Վազող ալիքի լամպ
Վազող ալիքի լամպ, վազող ալիքով լամպ (ՎԱԼ), էլեկտրավակուումային սարք, որում գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական ալիքը, տարածվելով էլեկտրոնների հոսքի ուղղությամբ և փոխազդելով նրա հետ, ուժեղանում է։
Վազող ալիքի լամպի (նկարում) հիմնական Վազող ալիքի լամպի սխեման մասերն են․ էլեկտրոնային թնդանոթը
Մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը](1), որը ստեղծում և ձևավորում է էլեկտրոնների հոսքը, էլեկտրամագնիսների կիզակետող համակարգը
(2), որը կենտրոնացնում և պահպանում է էլեկտրոնների հոսքը լամպի ամբողջ երկայնքով, դանդաղեցնող համակարգը
(3), որը նվազեցնում է վազող աչիքների փուլային արագությունը՝ հասցնելով էլեկտրոնների արագությանը, կոլեկտորը
(4), որը որսում է էլեկտրոնները, կլանիչը
(5), որը կլանում է կոլեկտորից անդրադարձած ալիքը և վերացնում ինքնագրգռումը, էլեկտրամագնիսական տատանումների էներգիայի ներմուծման
(6), արտանցման։
(7), հարմարանքները։
Վագող ալիքի էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ ալիքի հետ համաժամ շարժվող էլեկտրոնները խմբավորվում են թանձրուկների, որոնք, վազանցելով ալիքը, դանդաղում են․ դրանց կինետիկ էներգիան փոխանցվում է էլեկտրամագնիսական ալիքին և ուժեղացնում այն։ Վազող ա|իքի և էլեկտրոնների երկարատև փոխազդեցության պատճառով վազող ալիքի լամպերը լայնաշերտ են։ Ուժեղացումը 30—60 դբ է, օ․ գ․ գ-ն՝ 30%, աղմուկի գործակիցը՝ 3—20 դբ։
Օգտագործվում է ընդունիչների մուտքային և հաղորդիչների ելքային կասկադներում՝ գերբարձր հաճախականության (0,3—30 Գհց) տատանումներն ուժեղացնելու համար։ Կարող են օգտագործվել նաև հաճախականության ձևափոխման և բազմապատկման համար։ Վազող ալիքի լամպերը լինում են նաև մագնետրոնային տիպի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 227)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազող ալիքի լամպ» հոդվածին։ |
|