Սահարայի ներքին ջրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սահարայի ներքին ջրեր, Սահարայում Նեղոսից բացի մշտական հոսք ունեցող գետեր չկան։ Հորդառատ անձրևներից հետո ջրով լցվում են ուեդներն (Իգարգար, Տաֆասասեո, Տամանրասետ և այլն) ու հին գետային ցանցը։ Պահպանվել են մնացորդային ոչ մեծ լճեր, որոնք մասամբ ճահճացել և հանքայնացել են։ Սահարայում կան ստորերկրյա ջրերի մեծ ավազաններ (այդ թվում՝ արտեզյան ջրհորներ), ստորգետնյա հոսքեր։ Հարավային Սահարայում ստորերկրյա ջրերը խոր հորիզոններում են, արտեզյան ջրեր համարյա չկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 140 CC-BY-SA-icon-80x15.png