Արտ Սևադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտ Սևադա
Արտակ Սամվելի Գրիգորյան
Ծնվել էհուլիսի 23, 1972 (47 տարեկան)
ԾննդավայրԱբովյան
Ազգությունհայ
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ)
Մասնագիտությունկինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Սամվել Սևադա
Կայքsevada.com

Արտ Սևադա (Արտակ Սամվելի Գրիգորյան), (հուլիսի 23, 1972, Աբովյան), ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, նկարիչ Սամվել Սևադայի ընտանիքում։ Ստացել է երաժշտական կրթություն (ջութակ, դաշնամուր, փողային գործիքներ)։

  • 1990 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանում ուսանել է երաժշտական կոմպոզիցիա եւ գծանկարչական ձևավորում։
  • 1998 թվականին հիմնել է «Սևադա Փրոդաքշն» ընկերությունը, որն զբաղվում է արվեստի տարբեր տեսակներով (գծանկարչական ձևավորում, հեռուստագովազդներ, գովազդային հոլովակներ և այլն)։
  • Համագործակցել է այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Ուորներ Բրադերսը, Փարամաունթը, Ջորջիո Արմանին, Ռասպուտինը և այլն
  • 2004 թվականին հիմնել է «EdgeArt Entertainment» ընկերությունը, որի միջոցով ստեղծել է «Իբրև սկիզբ», «Միկոշ», «Պարան» կարճամետրաժ ֆիլմերը, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային փառատոների և դարձել դափնեկիր։
  • «Sevada Short Films Trilogy» DVD տարբերակն արժանացել է նաև մի շարք հանրաճանաչ կինոքննադատների հավանությանը՝ անվանելով նրան «նոր կինոլեզու ներմուծող» հայ կինոարվեստում
  • 2007 թվականին հրավեր է ստացել «Շարմ» ընկերությունից` նկարելու «Երեք գույներ սև սպիտակով» կարճամետրաժ ֆիլմը, որը պետք է ներկայացվեր 10 կինոբեմադրիչների կարճամետրաժ ֆիլմերի հետ Երևանին նվիրված գեղարվեստական ֆիլմում, սակայն ֆիլմը չի ընդգրկվել այդ շարքում, քանզի ընկերությունը գտել է, որ այն տարբերվում է մնացածից։ Ֆիլմը ներկայացվել է առանձին կարճամետրաժ և հաղթել է բազմաթիվ փառատոներում
  • 2009 թվականին «GRIGOCORP» ընկերությունը ընդլայնել է արվեստի բնագավառում գործունեության ծավալն ավելացնելով «EpixArts Software», «Game Development», «iDuduk, iZurna, iShvee for iOS» նախագծերը, «Menua Publications» էլեկտրոնային գրքերի հրատարակումը, «YouTempo Music Group» երաժշտության վաճառքի և «Dustworx Pictures» կինո-պրոդյուսերական ընկերությունները։ Աշխատում է «Աստվածախաղ», «Սասունցի Դավիթ», «Ժամանակի փոթորիկներ», «Մահվան ծառը», «Վերջին տրուբադուր» ֆիլմերի, ինչպես նաև՝ «The Genex» ամերիկյան ֆիլմի վրա, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Երեք երաժշտական սկավառակների հեղինակ է՝

  • «Սրտի բաբախյուն», 1995
  • «Մենության տարիներ», 1998
  • «Տարանջատված», 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]