Սամվել Սևադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գրիգորյան (այլ կիրառումներ)
Սամվել Սևադա
Կարոտը լեզու չունի.jpg
Ի ծնեՍամվել Սևադա (Սամվել Արտաշեսի Գրիգորյան)
Ծնվել է1949 սեպտեմբերի 12
ԾննդավայրԳյումրի
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունարվեստների գործիչ, լուսանկարիչ, նկարիչ և բանաստեղծ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԶավակներԱրտ Սևադա
Սամվել Սևադա Վիքիքաղվածքում
Samvel Sevada Վիքիպահեստում

Սամվել Սևադա (Սամվել Արտաշեսի Գրիգորյան, սեպտեմբերի 12, 1949, Գյումրի), հայ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014)։

Կինոռեժիսոր, սցենարիստ Արտ Սևադայի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975 թվականին Աբովյան քաղաքում հիմնադրել և ղեկավարել է Գեղարվեստի դպրոցը։ 1980 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2009 թվականից՝ ՀՀ նկարիչների միության վարչության անդամ, ՀՀ Լուսանկարիչների միության պատվավոր անդամ։ 1996 -1998 թթ.` Երևանի գլխավոր նկարիչ[1]: 1989-2006 թթ. բնակվել է ԱՄՆ-ում, 1990 թվականին ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին նկարչական դպրոցը։ Սամվել Սևադան Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց` Sevada Art Studio, և իր արվեստանոցում նկարչություն է դասավանդում երեխաներին[2]։
Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքները բաժանվում են մի քանի ժանրի՝ դիմանկարների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների։ Դրանք տպագրվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և շատ ուրիշ երկրների ամսագրերում ու թերթերում։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում[3]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մահվան պես դյութիչ»
  • «Կույսի համաստեղություն»[4]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

32 անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Էստոնիա, Մոսկվա, Թբիլիսի, Երևան և այլուր[5]։

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014)[6]։
  • 1992, Հարավային Ամերիկայի կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակ (կերպարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար)
  • 1993, Կաթոլիկ եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ կարդինալ Մահոնիի մրցանակ (մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության համար)
  • 2007, «Թեքեյան» մրցանակ («Նշանավոր հայերի դիմանկարներ» շարքի համար)


Մեջբերումներ Սամվել Սևադայից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լուսանկարչությունն էլ է արվեստ, կերպարվեստ և ոչ մի բանով չի զիջում նկարչությանը։ Կարևորը պատկեր, պատկերի հուզականություն ստանալն է, ինչ նշանակություն ունի վրձնով ես նկարել, թե մի ուրիշ բանով։ Կարևորը ճիշտ վիճակ ստանալն է, ու այս երկուսը մեկը մյուսին օգնում են։ Պոեզիան էլ գալիս է նրանց լրացնելու»։

Այս գիշեր կրկին վերադարձավ
երջանկությունը ինձնից հոգնած,
շշնջաց ականջիս
- ասաց. Մնում եմ, էլ երբեք չեմ հեռանա քեզանից...
Երդվեց ու ասաց. չեմ գնա,
երջանկությունը ինձանից հոգնած։
Գլուխը կրծքիս խոնարհեց,
շոյեց քնքշորեն աչքերս,
- Չեմ գնա, դու քնիր ասաց։
Լուսադեմին վեր թռա
խաբկանքից շնչահեղձ,
անձրևն էր ծեծում լուսամուտս,
երջանկությունը հեռացել էր վաղուց,
հողաթափերը դռանս մոռացած։

Դե~ ինչ, ես մանկուց ընդունել եմ
դաժան օրենքը երազախաբության...[7]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սամվել Սևադա հոդվածին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]