Ռուգովայի կիրճ
Ռուգովայի կիրճ | |
---|---|
ալբ․՝ Gryka e Rugovës | |
![]() Ռուգովայի կիրճը | |
Տեղադրություն | ![]() |
Խորություն | 1000 |
Երկարություն | 25 կմ |
![]() ![]() | |
![]() ![]() |
Ռուգովայի կիրճ (ալբ․՝ Gryka e Rugovës, սերբ.՝ Руговска клисура), գետային կիրճ Պեչ քաղաքի մոտ՝ Կոսովոյի Հանրապետության արևմուտքում, Չեռնոգորիայի սահմանի մոտ։ Երկարությունը կազմում է 25 կիլոմետր, իսկ խորությունը՝ մինչև 1000 մետր։ Այս կիրճը համարվում է Եվրոպայի ամենաերկար ու խորը կիրճերից մեկը։ Այն ունի սառցադաշտային ծագում։ Պեչսկա Բիստրիցա գետի ողողամաշման հետևանքով կիրճը զգալիորեն ընդարձակվել է[1]։
1985 թվականին Ռուգովայի կիրճը հայտարարվեց որպես բնության հուշարձան և վերցվեց պաշտպանության տակ։ Հուշարձան դառնալու կարևոր հատկանիշներից են՝ երկրաբանական, ջրաբանական, քամու ներգործության, կենսաբանական արժեք և գեղատեսիլ բնապատկերներ[2][3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճ, բայց արագահոս Պեչսկա Բիստրիցա գետն առաջացրել է կանիոնը, որի հյուսիսում Կոպռիվնիկ և Ժլեբ լեռներն են, իսկ հարավում՝ Պրոկլետիե լեռը։ Կիրճի մուտքը գտնվում է Պեչ քաղաքից երեք կիլոմետր արևմուտք։ Հաջորդող վեց կիլոմետրերի ընթացքում կիրճը նեղանում է՝ ստեղծելով հովիտ՝ ուղղահայաց պատերով։ Հետո կիրճն ավելի է նեղանում. այդ հատվածում անցնում է Կոսովո-Չեռնոգորիա ճանապարհը[4]։
Կիրճի միջին խորությունը կազմում է 650-1000 մետր։ Ջուրը ոչ միայն ողողամաշել է կրաքարն ու կավային թերթաքարերը, այլև մարմարն ու օձաքարը, որոնք կիրճի հիմնական ապարներն են կազմում։ Կիրճի վերին հատվածն իրենից ներկայացնում է հնագույն սառցադաշտային տրոգ։ Հովտի շրջանում բնակավայրերը բավականին քիչ են. հիմնականում բնակեցված է կիրճի արևելյան, իսկ ամառային սեզոնին նաև արևմտյան ափերը։

Ռուգովայի կիրճում կան մի քանի ջրվեժներ և շատ առուներ, որոնցից են՝ Uji i Zi (Սև ջուր) և Kroi i km-5 (5-րդ կիլոմետրի առվակ)։ Կիրճի վեցերորդ կիլոմետրում տեղակայված է 25 մետր բարձրությամբ ջրվեժը, որը գետի մեջ է թափվում հարավային հատվածից։ Կիրճում կան հարյուրավոր քարանձավներ, որոնցից մի քանիսը նույնիսկ հետազոտված չեն։ Ամենահայտնիներից են՝ Gryka e Madhe (Մեծ կանիոնի քարանձավ), Shpella e Karamakazit (Սև մկրատի քարանձավ) և Shpella e Kallabes (Կալլաբի քարանձավ, որտեղ գտնվել են հնագույն մարդկանց մնացորդներ)։ Կիրճի մի կողմից մյուսն անցակցված է կամուրջ։
Մեծ կանիոնի քարանձավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ կանիոնի քարանձավը (Gryka e Madhe) գտնվում է Ռուգովայի կիրճի ութերորդ կիլոմետրում՝ նրա ձախ կողմում, գետահունից 60 մետր հեռու՝ ծովի մակարդակից 637 մետր բարձրությունում։
Քարանձավի հետազոտությունները սկսվել են 1993 թվականից։ Առաջին անգամ այն ուսումնասիրել են սլովակ քարանձավագետները, որոնք ճանապարհորդում էին դեպի Մակեդոնիա՝ Ռուգովայի կանիոնով։ Հստակեցվեց քարանձավի աշխարհագրական կոորդինատները։ Անձավն ունի ձվաձև կառուցվածք։ Քարանձավում հայտնաբերվել են խորքային հինգ մակարդակներ։ Առաջին մակարդակը գտնվում է գետի հայելու մակերեսին հավասար բարձրությունում՝ մուտքից 66 մետր խորությունում։ Քարանձավն ուսումնասիրել են մեծ թվով կազմակերպություններ և փորձագետներ Սլովակիայից, Բուլղարիայից[2][3]։
Տեսարժանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուգովայի կիրճը գրավում է լեռնային տուրիզմի սիրահարներին՝ հատկապես ժայռամագլցողներին և քայլարշավային զբոսաշրջության ներկայացուցիչներին, ինչպես նաև քարանձավներ ուսումնասիրողներին։ Այստեղ կա կառուցված վիա ֆերրատա (ժայռամագլցողների ճանապարհ), որն առաջինն է Բալկաններում[5]։
Այստեղ, Ռուգովայի կիրճի մուտքի մոտ է գտնվում Պեչսկի պատրիարք վանքը, որը պատկանում է Սերբ ուղղափառ եկեղեցուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռուգովայի կիրճը
-
Կամուրջ Պեչսկա Բիստրիցա գետի վրա
-
Կամուրջ Պեչսկա Բիստրիցա գետի վրա
-
Լուգու և Շկոդրես ժայռերը
-
Կիրճով անցնող ավտոճանապարհ
-
Պեչսկա Բիստրիցա գետը
-
Ճանապարհն ու գետը
-
Կանիոնի բուսական աշխարհը
-
Թունել ժայռերի մեջ
-
Պեչ քաղաքն ու կիրճի մուտքը
-
5-րդ կիլոմետրի ջրվեժը
-
6-րդ կիլոմետրի ջրվեժը
-
Ուղղաձիգ ժայռեր
-
Տնակ կիրճում
-
Պեչսկա Բիստրիցա գետը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 2,0 2,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 3,0 3,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ [1]
- ↑ «Udhëtimi në Shtegun e Hekurt». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուգովայի կիրճ» հոդվածին։ |
|