Ռուբենս Չինարով
Ռուբենս Չինարով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1869[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 12, 1943[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, դրամատուրգ և թարգմանիչ |
Ծնողներ | հայր՝ Զարմայր Մսերյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռուբենս Չինարով (իսկական անունը՝ Ռուբեն Զարմայրի Մսերյան, մայիսի 3, 1869[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 12, 1943[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդահայ դերասան, դրամատուրգ, թարգմանիչ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935)[2]։ Հրապարակախոս, խմբագիր Զարմայր Մսերյանի որդին, լեզվաբան Լևոն Մսերյանի եղբայրը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Զարմայրի Մսերյանը ծնվել է 1869 թվականին Մոսկվայում։ Միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստացել է ծննդավայրում[3]։
1884 թվականին սկսվել է նրա դերասանական գործունեությունը Ֆեոդոր Կորշի ռուսական դրամատիկական թատրոնում (Մոսկվա)։ Այնտեղ խաղացած լավագույն դերերից է Իտալացի ծառան (Իվան Տուրգենևի «Երեկո Սոռենտոյում»)[4]։
1887 թվականից նա մասնակցել է Մարիա Սավինայի, Նիկոլայ Սոլովցովի և այլոց շրջագայություններին։ 1898 թվականին վերադարձել է Կորշի թատրոն, որտեղ խաղացել է պարզամիտների դերեր։ 1905 թվականից կատակերգական դերերով հանդես է եկել Մոսկվայի «Էրմիտաժ», «Ակվարիում» և այլ թատրոնների բեմերում, իսկ 1921 թվականից, որպես հանդիսավար և ֆելիետոնիստ հանդես է եկել էստրադայում[4]։ Ելույթ է ունեցել նաև Օդեսայի, Խարկովի, Կիևի թատրոններում[2], երկար տարիներ գործել է Կազանում[3]։
Մսերյանը նաև կատակերգությունների, վոդևիլների և ֆարսերի հեղինակ և թարգմանիչ էր[4]։ Նա հեղինակել է 49, թարգմանել ու փոխադրել ավելի քան 100 պիես։ «Թանկագին համբույր» պիեսի շնորհիվ նա ձեռք է բերել ճանաչում։ Այն բեմադրվել է 1897 թվականին Կորշի թատրոնում։ Հայկական թատրոնում պիեսը բեմադրվվել է Կ. Չալաբյանի, Ե. Խաժակի, Անդրանիկի (Սողոմոնյան) և այլոց թարգմանությամբ[2]։ Կովկասի թատրոններում 1910-ական թվականներին բեմադրվել է նաև նրա «Դիմակը հանածը» պիեսը[3]։
Մսերյանը գրել է նաև հոդվածներ, որոնցում անդրադարձել է թատերական գործիչներ Պետրոս Ադամյանի, Ստեփան և Ալմա Սաֆրազյանների, Գոհարիկ Շիրինյանի, Հովհաննես Կյուրեղյանի գործունեությանը[2]։ Տպագրվել է Ռուբեն, Չինարով, Կորրեսպ և այլ կեղծանուններով[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чинаров, Р. Дорогой поцелуй. Шутка в 1 д. Одесса [1897];
- Чинаров, Р. Нос по ветру. Ком.-шутка в 3 д. Одесса 1900;
- Чинаров, Р. Поезд № 12. Дорожная сценка в 1 д. СПб. 1900;
- Чинаров, Р. Когда мы сонные проснемся. Шутка в 1 д. М. 1900;
- ...?. Переводчик. Шутка в 1 д. / Пер. Чинаров, Р.. — М., 1900;
- Чинаров, Р. Отец взрослой дочери. Шутка в 1 д. М. 1913[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ռուբենս Չինարով
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Zarkfoundation - Ռուբենս Չինարով». zarkfoundation.com.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ստեփանյան, Գառնիկ (1990). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Գ, գիրք 1, Մել-Ռ. Երևան: Սովետական գրող. էջ 83. ISBN 5-550-00265-5.
- ↑ 4,0 4,1 4,2 «ЧИНА'РОВ Рубенс Зармайрович». istoriya-teatra.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Чинаров, Р. (текст)». feb-web.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
|
- Մայիսի 3 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 12 մահեր
- 1943 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Կեղծանուններ
- Հայ դերասաններ
- Հայ դրամատուրգներ
- Հայ թարգմանիչներ