 1873), abolitionist, writer-educator, and women's rights pioneer // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1500294
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Sarah_Moore_Grimke
  4. 4,0 4,1 4,2 Willard F. GRIMKÉ, Miss Sarah Moore // A Woman of the Century: fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life / F. Willard, M. Livermore — 1 — Buffalo: Charles Wells Moulton, 1893.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. Sarah GrimkéNational Women's Hall of Fame.
  7. Рабовладельческое законодательство в Южной Каролине Արխիվացված 2012-03-02 Wayback Machine(անգլ.)
  8. Perry (2002), p. 2.
  9. Perry (2002), p. 24.
  10. Durso (2003).
  11. 11,0 11,1 Perry (2002), p. xi.
  12. Grimké, Sarah. Letter addressed to Mary S. Parker, President of the Boston Female Anti-Slavery Society, in Letters on the Equality of the Sexes. Արխիվացված 2009-07-24 Portuguese Web Archive
  13. Феминизм в общественной мысли и литературе. — М.: «Грифон», 2006. — С. 27
  14. Феминизм в общественной мысли и литературе. — М.: «Грифон», 2006. — Сс. 27—28
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Մուր Գրիմկե» հոդվածին։