Մերի Փարքեր Ֆոլեթ
Մերի Փարքեր Ֆոլեթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1868 |
Ծննդավայր | Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1933 (65 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան և Թայերի ակադեմիա |
Մասնագիտություն | գրող, սոցիոլոգ, գործարար, քաղաքագետ, փիլիսոփա և տնտեսագետ |
Կայք | mpfollett.ning.com |
![]() |
Մերի Փարքեր Ֆոլեթ (անգլ.՝ Mary Parker Follett, սեպտեմբերի 3, 1868, Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - դեկտեմբերի 18, 1933, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի սոցիոլոգ և կառավարման խորհրդատու և կազմակերպության տեսության և կազմակերպչական վարքագծի ռահվիրա։ Նա նաև հեղինակել է մի շարք գրքեր և բազմաթիվ էսսեներ, հոդվածներ և ելույթներ ժողովրդավարության, մարդկային հարաբերությունների, քաղաքական փիլիսոփայության, հոգեբանության, կազմակերպչական վարքագծի և կոնֆլիկտների լուծման վերաբերյալ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոլեթը ծնվել է 1868 թվականին Քվինսիում, Մասաչուսեթս, հարուստ քվակերների ընտանիքում։ Նրա ընտանիքը կազմված էր Չարլզ Ալեն Ֆոլեթից, որը մեքենավար էր տեղական կոշիկի գործարանում, և Էլիզաբեթ Քերթիս (ծնվ. Բաքսթեր) Ֆոլեթից, համապատասխանաբար անգլիական-շոտլանդական և ուելսական ծագումով, և կրտսեր եղբորից։ Ֆոլեթը հաճախում էր Թայերի ակադեմիան՝ Բրեյնթրիում, Մասաչուսեթս նահանգի քոլեջի նախապատրաստական ցերեկային դպրոց, և իր ազատ ժամանակի մեծ մասը ծախսում էր հաշմանդամ մորը խնամելու վրա։ 1885 թվականի սեպտեմբերին նա ընդունվում է Աննա Տիկնորի միություն[1]։
1890-1891 թվականներին նա սովորել է Քեմբրիջի համալսարանում, այնուհետև տեղափոխվել Ռեդքլիֆ քոլեջ[2]։ Հետագա վեց տարիների ընթացքում Ֆոլեթը անկանոն հիմունքներով հաճախել է համալսարան՝ ի վերջո ավարտելով 1898 թվականին։ Նրա Ռեդքլիֆի թեզը հրապարակվեց 1896 թվականին։ Հետագայում նա ընդունվել է Հարվարդ։
Հաջորդ երեք տասնամյակների ընթացքում նա հրատարակել է բազմաթիվ աշխատություններ։ Նա առաջին կանանցից մեկն էր, ով հրավիրված է եղել ելույթ ունենալու Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, որտեղ նա խոսել է կառավարման նորագույն խնդիրների մասին։ Նա նաև աչքի է ընկել կառավարման ոլորտում՝ նշանակվելով ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կողմից որպես շահույթ չհետապնդող, պետական և մասնավոր կազմակերպությունների կառավարման հարցերով իր անձնական խորհրդատու[3]։
Ֆոլեթը մահացել է 1933 թվականի դեկտեմբերի 18-ին Բոստոնում։
Ներդրում կառավարման գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերի Պարկեր Ֆոլեթը ճանաչեց կազմակերպության ամբողջական բնույթը և առաջ քաշեց «փոխադարձ հարաբերությունների» գաղափարը՝ ըմբռնելու անհատի հարաբերությունների դինամիկ ասպեկտները ուրիշների հետ։ Ֆոլեթը առաջ քաշեց այն սկզբունքը, որը նա անվանում է «ինտեգրում»։ Նրա գաղափարները բանակցային գործընթացի, իշխանության և աշխատակիցների մասնակցության վերաբերյալ շատ ազդեցիկ են եղել կազմակերպչական ուսումնասիրությունների, վեճերի այլընտրանքայինլուծման և փաստաբանական հարաբերությունների շարժման զարգացման գործում։
Ֆոլեթը մեծ ներդրում է ունեցել սոցիալական հոգեբանության մեջ։ Հակամարտությունների կարգավորման նրա մոտեցումն այն է, որ այն ընկալվի որպես բազմազանության մեխանիզմ և բարդ լուծումներ մշակելու հնարավորություն, և ոչ թե պարզապես փոխզիջում։ Նա նաև առաջամարտիկ է եղել համայնքային կենտրոնների ստեղծման գործում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tonn, Joan C., Mary P. Follett: Creating Democracy, Transforming Management, New Haven: Yale University Press, 2003. p. 34.
- ↑ Sapru R. K. (2010)։ Administrative Theories and Management Thought։ PHI Learning։ էջեր 160–163։ ISBN 978-8120335615
- ↑ Stohr, Mary, Collins, Peter A., Criminal Justice Management, 2nd Ed.: Theory and Practice in Justice-Centered Organizations (United Kingdom, Taylor Francis Ltd, 2013), 103.
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1933 մահեր
- Բոստոն քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Կազմակերպական վարքագիծ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի քաղաքագետներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Սոցիոլոգներ
- Աշխատանքի կազմակերպում
- Ամերիկացի կին գրողներ
- Կին գիտնականներ
- Կին սոցիոլոգներ
- Կին հոգեբաններ