Սամվել Սևադա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Սևադա | |
---|---|
Ի ծնե | Սամվել Սևադա (Սամվել Արտաշեսի Գրիգորյան) |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարիչ և բանաստեղծ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Զավակներ | Արտ Սևադա |
Սամվել Սևադա Վիքիքաղվածքում | |
Samvel Sevada Վիքիպահեստում |
Սամվել Սևադա (Սամվել Արտաշեսի Գրիգորյան, սեպտեմբերի 12, 1949, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2014)։
Կինոռեժիսոր, սցենարիստ Արտ Սևադայի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975 թվականին Աբովյան քաղաքում հիմնադրել և ղեկավարել է Գեղարվեստի դպրոցը։ 1980 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2009 թվականից՝ ՀՀ նկարիչների միության վարչության անդամ, ՀՀ Լուսանկարիչների միության պատվավոր անդամ։ 1996 -1998 թթ.` Երևանի գլխավոր նկարիչ[1]։ 1989-2006 թթ. բնակվել է ԱՄՆ-ում, 1990 թվականին ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին նկարչական դպրոցը։ Սամվել Սևադան Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց` Sevada Art Studio, և իր արվեստանոցում նկարչություն է դասավանդում երեխաներին[2]։
Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքները բաժանվում են մի քանի ժանրի՝ դիմանկարների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների։ Դրանք տպագրվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և շատ ուրիշ երկրների ամսագրերում ու թերթերում։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում[3]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մահվան պես դյութիչ»
- «Կույսի համաստեղություն»[4]
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]32 անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Էստոնիա, Մոսկվա, Թբիլիսի, Երևան և այլուր[5]։
Պարգևներ, կոչումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2014)[6]։
- 1992, Հարավային Ամերիկայի կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակ (կերպարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար)
- 1993, Կաթոլիկ եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ կարդինալ Մահոնիի մրցանակ (մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության համար)
- 2007, «Թեքեյան» մրցանակ («Նշանավոր հայերի դիմանկարներ» շարքի համար)
Մեջբերումներ Սամվել Սևադայից
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լուսանկարչությունն էլ է արվեստ, կերպարվեստ և ոչ մի բանով չի զիջում նկարչությանը։ Կարևորը պատկեր, պատկերի հուզականություն ստանալն է, ինչ նշանակություն ունի վրձնով ես նկարել, թե մի ուրիշ բանով։ Կարևորը ճիշտ վիճակ ստանալն է, ու այս երկուսը մեկը մյուսին օգնում են։ Պոեզիան էլ գալիս է նրանց լրացնելու»։
Այս գիշեր կրկին վերադարձավ
երջանկությունը ինձնից հոգնած,
շշնջաց ականջիս
- ասաց. Մնում եմ, էլ երբեք չեմ հեռանա քեզանից...
Երդվեց ու ասաց. չեմ գնա,
երջանկությունը ինձանից հոգնած։
Գլուխը կրծքիս խոնարհեց,
շոյեց քնքշորեն աչքերս,
- Չեմ գնա, դու քնիր ասաց։
Լուսադեմին վեր թռա
խաբկանքից շնչահեղձ,
անձրևն էր ծեծում լուսամուտս,
երջանկությունը հեռացել էր վաղուց,
հողաթափերը դռանս մոռացած։
Դե~ ինչ, ես մանկուց ընդունել եմ
դաժան օրենքը երազախաբության...[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սամվել Սևադա. Ես չէի ցանկանա նորից Երևանի գլխավոր նկարիչ լինել
- ↑ Գեղանկարիչ Սամվել Սևադա. «Ես անգամ 80 տարեկան աշակերտ եմ ունեցել»
- ↑ Սամվել Սևադա. «Մոնոտոն լուսանկարիչը կարող է ձանձրալի լինել»
- ↑ Սամվել Սևադա. «Կույսի համաստեղություն»
- ↑ Սամվել Սևադա, ցուցահանդես ՄԱԿ Երևանի գրասենյակում
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Սամվել Սևադա
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամվել Սևադա.«Գյումրու պես գյոզալ քաղաքն այսօր խեղճացել է»
- Սամվել Սևադա (Տրուբադուր)
- Սամվել Սևադա, «Հրաժեշտ աշնանը»
- Սամվել Սևադա, լուսանկարներ Արխիվացված 2014-04-07 Wayback Machine
- Սամվել Սևադա, «Կյանքի ակնթարթ», հարցազրույց արվեստանոցում
- Սամվել Սևադա։ Բանաստեղծություններ, կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Մեր ղեկավարներն անխիղճ են. Սամվել Սևադա
- Սեպտեմբերի 12 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- Հայ գեղանկարիչներ
- Հայ լուսանկարիչներ
- Հայ նկարիչներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ