Սամարտ (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամարտ
Հիմնադրման ամսաթիվ1930

«ՍամԱրտ» պատանի հանդիսատեսի թատրոն, գտնվում է Սամարա քաղաքում, հիմնադրվել է 1930 թվականին՝ որպես պատանի հանդիսատեսի թատրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը կազմավորվել է 1930 թվականին՝ որպես պատանի հանդիսատեսի մարզային թատրոն։ Առաջին ներկայացումը Նիկոլայ Շեստակովի «Աուլ Գիջե» պիեսն էր, որի ռեժիսորն էր Բորիս Սմիրնովը։ Մինչև 1937 թվականը թատրոնը ժողովրդական կրթության համակարգում էր, իսկ 1937 թվականին վերաենթարկվեց արվեստի գործերի Կուիբիշյան վարչությանը և տեղ էր զբաղեցնում Կուբիշևյան մարզի պրոֆեիսոնալ կոլեկտիվների շարքում։ Պատերազմի սկզբին՝ 1941 թվականի հունիսին,թատրոնը դադարում է իր գործունեությունը։

1942 թվականի նոյեմբերի 27-ին «Վոլժսկայա կոմունա» թերթում հայտնվեց Կուբիշյան մանկավարժական ինստիտուտի հայտնի գիտնական ուսուցիչների խմբի նամակը՝ «Պատանի հանդիսատեսի թատրոնը պետք է գործի։ Կուիբիշևսկյան մարզի գործադիր կոմիտեի խորհուրդը արձակեց որոշում՝ բացել պատանի հանդիսատեսի թատրոնը ի պատիիվ Հոկտեմբերյան հեղափոխության 25-ամյակին։ Չնայած այս ամենին, թատրոնի երկրորդ ծնունդը նշվեց 1943 թվականի հունիսի մեկին[1]։

1977 թվականին Ս. Ռադիոնովի « Հարցաքնություն» ներկայացմանը բացվեց փոքր բեմը։

1994 թվականին «ՍամԱրտ» թատրոնը մարզային մշակույթի ղեկավարության և Սամարայի բաժանմունքի Ռուսաստանի թատրոնի միության գործիչների հետ դառնում է առաջին Պավալժովյան մանկական թատրոնի փառատոնի անցկացման նախաձեռնողը, արդյունքում այն դարձավ համառուսական թատրոն - լաբորատորիա՝ երիտասարդների և երեխաների համար[2]։

Թատրոնի հետ համագործակցել է կոմպոզիտոր և դաշնակահար Լեոնիդ Ոխմյանինը, ով Սամարայի մարզի հիմնի երաժշտության հեղինակն է։

Թատրոնը բազմիցս մասնակցել է տարբեր համառուսական և միջազգային թատերական փառատոների։ Թատրոնի ներկայացման աշխատանքների ժամանակ այցելեցին տարբեր սերունդների հանդիսատեսներ՝ ավելի քան 9 միլիոն[3]։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի դերասանների շարքում էին՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Օլգա Ագապովան, Լյուդմիլա Գավրիլովան, Ելենա Գրուշինան, Իգոր Դանյուշին, Յուրի Դոլգիխը, Սերգեյ Զախարովը, Սամարայի մարզի վաստակավոր արտիստներ Լյուբով Դոլգիխը, Յուրի Զեմլյակովը, Ալեքսեյ Մեժեննինը և ուրիշներ։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում բեմադրվում են ներկայացումներ՝ ռուսական, արտասահմանյան դասական ժամանակակից դրամատուրգիայի ստեղծագործություններից։

  • 50-ական թվականներ՝ Պ. Մալյարսկովի «Հրաշալի հարստություն»-ը, ռեժիսոր՝ Վ. Մոլդավսկի։
  • 60-թվականներ՝ Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը», ռեժիսոր՝ Ս. Տաբաչնիկով։
  • 1977 թվական՝ Ա. Յակովլևայի«Արքան և մուրացկանը», ռեժիսոր՝ Գ. Եգորով։
  • 1977 թվական՝ Փոքր բեմի բացումը Ս. Ռադիոնովի «Հարցաքննություն» ներկայացմամբ, ռեժիսոր Գ. Եգորով[4]։
  • 1922 թվական՝ Գ. Գորինի «Հիշատակի աղոթքը», ռեժիսոր՝ Ա. Դրոզնին։
  • 1997 թվական՝ Միտկոյի, Միխայլովի, Վ. Դաշկեվիչայի «Բումբարաշ»-ը, ռեժիսոր՝ Ադոլֆ Շապիրո։
  • 2001 թվական՝Բ. Բրեխտայի «Մամաշա կուռաժ», ռեժիսոր՝ Ադոլֆ Շապիրո։
  • 2004 թվական՝ Ալեքսանդր Տվարդովսկու «Վասիլի Տյորկին», ռեժիսոր՝ Ալեքսանդր Կուզին։
  • 2005 թվական՝ Ռեյ Բրեդբերի «Խատուտիկի գինի», Բեմադրիչ - ռեժիսոր и բալետմաստեր՝ Միխաել Կիլյարով։
  • 2007 թվական՝ «PALIMPSESTON, կամ ներկայացման մեկ պտույտ՝ իր առանցքի շուրջը ռեժիսոր»՝ Կոնստանդին Բագամոլով։
  • 2007 թվական՝ Ալեքսանդր Օստրովսկու «Շնորհալիները և երկրպագուները», ռեժիսոր՝ Անատոլի Պրաուդին։
  • 2008 թվական՝ Իվան Տուրգանևայի «Հայրեր և զավակներ», ռեժիսոր՝ Գյորգի Ցխվիրավա։
  • 2008 թվական՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», ռեժիսոր՝ Ալեքսանդր Կուզին։
  • 2009 թվական՝« Լև Տալստոյի այբուբենը», ռեժիսորներ՝ Յուրի Ալեսին և Եվգենի Զիմին։
  • 2010 թվական՝ Լև Տալստոյի «Կեղծ կտրոնը», ռեժիսոր՝ Անատոլի Պրաուդին։
  • 2010 թվական՝ «Հոր հետքերը», ռեժիսոր՝ Էրիկ Դե Սերիա։
  • 2010 թվական՝ Ժ. Պոմրայի«Կարմիր Գլխարկը», ռեժիսոր՝ Պալինա Ստրուժկովա։
  • 2011 թվական Ա. Չեխովի «Ճայը», ռեժիսոր՝ Անատոլի Պրաուդին։
  • 2012 թվական՝ Պուլինովիչի «Ֆենիկս թռչունը վերադառնում է տուն», ռեժիսոր՝ Վերա Պոպովա։
  • 2013 թվական՝ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ», ռեժիսոր՝ Անատոլի Պրաուդին։
  • 2014 թվական՝ Սեմենովսկու «Արտիստի կյանքը», ռեժիսոր՝ Ալեքսանդր Կուզին։
  • 2014 թվական՝ Վոլոշինի «Աննա Ֆրանկ», ռեժիսոր՝ Եկատերինա Գորոխովսկայա։
  • 2014 թվական՝Վ. Դրագունսկովի «Դենիկսինի պատմվածքները», ռեժիսոր՝ Եվգենի Զիմին։
  • 2017 թվական՝ Հենրիկ Իբսենի «Պեր Գյուտն» ռեժիսոր Արտեմ Ուստինով։

Շենքի վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Սամարայի մարզի նահանգապետ Կոնստանդին Տիտովը և մարզային մշակույթի դեպարտամենտը ընդունեցին որոշում «ՍամԱրտ» թատրոնի շենքի վերակառուցման մասին։

Թատրոնի շենքի կառուցումը տեղի է ունենում Արցիբեշևյան, Կարաստելևյան, Տալստոյի փողոցներում:Նախագծի հեղինակներն են Վլադիմիր Ժուկովը և Անատոլի Բարաննիկովը[5]։

Առաջին, այն ներառում է 100 և 200 տեղանոց դահլիճ, բաց դահլիճ։ Երկրորդ,ներառում է կացարան, արտադրամաս, գրիմանոց և փորձերի դահլիճ։

  • Թատրոնի սոցիալական ուղվածության բնակելի կոմպլեքսը զբաղեցնում է հինգ հարկ՝ նախատեսված թատրոնի դերասանների հանգստի,աշխատանքի համար։
    • առաջին հարկ – թատրոնի հյուրանոց։
    • Երկրորդ հարկ – երկու մակարդակով սրճարան, բուխարիով սենյակ, թատրոնի հյուրանոց։
    • Երրորդ,չորրորդ և հինգերորդ հարկեր – բնակելի սենյակներ, երկու հոգու համար նախատեսված գրիմանոց, հանգստի համար բազմոցներ, երգեցողությամբ և խորեոգրաֆիայով զբաղվելու համար նախատեսված սենյակներ։
  • ձեղնահարկ – տարածքներ՝ անձնակազմին տեղավորելու համար։
  • ցոկոլային հարկ – սպորտային-առողջարար կոմպլեքս[6]:.

Երրորդ, այն ներառում է 500 տեղանոց մեծ հանդիսասրահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История Самарского театра юного зрителя». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Фестиваль «Золотая репка»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «Правительство Самарской области». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.
  4. Хроника спектаклей на сайте Самарского театра юного зрителя «СамАрт», 1970-е
  5. «ТЮЗ «СамАрт»: реконструкция и строительство в одной концепции». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Новости Рынка Недвижимости». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Сайт театра