Ռուդոլֆ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդոլֆ Մուրադի Մուրադյան
Ծնվել է1936 հունիսի 19
Հայաստան Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of Brazil.svg Բրազիլիա
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Universidade Federal da Bahia
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ՊարգևներԼենինյան մրցանակ և «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Ռուդոլֆ Մուրադի Մուրադյան (1936, հունիսի 19, Երևան), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ., թղթակից անդամ՝ 1986 թվականից), Գիտությունների պապական ակադեմիայի անդամ (1994 թ.)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1962-1979 թթ. աշխատել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիայում, 1979-1986 թթ.` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ճառագայթային հետազոտությունների բաժնի վարիչ, 1986-1996 թթ. աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 1996 թվականից բնակվում է Բրազիլիայում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների տեսությանը, տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրներին։ Զբաղվել է տարրական մասնիկների բարձրագույն համաչափությունների հարցերով։ Ելնելով տարրական մասնիկների փոխազդեցությունների հատկություններից` առաջարկել է մասշտաբային ինվարիանտության վարկածը բարձր էներգիաների ֆիզիկայում, որից, մասնավորապես, բխում է այսպես կոչված, քվարկային հաշվի բանաձևը[2]։ Մուրադյանի առաջարկած տիեզերածնության վարկածը, կապված Վիկտոր Համբարձումյանի տիեզերածնության տեսության հետ, թույլ է տալիս բացատրել տիեզերական օբյեկտների (աստղեր, գալակտիկաներ և այլն) պտույտի առաջացումը քանակական առումով՝ հիմնվելով տարրական մասնիկների ֆիզիկայում հայտնի պտտման մոմենտի և զանգվածի միջև գոյություն ունեցող կապի վրա[3][4]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թ. ԽՍՀՄ Լենինյան մրցանակ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Muradian, R., Solution of the "random walk" problem in the space with constant curvature, Teoreticheskaya i Matematicheskaya Fizika, 2, pp. 328–32 (1970);
  • Matveev, V., Muradian, R. and Tavkhelidze, A., Automodelity in strong interactions, Lettere al Nuovo Cimento, 5, pp. 907–12 (1972);
  • Matveev, V., Muradian, R. and Tavkhelidze, A., Automodellism in the large-angle elastic scattering and structure of hadrons, Lettere al Nuovo Cimento, 7, pp. 719–23 (1973);
  • Matveev, V., Muradian, R. and Tavkhelidze, A., Automodelity in strong interactions, Teoreticheskaya i Matematicheskaya Fizika, 15, pp. 332–8 (1973);
  • Muradian, R., On the origin of galaxies rotation in the Ambartsumian cosmogony, Astrofizika, 11, pp. 237–48 (1975);
  • Muradian, R., Cosmic numbers and rotation of the Metagalaxy, Astrofizika, 13, pp. 63–7 (1977);
  • Muradian, R., The origin of the magnetic fields and superdense cosmogony, Astrofizika, 14, pp. 439–46 (1978);
  • Muradian, R., The primeval hadron։ origin of stars, galaxies and astronomical universe, Astrophysics and Space Science, 69, pp. 325–37 (1980);
  • Muradian, R., On the discrete subgroups of the three dimensional rotation group, Teoreticheskaya i Matematicheskaya Fizika, 46, pp. 335–47 (1981);
  • Muradian, R., Nuclear forces and QCD, Izvestiya Akademii Nauk Armyanskoy SSR, Seriya Fizika, 16, pp. 252–61 (1981);
  • Muradian, R., On the rotation of astronomical Universe, Preprint, Yerevan Physics Institute, Yerevan, YePI-636(26) (1983),
  • Muradian, R., The primeaval hadron։ origin of rotation and magnetic fields in the Universe, Preprint, Yerevan Physics Institute, Yerevan, YePI-701(16) (1984);
  • Muradian, R., 'Cosmological constant and rotation of the Universe', Astrofizika, 21, pp. 396–8 (1984);
  • Muradian, R., 'The new form of the Mendeleev table', Armyanskij Khimicheskij Zhurnal, 43, pp. 478–81 (1990);
  • Muradian, R., Regge in the sky։ origin of the cosmic rotation, Preprint, ICTP, Trieste, IC/94/143 (1994);
  • Muradian, R., Flare stars and Pascal distribution, Preprint, ICTP, Trieste, IC/94/175 (1994);
  • Muradian, R. and Santana, A., Ilopf structure in Nambu-Zie n-algebras, Theoretical and Mathematical Physics, 114, pp. 67–72 (1998).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]