Jump to content

Ռուսլան Ուսաչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Ուսաչև
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1989(1989-05-20) (35 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր
 Ruslan Usachev Վիքիպահեստում

Ռուսլան Ուսաչև (ռուս.՝ Усачев, Руслан, իսկական անուն՝ Ռուսլան Էդուարդովիչ Վիխլյանցև, մայիսի 20, 1989(1989-05-20), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս տեսաբլոգեր, հաղորդավար, ճանապարհորդ, նկարիչ և փառատոների կազմակերպիչ[1], «Գնալու ժամանակն է» թրավլ շոուի հաղորդավար ու սցենարիստ, ինչպես նաև «Վիդֆեստ» Տեսաբլոգերների համառուսաստանյան ազգային փառատոնի հիմնադիր ու կազմակերպիչ։ Ներառված է ՅուԹյուբի «ՔլիքՔլաք» նախագծում[2]։ ««Շնորհակալություն», Եվա» մեդիապորտալի նախկին մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլան Վիխլյանցևը ծնվել է 1989 թվականի մայիսի 20-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1992 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Նորիլսկ (Կրասնոյարսկի երկրամաս)[3]։ Ավարտելով № 7 վարժարանը՝ վերադարձել է Սանկտ Պետերբուրգ և ընդունվել Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական համալսարանի մեդիադիզայնի ֆակուլտետ[4][5]։ 3 ամիս աշխատելով մասնագիտությամբ՝ հասկացել է, որ այդ աշխատանքը իրեն չի հետաքրքրում։

2010-ականների ընթացքում ապրել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ զբաղվել է տեսաբլոգինգով։ 2021 թվականի հունիսին իր յություբյան ալիքում հրապարակել է «Ժամանակն է գնալ Ռուսաստանից» վերնագրով տեսանյութ, որտեղ հայտնել Է Ռուսաստանից տեղափոխվելու ապագա ծրագրերի մասին[6]։ «Անձրև» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ առաջին հերթին կմեկնի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Խորվաթիան, Սերբիան և Չեռնոգորիան[7]։ Արդյունքում, առաջին երկիրը բնակության համար դարձել է Չեռնոգորիան[8]։ Բնակության երկրորդ երկիրը դարձել է Ղազախստանը[9]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից սկսել է գործունեությունը ՅուԹյուբում, Թվիթթերում ու Ինստագրամում։

2010 թվականի մարտից ստեղծել է իր յություբյան ալիքը՝ «Ռուսլան Ուսաչև» անունով[10]։

«Վնասակար ֆիլմ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2016 թվականներին յություբյան ալիքում սկսել է «Վնասակար ֆիլմ» անունով բաժին[11][12]։ Այն իրենից ներկայացնում էր կասկածելի կամ միջին որակի ռուսական ֆիլմերի երգիծական վերլուծություն։

2011 թվականին թողարկվել է «UsachevToday» խորագրով առաջին հոլովակը[13], որը Ռուսլանը նկարել է մինչև 2021 թվականը։ Այս բաժնում, նա հումորով պատմում է վերջին շրջանում Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների և նորությունների մասին։

«Շնորհակալություն», Եվա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շնորհակալություն», Եվա» յություբյան ալիքում վարում էր «#twitota» անունով բաժին[14]՝ բաղկացած 31 թողարկումից։ Այս խորագրում հումորային եղանակով մեկնաբանել է Թվիթթերի տարբեր օգտատերերի հաշիվները։

«Գնալու ժամանակն է»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին յություբյան ալիքում թողարկվել է «Գնալու ժամանակն է» թրավլ շոուն[15][16]։ Այս շոուում բլոգերներ Ռուսլան Ուսաչևն ու Միխայիլ Կշիշտովսկին, ինչպես նաև օպերատոր Կիր Աղաշկովը ճանապարհորդում էին ամբողջ աշխարհով և ցուցադրում տարբեր քաղաքներ՝ ժամանցային սկեթչ-շոու ձևաչափով։ Հաղորդավարները պատմում էին տեսարժան վայրերի, հանրային սննդի, տրանսպորտի ու քաղաքային կյանքի այլ տարրերի մասին։ 2021 թվականին, երկարաձգված նախագծի սառեցումից հետո, սկսվել է շոուի հինգերորդ եթերաշրջանը։ Միխայիլ Կշիշտովսկին նոր եթերաշրջանի նկարահանումներին չի մասնակցել։

«Հավատացյալների զգացմունքների վիրավորում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ռուսլանը թողարկել է իր հեղինակային «Հավատացյալների զգացմունքների վիրավորում» ֆիլմի 4-րդ թողարկումը, որում նա պատմել է ժամանակակից Ռուսաստանում կղերականացման խնդիրների մասին։ Ռուսլանը ակնկալում էր, որ նման բազմասերիանոց ֆիլմի համար նա կտուգանվի հավատացյալների զգացմունքները վիրավորելու մասին օրենքով և հետևաբար սկսել է գումար հավաքելու արշավը[17]։ Տուգանք չի եղել, ուստի նվիրատվությունները ներդրել է իր յություբյան ալիքի զարգացման մեջ։

Կարիերա և հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ռուսլանը Դանիլա Պոպերեչնիի հետ եղել է «Առանց գորգի» սթենդ ափ տուրի համահաղորդավարը[18]։

2015-2018 թվականը Ռուսլան Ուսաչևը անցկացրել է «Վիդֆեստ» փառատոնը[19][20][21]։

Ռուսլանը Սանկտ Պետերբուրգի «Վիդֆեստ» փառատոնին (2016 թվական)

2016 թվականից մասնակցել է «ՔլիքՔլաք» նախագծին և պարբերաբար հայտնվել է այս նախագծի ալիքի տեսանյութերում[2]։ Եղել է «ՔլիքՔլաք Շոուի» վարողը։

2017 թվականին իր ընկերոջ և «Գնալու ժամանակն է» թրավլ շոուի համահաղորդավար Միխայիլ Կշիշտովսկիի հետ ներկա է եղել «Երեկոյան Ուրգանտ» շոուին[22][23]։

2019 թվականի սեպտեմբերին մասնակցել է ռեփեր Օքսիմիրոնի կազմակերպած «Сядь за текст» գրական ընթերցումներին։ Ռուսլանը տողեր է կարդացել Լև Տոլստոյի «Մեր ժամանակների ստրկություն» գրքից[24]։ Նույն թվականին մեկ միլիոն ռուբլի է նվիրաբերել «Ապաստան» բարեգործական կազմակերպության օգտին[25]։

Ռուսլանը նաև մասնակցել է Little Big խմբի «Hypnodancer», «Skibidi: Romantic Edition» և «Life In Da Trash» տեսահոլովակների նկարահանումներին[26][27]։

Հետաքրքրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ռուսլանին հրավիրել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կոնֆերանսի։ Այդ կոնֆերանսին Ռուսլանը խնդրել է Մեդվեդևին բաժանորդագրվել իր Թվիթթերի էջին, ինչին նա համաձայնել է, և ի վերջո կատարել խոստումը[28]։

2019 թվականի օգոստոսին ՅուԹյուբի իր ալիքում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է նա 100000 ռուբլու դիմաց պատվիրել «Գնալու ժամանակն է» թրավլ շոուի պատկերանիշը Արտեմ Լեբեդևի ստուդիայում[29]։ Ստուդիայի աշխատանքի արդյունքը բազմաթիվ քննադատությունների է արժանացել Ռուսլանի և նրա հանդիսատեսի կողմից, ինչին արձագանքել է ստուդիայի հիմնադիր Արտեմ Լեբեդևը[30]։ Նույն տարվա հոկտեմբերին, պատկերանիշի առաջին դիզայնի վատ փորձից հետո, պատվիրել է դրա երկրորդ տարբերակը՝ էքսպրես դիզայնի ծրագրի ներքո՝ 100000 ռուբլիով և դրա մասին տեսանյութ է հրապարակել իր յություբյան ալիքում։ Այս անգամ Ռուսլանը դրական է արձագանքել նոր պատկերանիշի մասին[31]։

«Գնալու ժամանակն է» շոուի երկրորդ պատկերանիշը՝, մշակված Արտեմ Լեբեդևի ստուդիայի կողմից

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլանի «Հավատացյալների զգացմունքների վիրավորում» բազմասերիանոց ֆիլմը քննադատվել է նրա լսարանի մի մասի կողմից այն բանի համար, որ ֆիլմի անվանումը չի համապատասխանում բովանդակությանը։ Եթե ֆիլմը պետք է պատմեր կրոնի մասին, ապա դրանում քննարկվում էր Ռուս Ուղղափառ եկեղեցին[32]։ Մյուսներն էլ նշել են, որ ֆիլմում կան չապացուցված փաստեր, խնդիրներ աղբյուրների հղումների և փաստերի ստուգման հետ կապված[33]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • GQ ամսագրում առաջադրվել է «Men of the Year 2021» մրցանակին՝ «էկրանի դեմք» կատեգորիայում[34]։
  • Առաջադրվել է «National Geographic (հեռուստաալիք)|National Geographic Traveler Awards 2019»-ին[35]։
  • «Ռուսլան Ուսաչև» յություբյան ալիքում 100000 և 1000000 բաժանորդի համար ստեցել է ՅուԹյուբի արծաթե և ոսկե կոճակները[36]։
  • Ըստ «Собака.ru» ամսագրի՝ 2012 թվականին Ռուսլան Ուսաչովը ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի 50 ամենահայտնի մարդկանց ցանկում, ինչպես նաև հաղթող է ճանաչվել «Տարվա Սթարթափ» անվանակարգում[37]։
  • Ռուսական «Լայք-2015» մրցանակի դափնեկիր[38]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Популярный Travel-блогер Руслан Усачев рассказал Metro о своем скетч-шоу "Пора Валить"». metronews.ru (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 «КЛИККЛАК» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Руслан Усачев — биография и сколько зарабатывает». essf.ru (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Руслан Усачев» (ռուսերեն). ru-ru.facebook.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  5. «ПО ГОРОДАМ – Руслан Усачев и Норильск (#5)» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  6. «Пора валить из России» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  7. Телеканал Дождь (22 июня 2021). ««Душновато жить в России»: почему блогер Руслан Усачев уезжает из страны» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  8. «я свалил» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  9. «КАЗАХСТАН РАСТЕТ // ПОБЕГ ОТ ЛУКАШЕНКО // САМАЯ СТИЛЬНАЯ ОБЕЗЬЯНА //ОЛИМПИАДА 2021 В ТОКИО» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Руслан Усачев» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  11. «Вредное кино - Книга Мастеров» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  12. «Вредное Кино - Мафия: Игра на выживание» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  13. «Руслан Усачев и безымянное видео» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  14. «Девочка Маша достала Медведева!» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  15. Руслан Усачев (29 мая 2012 года). «Пора валить в Стамбул!». YouTube (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Руслан Усачев (20 ноября 2019 года). «ШОКИРУЮЩАЯ ЯПОНИЯ [Пора Валить в Токио!]». YouTube (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Оскорбление чувств верующих - Алчность [1/4]» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  18. Руслан Усачев (11 октября 2014). «Руслан Усачев и Данила Поперечный – "БЕЗ МАТА"». YouTube (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Юрченко, Алиса (2015 թ․ հունիսի 14). «На ВДНХ прошел фестиваль молодых видеоблогеров Рунета». mk.ru. «Московский комсомолец». Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  20. ««ВИДФЕСТ 2015»: как это было». fashiontime.ru. FashionTime. 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  21. Елисеева, Ли; Тимофеева, Полина. «Явление народу: ВИДФЕСТ 2015». genefis-gbr.ru. «Группа быстрого реагирования». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. «Как я попал на Вечерний Ургант?» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  23. «Руслан Усачев и Михаил Кшиштовский в гостях у Ивана . Вечерний Ургант. (23.05.2017)» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  24. oxxxymironofficial (19 сентября 2019 года). «#сядьзатекст». YouTube (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Петербургский блогер перевёл "Ночлежке" миллион рублей». dp.ru (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Little Big (8 мая 2020 года). «LITTLE BIG - HYPNODANCER (Official Music Video)». YouTube (Русский and Английский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Премьера клипа: Little Big «Life In Da Trash»». sobaka.ru (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Как я к президенту ходил» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  29. «Отдал 100 000 за лого от Студии Лебедева. Получил ЭТО...» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  30. «Валим из России // Протесты в Москве // Логотип Хованского // Падение рубля» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  31. «Отдал 200 000 за лого от Студии Лебедева. Получил ЭТО...» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  32. Рукопашный Бой в Условиях Невесомости (18 июня 2014 года). «ПЕРЕПОЛОХ #14 (часть1): Оскорбление Чувств Верующих: Алчность Усачева». YouTube (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. FoxHole (10 июля 2016 года). «ОСКОРБЛЕНИЕ ЧУВСТВ ВЕРУЮЩИХ РУСЛАНА УСАЧЕВА | Видеоблогерская документалистика (Fox_Разбор)». YouTube (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «GQ.ru». www.gq.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  35. «National Geographic Traveler Awards 2019» (անգլերեն). ngtawards2019.nat-geo.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  36. Еще Руслан Усачев (28 октября 2016 года). «Доктор Стрэндж, Биг Рашн Босс и Золотая кнопка YouTube [UsachevPOV]». YouTube (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Победители премии «ТОП 50. Самые знаменитые люди Петербурга 2012»». moda.ru (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «ПРЕМИЯ «ЛАЙК-2015»: ПОБЕДИТЕЛИ». ellegirl.ru (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսլան Ուսաչև» հոդվածին։