Արմենուհի Հովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենուհի Հովյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1891(1891-11-07)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1944[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան[1]
Մասնագիտությունպրոֆեսիոնալ հեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արմենուհի Սմբատի Հովյան (նոյեմբերի 7, 1891(1891-11-07)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1944[1], Թիֆլիս), հայ խորհրդային հեղափոխական, ԽՄԿԿ անդամ (1911)։

Սովորել է Բաթումի գիմնազիայում, Օդեսայի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտում։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1905 թվականից՝ մասնակցելով գիմնազիայում ստեղծված սոցիալ-դեմոկրատական կազմակերպության աշխատանքներին։ Օդեսայում ուսանելու շրջանում կապեր է հաստատել տեղի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության հետ, մասնակցել դրա աշխատանքներին։ 1910 թվականին դասադուլին մասնակցելու համար ենթարկվել է հետապնդումների և հեռացել Օդեսայից։ 1910-1912 թվականներին Թիֆլիսում Ելենա Ստասովայի և Սուրեն Սպանդարյանի ցուցումներով շարունակել է հեղափոխական գործունեությունը։ 1912 թվականին ձերբակալվել և աքսորվել է Սիբիր (Կանսկի գավառի Ագինսկոյե գյուղ), որտեղ միացել է Սպանդարյանի գլխավորած «Պրավդիստների» խմբակին։ 1916 թվականին, հիվանդության պատճառով, տեղափոխվել է Մինուսինսկ, մասնակցել արհմիությունների և սովետների կազմակերպման աշխատանքներին։ Հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո Ղրիմում մասնակցել է (1918) սպիտակ-գվարդիականների դեմ մղվող մարտերին։ 1918 թվականի վերջին մեկնել է Մոսկվա, նշանակվել է Ղրիմի հեղկոմի լիազոր ներկայացուցիչ։ 1920-1922 թվականներին եղել է Ղրիմի մարզային կոմիտեի հայկական սեկցիայի քարտուղարը։ 1922-1928 թվականներին կուսակցական-խորհրդային աշխատանք է տարել Մոսկվայի և Ղրիմի մարզային կոմիտեներում։ 1931-1936 թվականներին սովորել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 574