Ռութ Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռութ Բրաուն
անգլ.՝ Ruth Brown
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1928(1928-01-12)[1] կամ հունվարի 31, 1928(1928-01-31)[2]
ԾննդավայրPortsmouth, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 17, 2006(2006-11-17)[3][4][5] (78 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[6]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի[7]
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և հեղինակ-կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքruthbrown.net
Commons-logo.svg Ruth Brown Վիքիպահեստում

Ռութ Բրաուն (անգլ.՝ Ruth Brown, հունվարի 12, 1928(1928-01-12)[1] կամ հունվարի 31, 1928(1928-01-31)[2], Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ - նոյեմբերի 17, 2006(2006-11-17)[3][4][5], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[6]), ամերիկացի րիթմ ընդ բլյուզ ոճի երգչուհի և դերասանուհի։ 1950 թվականին հայտնի է դարձել «Atlantic Records» ստուդիայում ձայնագրած իր հիթերով, որոնց շարքում էին «So Long», «Teardrops from My Eyes» և «(Mama) He Treats Your Daughter Mean» երգերը։ Բրաունի հայտնիության շնորհիվ ստուդիան ստացավ «Տուն, որը կառուցել է Ռութը» անվանումը[9]։ Տևական լռությունից հետո 1970 թվականին Ռութը նորից ուշադրությունը հրավիրեց իր վրա և հայտնիության գագաթնակետին հասավ 1980-ական թվականներին, երբ նկարահանվեց մի քանի ֆիլմերում, ինչպես նաև` «Թոնի» մրցանակակիր դարձավ բրոդվեյան «Սև և կապույտ» մյուզիքլի և Գրեմմի մրցանակակիր` նույնանուն սաունդրեքի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն, կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Էլսթոն Ուեսթոբը ծնվել է 1928 թվականի հունվարի 30-ին Վիրգինիա նահանգի Պորթսմութ քաղաքում, աշխատավորների ընտանիքում[10]։ Նրա հայրը նավահանգստում բեռնակիր էր աշխատում, իսկ ազատ ժամանակ երգում էր եկեղեցական երգչախմբում։ Չնայած սրան, Ռութը չի գնում այս ճանապարհով և սկսում է հետաքրքրվել գիշերային ակումբներում զինծառայողների համար երգելով։ Երաժշտական կարիերայի սկզբում նրա համար մեծ ներշնչանքի աղբյուր են եղել Սարա Բոնը և Բիլ Հոլդեյը[11]։ 1945 թվականին Ռութը տնից փախավ իր սիրած տղայի` շեփորահար Ջիմի Բրաունի հետ։ Նրանք շուտով ամուսնացան։ Հարսանիքից հետո նրանք ստեղծեցին դուետ և սկսեցին հանդես գալ բարերում և ակումբներում։ Մեկ ամսվա ընթացքում նա սկսել է համագործակցել Լակկի Միլենդերի նվագախմբի հետ, բայց երաժիշտներին անվճար ըմպելիքներ բերելուց հետո հեռացվեց այնտեղից։ Ռութ Բրաունը մնաց Վաշինգտոնում, որտեղ անցան նրա վերջին համատեղ ելույթները։ Այնտեղ Բրաունը ծանոթացավ հայտնի Քեբ Քելոուեյի քրոջ` Բլանշ Քելոուեյի հետ, ով կազմակերպեց Ռութի համերգը քաղաքի գիշերային ակումբներից մեկում և շատ շուտով դարձավ նրա մենեջերը։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդավար Ուիլիս Կոնովերը նկատեց սկսնակ երգչուհուն և առաջարկեց նրան ծանոթանալ նոր բացված «Atlantic Records» ստուդիայի տնօրեններ Հերբ Աբրամսոնի և Ամետ Էրտեգյունի հետ։ Ռութ Բարունի համար կազմակերպվեցին լսումներ, բայց նա այնեղ չկարողացավ գնալ սարսափելի ավտովթարի պատճառով և 9 ամիս անցկացրեց հիվանդանոցում։ 1948 թվականին Էրտեգյուն և Ամբրամսոնը Նյու Յորքից Վաշինգտոն եկան, որպեսզի լսեն Ռութ Բրաունի ձայնը։ Ռութի երաժշտական տվյալները նրանց շատ ուրախացրեց, բայց նրանք համոզեցին նրան հայտնի բալլադների կատարումից անցնել րիթմ ընդ բլյուզ ոճի։

Հաջողություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Atlantic Records»-ում առաջին լսումների ժամանակ Բրաունը կատարել է «So Long» երգը, որը ձայնագրությունից հետո միանգամից հիթ դարձավ։ Դրանից հետո նրան մեծ հաջողություն բերեց «Teardrops from My Eyes» երգը, որը գրվել էր 1950 թվականին և 11 շաբաթվա ընթացում Billboard-ի րիթմ ընդ բլյուզ ոճում զբաղել էր առաջին տեղը։ Ռուդի Տումբսի գրած այս երգը դարձավ Ռութ Բրաունի կարիերայի անկյունաքարը` նրան դարձնելով րիթմ ընդ բլյուզ ոճի հայտնի կատարող։ Բրաունի շատ երգեր 10 տարվա ընթացքում դարձան հիթեր[12]։ Դրանց շարքում են` «I'll Wait for You» (1951 թվական), «I Know» (1951 թվական), «5-10-15 Hours» (1953 թվական), «(Mama) He Treats Your Daughter Mean» (1953 թվական), «Oh What a Dream» (1954 թվական), «Mambo Baby» (1954 թվական) և «Don't Deceive Me» (1960 թվական)։ Նրա հաջողությունը րիթմ ընդ բլյուզ ոճում նրան տվեց «Փոքրիկ Միսս Ռիթմ» և «Հուզող ձայնով աղջիկը» մականունները։ Ամբողջ 1949 և 1955 թվականների 149 օրերի ընթացքում Բրաունը գլխավորել է րիթմ ընդ բլյուզ ոճի հիթ-շքերթը` դառնալով «Atlantic Records»-ի ամենահայտնի կատարողը, հենց որի համար էլ այն ստացել է «Տուն, որը կառուցել է Ռութը» անունը։ 1960 թվականին Ռութ Բրաունը դադարեցրեց հանրային գործունեությունը, որպեսզի զբաղվի որդու դաստիարակությամբ։ Միայն 15 տարի անց ամերիկացի կատակերգու Ռեդ Ֆոքսքսը նրան համոզեց վերսկսել երաժշտական կարիերան, իսկ 4 տարի հետո ընդունել «Բարև Լարի» հումորային սերիալում նկարահանվելու առաջարկը։ 1983 թվականին Բրաունը առաջին անգամ հայտնվեց Բրոդվեյում` Ջեյմս Բոլդուինի նույնանուն պիեսի «Ամենի անկյունում» մյուզիքլում։ 1988 թվականին ռեժիսոր Ջոն Ուեթրեսը առաջարկեց Ռութին նկարահանվել «Լաք մազերի համար» շատ հայտնի ֆիլմում, որտեղ նա փայլուն կատարեց երաժշտական խանութի վաճառողուհի Մոտորմաուս Մեյբելի դերը, ով պայքարում էր սևամորթների իրավունքների համար։ Մեկ տարի անց Բրաունը նորից հայտնվեց Բրոդվեյում «Սև և կապույտ» մյուզիքլում, որի շնորհիվ դարձավ «Թոնի» մրցանակակիր։ Նաև ստացավ «Գրեմմի»` այդ մյուզիքլի համար սաունդրեք դարձած «Blues on Broadway» ալբոմի ձայնագրման համար։ Ռութ Բրաունը եղել է րիթմ ընդ բլյուզ ոճի երաժիշտների իրավունքների համար ակտիվ պայքարող, որի արդյունքում ստեղծվել է Րիթմ ընդ բլյուզի ֆոնդը, անկախ կազմակերպություն, որը ձգտում էր պատմականորեն և մշակութապես պահպանել րիթմ ընդ բլյուզը, ապահովել ֆինանսական աջակցություն, ինչպես նաև` պայքարել երաժիշտներին վճարելու համար։ 1989 թվականին նրա հիմնադրման առաջին տարվանից Բրաունը դարձավ կազմակերպության հատուկ մրցանակակիր։

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Ռութ Բրաունը «Բլյուզի թագուհի-մայր» անունով ներգրավվեց Ռոքնռոլի փառքի սրահում։ 1990-ական թվականներին նա հաճախ է հանդես եկել բլյուզի այլ կատարողների հետ, այդ թվում` Չարլզ Բրաունի, իսկ տասնամյակի վերջում համերգային շրջագայություններ է ունեցել ամերիկացի մեկ այլ բլյուզ ոճի երգչուհու` Բոնի Ռայնտի հետ։ Նրա ինքնակենսագրական գիրքը` «Միսս Ռիթմ»-ը, վաճառքի է հանվել 1995 թվականին և արժանացել երաժշտական ժուռնալիստիկայի առանձին մրցանակին։ Ռութ Բրաունը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 17-ին Լաս Վեգասի կենտրոնական հիվանդանոցում սրտի կաթվածի և ուղեղի կաթվածի հետևանքով առաջացած բարդացումների պատճառով, որոնք մեծապես վնասել էին նրա առողջությունը այդ տարվա հոկտեմբերին։ 2007 թվականի հունվարի 22-ին բապտիստական Գարլեմ եկեղեցում տեղի ունեցավ Ռութ Բրաունի` րիթմ ընդ բլյուզի փայլուն կատարողի հիշատակին նվիրված համերգ։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ US R&B Singles US Pop Singles Ալբոմ
1949 "So Long" 4 -
1950 "Teardrops from My Eyes" 1 - Rockin' with Ruth
1951 "I'll Wait for You" 3 -
"I Know" 7 -
1952 "5-10-15 Hours" 1 -
"Daddy Daddy" 3 - Ruth Brown
1953 "(Mama) He Treats Your Daughter Mean" 1 23
"Wild, Wild Young Men" 3 -
"Mend Your Ways" 7 - Ruth Brown & Her Rhythmakers - Sweet Baby of Mine
1954 "Oh What a Dream" 1 - Ruth Brown
"Mambo Baby" 1 -
1955 "As Long As I'm Moving" 4 - Rockin' with Ruth
"Bye Bye Young Men" 13 -
"I Can See Everybody's Baby" 7 -
"It's Love Baby (24 Hours a Day)" 4 - The Best of Ruth Brown
"Love Has Joined Us Together" 8 -
1956 "I Want to Do More" 3 - Sweet Baby of Mine
"Sweet Baby of Mine" 10 -
1957 "Lucky Lips" 6 25 The Best of Ruth Brown
1958 "This Little Girl's Gone Rockin'" 7 24 Rockin' with Ruth
"Why Me" 17 - Miss Rhythm
1959 "I Don't Know" 5 64
"Jack'O Diamonds" 23 96
1960 "Don't Deceive Me" 10 62 Rockin' with Ruth
"Taking Care of Business/Honey Boy"

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shake, Rattle and Rock-Էլլա
  • Black and Blue-Երգչուհի
  • True Identity-Մարտա
  • Hairspray-Մոտորմաուս Մեյբել
  • Under the Rainbow- Աղախին
  • The Jeffersons-Բեթի
  • Hello, Larry-Լեոնա Ուլսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]