Ռուբեն Քաթանյան
Ռուբեն Քաթանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1881[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 6, 1966 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | պետական ծառայող և խմբագիր |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Ամուսին | Ելիզավետա Գիդերիմսկայա |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ռուբեն Պավելի Քաթանյան (1881[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 6, 1966, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1903)։
Ծնվել է Թիֆլիսում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել է տեղի գիմնազիայում, 1892 թվականից՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, մասնակցել տեղում կուսակցական կազմակերպություն ստեղծելու աշխատանքներին։ 1907 թվականի վերջին Ֆինլանդիայում մասնակցել է Վլադիմիր Լենինի կազմակերպած խորհրդակցությանը։ 1912 թվականի մայիսին եղել է ձերբակալված պրոֆեսիոնալ հեղափոխականներ Սուրեն Սպանդարյանի, Արմենուհի Հովյանի, Վ. Շվեյցերի և ուրիշների դատապաշտպանը։ Շուտով ձերբակալվել և աքսորվել է։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Մոսկվայում։ Եղել է «Վեչերնիե իզվեստիա» («Вечерние известия») թերթի խմբագիրներից, ակտիվորեն թղթակցել է «Պրավդա» («Правда»)և «Իզվեստիա» («Известия») թերթերին։
1919 թվականի աշնանը նշանակվել է կարմիր բանակի քաղվարչության պետ։ Մասնակցել է Լենինի դեմ մահափորձ կատարողների գործի քննությանը։ 1920-1921 թվականներին եղել է ՌԿԿ ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1922 - 1923 թվականներին դիվանագիտական աշխատանք է կատարել Գերմանիայում։ 1923 թվականից 1936 թվականը եղել է ԽՍՀՄ դատախազի օգնական։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 13. — էջ 381.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 381)։ ![]() |
- 1881 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 1966 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ կոմունիստներ
- Հայ խմբագիրներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- Լազարյան ճեմարանի սաներ