Ռուստամ Գևորգյան (Մրե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՌուստամ Գևորգյան
Ծնվել էՄարտունի
ԵրկիրՀայաստան
Ժանրերազգագրական, փոփ
Մասնագիտություներգիչ-երաժիշտ
Գործիքներստեղնաշարային գործիքներ, վոկալ
Գործունեություն2005-ից
 Rustam Gevorgyan Վիքիպահեստում

Ռուստամ Գագիկի Գևորգյան, նոյեմբերի 3, 1980, հայ ազգագրական և փոփ երգիչ-ստեղծագործող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստամ Գևորգյանը (Մրե) ծնվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, մեխանիզատորի ընտանիքում։ Սովորել է Գեղհովիտի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոցում։ 1998-2000 թվականներին ծառայել է Արցախի Հադրութ քաղաքում։ 2004 թվականից բնակություն է հաստատել Էջմիածնում։ Ամուսնացած է, ունի 1 որդի և 2 դուստր։

Գրել և գործիքավորել է բազմաթիվ հայրենասիրական, ազգագրական և փոփ երգեր։ Հեղինակն է «Միայնակ գայլ», «Տանկիստներ», «Դուշման Ռաֆո», «Բանակ» և այլ ազգագրական երգերի[1]։

Շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի մի շարք քաղաքներում. 2012 թվականին՝ Տամբով, Տվեր, Սամարա, Սիզրան, Չելյաբինսկ, Օմսկ, Բրյանսկ, Օկտյաբրսկ (Բաշկիրիա), 2016 թվականին՝ Կալուգա, Մոսկվա։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսինե քեզ (2005)
  • Կարոտի ճամփա (2007)
  • Մեկ լուսաբաց (2009)
  • Չար մարդիկ (2016)

Սոցիալական կայքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]