Ռուդոլֆ Կոմպֆներ
Ռուդոլֆ Կոմպֆներ անգլ.՝ Rudolf Kompfner | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1909[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1977[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան և Վիեննայի տեխնիկական համալսարան (1933) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[2] (1951), գիտությունների դոկտոր[2] (1969) և Doctor of Engineering (honorary)?[2] (1965) |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ, ճարտարապետ և գյուտարար |
Աշխատավայր | Բելլի լաբորատորիա[2], Admiralty?[2] և Բիրմինգհեմի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն |
Ռուդոլֆ Կոմպֆներ (անգլ.՝ Rudolf Kompfner, մայիսի 16, 1909[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 3, 1977[1], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիական ծագմամբ անգլիացի և ամերիկացի ֆիզիկոս և ինժեներ-էլեկտրատեխնիկ։ Առավել հայտնի է որպես Վազող ալիքի լամպերի ստեղծող։
Եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1968 թվական)[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուդոլֆ Կոմպֆները ծնվել է Ավստրիայում, Վիեննայում, հրեաների ընտանիքում։ Վիեննայում ճարտարապետություն է սովորել Բարձրագույն տեխնիկական դպրոցում (այժմ` Վիեննայի տեխնիկական համալսարան)։ Ուսումն ավարտելուց հետո 1933 թվականին Ավստրիայում հակասեմիթիզմի վերելքի ալիքի ժամանակ Կոմպֆները զարմուհու ամուսնու` Ռոյ Ֆրանիի (անգլ. Roy Franey) օգնությամբ, տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ 1936-1941 թվականներից որպես ճարտարապետ և գործադիր տնօրեն աշխատել է Ֆրանիի շինարարական ֆիրմայում։ 1940-ականների սկզբին Կոմպֆները որպես օտարերկրացի թշնամի տեղափոխվել է Մեն կղզի, որտեղ որոշ ժամանակ կիսել է հանրակացարանի սենյակը մաթեմատիկոս Վոլֆգանգ Ֆուկսի հետ։ Այդ ժամանակվանից երիտասարդ ինժեները սկսել է խորապես հետաքրքրվել ֆիզիկայով և էլեկտրատեխնիկայով և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին մի խումբ գիտնականների և Մարկ Օլիֆանտի ղեկավարությամբ միկրոալիքային կենտրոնային լամպերի վրա գաղտնի աշխատելու համար Կոմպֆները Բիրմինգհեմի համալսարան է ներգրավվել[10]։ Կոմպֆներին են հանձնել ցածր աղմուկի կլիստրոնների մշակումը։ Կլիստրոնների վրա երկու տարվա աշխատանքը նրան հաջողություն չի բերում, սակայն 1943 թվականին նրա աշխատանքի արդյունքն էր միկրոալիքային ազդանշանների ուժեղացման էլեկտրոնային սարքի վազող կրակի լամպի գյուտը։ Պատերազմի ավարտից հետո Կոմպֆները որպես ուսումնասիրող աշխատել է Բրիտանական ծովակալությունում, զուգահեռաբար սովորելով Օքսֆորդի համալսարանում, որտեղ 1951 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Միևնույն ժամանակ Կոմպֆները Ջոն Պիրսի կողմից հրավիրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` «Բելլի լաբորատորիայի» հետ համագործակցելու համար։ Նրանց աշխատանքի արդյունքը եղել է ամենահեռավոր ալիքի լամպերի, հակադարձ ալիքի լամպերի և առաջին կապի արբանյակների մշակմանը մասնակցելու տեխնոլոգիաների հետագա զարգացումը, որը ծառայել է որպես կարևոր փուլանիշ հեռուստատեսության և ռադիոկապի նոր դարաշրջանի ձևավորման գործում։
Կոմպֆները համակրելի, բարյացակամ անձնավորություն էր, իր աշխատանքում խանդավառ էր և անձեռնահասությանն և ոչ պրոֆեսիոնալիզմի հանդեպ անհամբերատար էր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո Կոմպֆների ընտանիքն (կինը` Պեգգին, երկու երեխաները` Պոլը և Հելենը) ապրել են Նյու Ջերսի նահանգում։ Ռուդոլֆ Կոմպֆները մահացել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Սթենֆորդում[10]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 թվական` Դադդելլայի անգլիական ֆիզիկայի ինստիտուտի մեդալ և մրցանակ[11][12],
- 1960 թվական` Էլեկտրատեխնիկների և էլեկտրոնիկների ինժեներների ամերիկյան ինստիտուտի Դավիթ Սարնոֆֆի մրցանակ (IEEE)[13],
- 1960 թվական` Ֆրանկլինի ամերիկյան ինստիտուտի Ստյուարտ Բալլանտայնի մեդալ[14],
- 1973 թվական` IEEE-ի պատվո մեդալ[15],
- 1974 թվական` Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային գիտական մեդալ
- 1974 թվական` Ջոն Սքոթի մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://ethw.org/Rudolf_Kompfner
- ↑ https://www.fi.edu/laureates/rudolf-kompfner
- ↑ http://www.ieee.org/documents/sarnoff_rl.pdf
- ↑ http://www.ieee.org/documents/moh_rl.pdf
- ↑ http://www.nsf.gov/od/nms/recip_details.jsp?recip_id=200
- ↑ http://www.garfield.library.upenn.edu/johnscottaward/js1971-1980.html
- ↑ http://www.iop.org/about/awards/subject/gabor/medallists/page_38547.html
- ↑ Կաղապար:Us nas id
- ↑ 10,0 10,1 Rudolf Kompfner. Biography
- ↑ «Gabor medal recipients». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ C 2008 года премия и медаль Дадделла объединены с премией и медалью Габора Лондонского королевского общества.
- ↑ «IEEE David Sarnoff Award Recipients» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Rudolf Kompfner at Franklin Laureate Database
- ↑ IEEE Medal Of Honor Recipients
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1977 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի ճարտարագետներ
- Անգլիացի գյուտարարներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի ճարտարապետներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Գիտությունների դոկտորներ