Հովհաննես Կյուրեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Կյուրեղյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1902(1902-08-24)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էմարտի 1, 1984(1984-03-01) (81 տարեկան)
Մահվան վայրԱզոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան
Մասնագիտությունճարտարագետ, ճարտարապետ և լեռնագնաց
 Ohannés Gurekian Վիքիպահեստում

Հովհաննես Կյուրեղյան (արևմտահայերեն՝ Յովհաննէս Կիւրեղեան, իտալ.՝ Giovanni Giorgiano. օգոստոսի 24, 1902(1902-08-24), Կոստանդնուպոլիս - մարտի 1, 1984(1984-03-01), Ազոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա), հայազգի ճարտարապետ, ճարտարագետ և լեռնագնաց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ շրջան և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1902 թվականի օգոստոսի 24-ին Կոստանդնուպոլսում, ճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ Լևոն Կյուրեղյանի և Մարիամիկ Ազարյանի ընտանիքում։ 1907 թվականին ծնողների հետ գաղթել է Իտալիա, կարճ ժամանակ Հռոմում ապրելուց հետո տեղափոխվել Ազոլո։ Սովորել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան հայկական վարժարանում[1], որն ավարտելուց հետո հոր խորհրդով ընդունվել է Պադովայի համալսարանի ճարտարագիտական դպրոցը։ 1924 թվականին ավարտել է այն՝ ստանալով քաղաքացիական ճարտարագիտության մասնագետի որակավորում, ևս երկու տարի սովորելուց հետո էլ հիդրոինժեների որակավորում է ձեռք բերել (թեև այս վերջին մասնագիտությամբ երբեք չի աշխատել)։ Ուսումնառությունն ավարտելով՝ առանց ժամանակ կորցնելու աշխատանքի է անցել Թուրինում գործող ճարտարապետ Բալլատորե դի Ռոզանայի արվեստանոցում՝ նպատակ ունենալով որոշակի փորձ ձեռք բերել[2]։

Դոլոմիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոլոցի ճարտարագետ Բոլցոնի հետ կարճատև համագործակցությունից հետո Հովհաննեսը տեղափոխվել է Ֆրասենե Ագորդինո, որը 1922 թվականից նրան հայտնի էր որպես սովորական հանգստավայր։ Այստեղ, դոլոմիտների առեղծվածով գրավված, նա հաստատվեց որպես քաղաքացիական ճարտարագիտության մասնագետ։

Որպես լեռնագնացության նրբությունները սովորող՝ նա համարվել է իտալական ալպիական ակումբի Տրևիզոյի մասնաճյուղի անդամ և տեղափոխվելով Ֆրասենե՝ միացել է Ագորդոյի մասնաճյուղին։ Այստեղ նա հանդիպել է «Ալպինիզմի բևեռ» մականունով հայտնի Ատիլիո Տիսսիին, Ջովանի և Ալվիզե Անդրիկներին և Դոմենիկո Ռուդատիսին[3]։ 1929 թվականի օգոստոսի 25-ին նա, լինելով առաջինը, բարձրացել է Ագներ լեռան դեռևս չնվաճված գագաթը և հետագայում դրան տվել է «Տոռե Արմենա» (Հայկական աշտարակ) անունը[4]։

1932 թվականին նա նշանակվել է իտալական ալպյան ակումբի Ագորդոյի մասնաճյուղի հատուկ հանձնակատար[5], 1933-1946 թվականներին էլ եղել է դրա նախագահը։ 1935 թվականին նա, համագործակցելով Էտորե Կաստիլիոնիի հետ, կազմել է Իտալական Ալպերի ուղեցույցի բաժինը, որը վերաբերում էր Pale di San Martino- ի հարավային շղթային[6]։

Նա համարվում է Արևելյան Ալպերում ժամանակակից լեռնագնացության առաջամարտիկներից մեկը[7], և Ագներ լեռան ստորոտին՝ Մալգա Լոշում գտնվող ալպինիստական տնակը, հետմահու կոչվել է նրա անունով[8]։ Կյուրեղյանն իրեն նվիրել է Ֆրասենեում զբոսաշրջության խթանմանը, այնտեղ հիմնել է առաջին իտալական « Pro Loco » ասոցիացիան[9], իսկ 1933 թվականին դարձել է Բելունոյի զբոսաշրջության գավառային խորհրդի անդամ[10]։ [10] 1934 - 1946 թվականներին էլ, մասնագիտական գործունեությանը զուգահեռ, դասավանդել է Ագորդոյի հանքարդյունաբերության ինստիտուտում։

1936 թվականին Հովհաննեսն ամուսնացել է ֆրասենեցի Դինա Դելլա Լուչիա Դեիսի հետ (Ֆրասենեից)։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Արմենը, Մաննիկը և Հայկը։

Աշխատանքներ և կարևոր նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաորիայի էլեկտրակայանը, 1941-1947
Ֆորտե Բուզոյի ամբարտակի ղեկավարման կենտրոնի շենքը, 1953
Ֆալկադեի տարրական դպրոցի շենքը, 1956
Ցևիոյի էլեկտրակայանը, 1958
Կավեռնի էլեկտրակայանը, 1962

1930 -1939[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1932 Ագորդո - հանրային հիվանդանոցի ընդլայնում և վերակառուցում
  • 1934 Ֆրասենե - Պարոլարի վիլլան
  • 1937 Մոնտե Պիանա - մարտադաշտերի զբոսաշրջային/պատմական հատակագծում
  • 1938 Ագորդո - լեռնահանքային ինստիտուտի ընդլայնում և վերակառուցում
  • 1939 Պիևե դի Լիվինալոնգո - Արաբբա համայնքի կարգավորիչ հատակագիծը

1940 - 1949[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1940 Լա Ստանգա - էլեկտրակայանի աշխատողների բանավանը
  • 1941 Կաորիա - էլեկտրակայանը և այդ կայանի աշխատողների բանավանը
  • 1943 Սավիներ դի Լաստե - էլեկտրակայանի առաջին մասնաբաժինը
  • 1945 Կավիոլա - վերակառուցման պլանը
  • 1949 Մարգերա - S.A.V.A. - Veneto Aluminum Society ընկերության աշխատողների երեք բնակշենքերի վերակառուցում

1950 - 1959[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950 Passo Duran - իտալական լեռնագնացային ակումբի "Cesare Tomé" տնակի կառուցում
  • 1950 Սավիներ դի Լաստե - էլեկտրակայանի երկրորդ մասնաբաժնի ընդլայնում
  • 1950 Վոլտագո Ագորդինո - նախակրթարան
  • 1951 Ագորդո - ամբարտակի վերահսկիչի շենք
  • 1951 Ագորդո - տեղագրական հատակագիծ Edifici Masoch-ի համար
  • 1952 Ֆալկադե - ձեռնարկության ծրագիր
  • 1952 Ֆալկադե - քաղաքապետարանի շենքը
  • 1952 Չիմե դ'Աուտա - իտալական լեռնագնացային Alpino ակումբի "Alvise Andrich" տնակը (նախագիծը չի իրագործվել)
  • 1953 Ալլեգե - De Lorenzi վիլլան
  • 1953 Արսիե - էլեկտրակայան և դրա վարչության ու հերթափոխային աշխատողների համար շինություն
  • 1953 Ֆորտե Բուզո - ամբարտակի ղեկավար կենտրոնի համար շենք
  • 1954 Մարգերա - S.A.V.A. - Veneto Aluminum Society ընկերության աշխատողների երկու բնակշենքերի կառուցում
  • 1956 Ֆրասենե - եկեղեցի և զանգակատուն
  • 1957 Քուերո - էլեկտրակայան և դրա աշխատողների համար շինություններ
  • 1957 Ռեդիպուլիա - տրանսֆորմատորային ենթակայան և կից կառույցներ
  • 1958 Ձևիո - էլեկտրակայան, ամբարտակի վերահսկման համար շինութիւն, արհեստանոց, աշխատողների բնակավշենքեր
  • 1959 Սելվա դի Կադորե - քաղաքապոտարանը

1960 - 1969[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 Կոլլե Սանտա Լուչիա - քաղաքապետարան
  • 1961 Մարգերա - Veneto Aluminum Society S.A.V.A. ընկերության գրասենյակների ընդլայնում և նորացում
  • 1961 Լագո Սկեներ - ջրառի համակարգի ղեկավարմական կենտրոն
  • 1961 Ֆրասենե - իտալական լեռնագնացային ակումբի Rifugio Scarpa տնակի կառուցում
  • 1961 Գրոն - ծխական եկեղեցի
  • 1962 Լապպակ (Սելվա դեի Մոլինի) - էլեկտրակայան
  • 1962 Վալ Սկեներ - քարայրի մէջ ելեկտրոկայան եւ մուտք, ամբարտակի վերահսկման շինություն եւ հսկիչի կացարան
  • 1964 Լոնգարոնե - ծխական եկեղեցու նախագիծ
  • 1965 Ֆալկադե - գլխավոր կարգավորիչ պլան
  • 1965 Սելվա դի Կադորե - Սբ. Ֆոսկա եկեղեցու հատակագծի պատրաստում
  • 1966 Լիվինալոնգո - ընդհանուր կարգավորիչ պլան
  • 1966 Լոնգարոնե - ծխական եկեղեցու հատակագիծ
  • 1967 Սելվա դի Կադորե - արտադրական ծրագիր
  • 1967 Մսկիկա (Լիբանո) - կրթական հիմնարկ (մրցութային)
  • 1967 Ֆրասենե - նախակրթարան
  • 1969 Ֆորկա Ռոսսա - իտալական լեռնագնացային ակումբի "Alvise Andrich" տնակի նախագիծ (չի իրագործվել)
  • 1969 Վոլտագո - կառուցապատման կարգավորում

1970 - 1984[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 Լոնգարոնե - հասարակական կենտրոն (չի իրագործվել)
  • 1975 Թեհրան - Գառնի բնակելի համալիր (նախագիծ) (մրցութային)

Վերոնշյալներին կարելի է հավելել բազմաթիվ կրթօջախներ և անհատների առանձնատներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Collegio Armeno Moorat Raphaël, Venezia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  2. Liberty Torinese
  3. Bepi Pellegrinon, "Attilio Tissi, quei giorni, quelle montagne", Nuovi Sentieri Editore, Grafiche Antiga 2000
  4. Bepi Pellegrinon, "Agner, Il Gigante di Pietra", Nuovi Sentieri Editore, Bologna 1983
  5. Giovanni Angelini, Bepi Pellegrinon, Piero Rossi, Ferdinando Tamis,"La Sezione Agordina 1868 - 1968", Sezione Agordina del CAI, Bologna 1968
  6. Ettore Castiglioni, Pale di San Martino, Gruppo dei Feruc, Alpi Feltrine, Guida dei Monti d’Italia, Club Alpino Italiano - Touring Club Italiano, Milano, 1935
  7. Mirco Gasparetto, Montagne di Marca, L'alpinismo dei pionieri a Treviso, Nuovi Sentieri Editore, Belluno 2002
  8. Club Alpino Italiano, discorso del Presidente della Sezione Agordina, "Ohannés Gurekian, Un armeno dall’Ararat alle Dolomiti", 28 luglio 1985.
  9. "Battaglione Val Cordevole", Agordo, 17 Agosto 1930
  10. R.Prefettura di Belluno – nº1483 in data 21 Luglio 1933

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fondazione Architettura Belluno Dolomiti - Fulvio Bona, Tommaso Del Zenero, Sara Gnech, Ohannés Gurekian, L'ingegneria, L'architettura, L'Urbanistica, Istituto Bellunese di Ricerche Sociali e Culturali, ISBN 978-88-98941-27-8, Godega S.Urbano, 2021.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]