Սաբինա ճպուռ
| Սաբինա ճպուռ | |
Սաբինա ճպուռ (արու) | |
Սաբինա ճպուռ (էգ) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
| Ենթատիպ | Խեցգետնանմաններ (Crustacea) |
| Դաս | Վեցոտանիներ (Hexapoda) |
| Կարգ | Ճպուռներ (Odonata) |
| Ընտանիք | Իսկական ճպուռներ (Libellulidae) |
| Ցեղ | Orthetrum |
| Տեսակ | Սաբինա ճպուռ (O. sabina) |
| Միջազգային անվանում | |
| Orthetrum sabina | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Սաբինա ճպուռ (լատին․՝ Orthetrum sabina), իսկական ճպուռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]43-50 մմ մարմնի երկարությամբ միջին չափի շատ բարեկազմ մարմնով ճպուռ է։ Գունավորումը հիմնականում սև է` բաց դեղնավուն զարդանախշով, երբեմն` կանաչավուն երանգով։ Կուրծքը կողքերից ունի շեղ դասավորված, նեղ, բաց գույնի զոլեր։ Փորիկը սև միջնագծով է, որը 4-6-րդ հատվածների վրա առջևի մասում և հետևից խիստ լայնացած է, 7-9-րդ հատվածները գրեթե ամբողջությամբ սև են, 10-րդը` մեծ մասամբ բաց գունավորված[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասից դեպի հարավ և արևելք` մինչև Ճապոնիա և Ավստրալիա։ Հայաստանում հայտնի է միայն Սյունիքի մարզում` Մեղրի քաղաքի և Ալդարա գյուղի մոտակայքում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է Հայաստանում՝ կիսաանապատային գոտու կանգնած և դանդաղ հոսող ջրով ջրամբարներում։ Զարգանում է թույլ հոսանք ունեցող բավական տաք ջրամբարներում։ Թռիչքը լինում է ապրիլ-հոկտեմբեր ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվադեպ է հանդիպում, հայտնի են առանձին հայտնաբերումներ։ Արեալի սահմանաեզրին գտնվող հազվագյուտ տեսակ է։ բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ[1]։
Վտանգման հիմնական գործոններն են՝ հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն և ջրամբարների աղտոտում[1]։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբինա ճպուռ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբինա ճպուռ» հոդվածին։ |
|