Սակարիա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սակարիա
Sakaryariver.JPG
Բնութագիր
Երկարություն 824
Ավազանի մակերես 65 000 կմ²
Ջրահոսք
Գետաբերան Սև ծով
 · Գետաբերանի տեղակայում Սև ծով
 · Բարձրություն 0 մ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Porsuk River, Ankara River, Kirmir Çayı և Q3480999?
Երկիր {{{2}}} Թուրքիա

Սակարիա (թուրք.՝ Sakarya, հաճախ նաև Սանգարիուս: հուն․՝ Σαγγάριος, լատ.՝ Sangarius), գետ Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Փոքր Ասիա թերակղզում: Թափվում է Սև ծովը: Հիմնական վտակներն են Փորսուքը, Անկարան: Վերջինիս ափին տեղակայված է մայրաքաղաք Անկարան: Գետը նավարկելի չէ: Գետի ափին է գտնվում Ադապազար քաղաքը:

Գետի վերին ափերը հոսում են պատմական Փռյուգիայով[1], իսկ գետաբերանի մոտ է գտնվում Բյութանիան: Սակարիա իր մեծությամբ Թուրքիայի երրորդ գետն է, իսկ երկարությունը կազմում է 824 կմ[2]: Ավազանի տարածքը կազմում է մոտ 65 հզ. կմ², իսկ ջրի միջին ծախսը՝ մոտ 200 մ3/վ:

Սակարիայի ափերը մշակված են, չնայած որ պահպանվել են անտառների մնացորդներ, հատկապես ուռենիների, լաստենիների, թեղիների և հացենիների[3]: Գետի վրա կառուցվել է Սարըյար (գտնվում է Անկարայից 125 կիլոմետր հեռավորության վրա) և Գյոքչեկայա հիդրոէլեկտրակայանները: Էկոլոգիական պատկերը գետի ոչ բավարար է[4]:

Գետի հիմնական տեսարժան վայրը Բեշքյոփրու (թուրք.՝ Beşköprü) կամուրջն է, որը ունի 430 մետր երկարություն և կառուցվել է Հուստինիանոս Ա կայսեր հրամանով[5]:

Նույն անունն է կրում նաև թուրքական նահանգը, որի տարածքով է հիմնականում հոսում գետը: Նահանգի կենտրոնը Ադապազար քաղաքն է (նախկին անվանումը՝ Սակարիա):

Հնում Սանգարիուս գետը համարվում էր Գալաթիայի արևմտյան սահմանը: Հույն-թուրքական II պատերազմի ժամանակ Սակարիա գետի ոչ այնքան հեռու տեղի է ունեցել արյունալի ճակատամարտ թուրքական և հունական զորքերի միջև, որի հետևանքով թուրքերը ետ գրավեցին Փոքր Ասիայի ողջ տարածքը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]