Ռուջերո Սետիմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուջերո Սետիմո
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1778(1778-05-19)[1]
ԾննդավայրՊալերմո, Իտալիա
Մահացել էմայիսի 2, 1863(1863-05-02)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՎալետա, Ազգերի Համագործակցություն
ԳերեզմանSan Domenico, Palermo[1]
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն, Flag of the Kingdom of Naples.svg Նեապոլի թագավորություն և Flag of the Kingdom of the Two Sicilies (1816).svg Երկու Սիցիլիաների թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սպա
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի թագավորության սենատոր[1]
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Ruggero Settimo Վիքիպահեստում

Ռուջերո Սետիմո (իտալ.՝ Ruggero Settimo, մայիսի 19, 1778(1778-05-19)[1], Պալերմո, Իտալիա - մայիսի 2, 1863(1863-05-02)[1], Վալետա, Ազգերի Համագործակցություն), իտալացի դիվանագետ, քաղաքական գործիչ և հայրենասեր ակտիվիստ Սիցիլիայից։ Եղել է Սիցիլիայի նավատորմի ծովակալ։ Բրիտանական նավատորմի հետ միասին Միջերկրական ծովում կռվել է Ֆրանսիայի դեմ՝ Նապոլեոնի կառավարության տարիներին։ Ռուջերո Սետիմոն ետ գրավեց ֆրանսիացիներից Մալթա կղզին և կազմակերպեց Նեապոլի մոտակա Գետա քաղաքի պաշտպանությունը։ 1811 թվականին Սետիմոն ստիպված էր առողջական խնդիրների պատճառով թոշակի անցնել։ 1812 թվականին նա արքայազն Կաստելնովոյի սիցիլիական կառավարության անդամ էր հանդիսանում, որպես առևտրային նավատորմի նախարար։ 1820-1821 թվականներին նա անդամակցել է հեղափոխական խունտային, իսկ 1848 թվականին, որպես սիցիլիական Սենատի նախագահ Սետիմոն նշանակվում է Սիցիլիայի թագավորության կառավարության ղեկավար և շարունակում պաշտոնավարել մինչև 1849 թվականը։ Նրա տոհմական ազգանունը՝ Սետիմո, որն իտալերեն նշանակում է «յոթերորդ», ծագել է Պիզայից (Տոսկանա)։ Ընտանիքն ամուսնությամբ ժառանգել է Կալվելո տոհմի ազգանունը (մոտավորապես 1468 թվականին) և տիրացել Սիցիլիայի ամենամեծ կալվածքներից մեկին։ Հոր՝ Տրայան Սետիմ Ավերտայի հետ մեկտեղ ստացել է Ֆիտալիայի կառավարչի ավատը։ Այդ ավատը ստեղծվել էր 1130 թվականին, Սիցիլիայի թագավոր Ռոջեր II-ի կողմից։ Թագավորը դա շնորհել էր այն կնոջ ամուսնուն, որը դայակություն էր արել իրեն և իր եղբորը՝ Սիմոնին[2]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուջերո Սետիմոն ծնվել է Պալերմոյում։ Նա Սիցիլիայի 1848 թվականի անկախության հեղափոխության գլխավոր դերակատարներից էր, որից հետո հաջողությամբ կառավարում էր անկախ Սիցիլիան, որը 16 ամիս փոխարինեց Բուրբոնների երկու Սիցիլիաներին։ Հենց որ ապստամբությունը ճնշվեց երկու Սիցիլիաների թագավոր Ֆերդինանդ II-ի բանակի կողմից, նա փախավ Մալթա, որտեղ, աքսորյալի կարգավիճակով ապրեց հետագա 12 տարիներին։ 1860 և 1861 թվականների Իտալիայի միավորման շարժման հաջողությունից հետո Ռուջերո Սետիմոն դարձավ Իտալիայի թագավորության նոր ստեղծված խորհրդարանի Սենատի նախագահ և պաշտոնավարեց մինչև իր մահը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանտի Կորենտի (2002) «Սիցիլիայի համառոտ պատմություն», Մոնրեալ, (ֆրանսերեն)
  • Ջուզեպե Չիանո (2004) «Սիցիլիա, Սիցիլիա, Սիցիլիա» Edizione Anteprima, Պալերմո (իտալերեն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]