Գոհարիկ Շիրինյան
![]() | |
---|---|
Ծնվել է | 1860 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1935 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Գոհարիկ Շիրինյան (1860, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1935), դրամատիկ և օպերետային հայ դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1860 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Թատերական գործունեությունն սկսել է 1847 թվականից[1]։ Խաղացել է Պոլսում գործող մի շարք թատերախմբերում։ Մահացել է 1935 թվականի փետրվարի 21-ին։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեմական կյաքը Հ. Վարդովյանի «Թատրոն Օսմանիե» թատերախմբում, 1874 թվականից։
Այս խմբի կազմում մասնակցել է հայերեն և թուրքերեն դրամատիկ ու օպերետային մի շարք ներկայացումների։ Գոհարիկ Շիրինյանին մեծ հայտնիութուն են բերել Մոլիերի կատակերգությունները[2]։ Խաղացել է ժամանակին շատ հայտնի և տարածված «Ժիրոֆլե Ժիրոֆլյա», «Մադամ Անգո», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա», «Արիֆ» և այլ օպերետներում։
1879 թվականից արդեն Ս. Պենկլյան օպերետային խմբի հետ հյուրախաղերի է մասնակցել Ադանա, Մերսին և այլ քաղաքներում։
Գոհարիկ Շիրինյանը 1884-1886 թվականներին խաղացել է Պենկլյանի և Մ. Մնակյանի օպերետային և դրամատիկական խմբերում` կատարելով մի շարք դերեր։ 1886-1887 թվականներին դերասանուհու կյանքում մեծ դեր է ունեցել Պետրոս Ադամյանի հետ Թիֆլիսի Հայոց դերասանական խմբի ներկայացումներին մասնակցելը[3]։ Այստեղ ի հայտ են եկել նրա` որպես դրամատիկական դերասանուհու հնարավորությունները. խաղացել է Կորդելիայի («Արքա Լիր»), Դեզդեմոնայի, Օֆելիայի («Օթելլո», «Համլետ»), Շարլոտայի («Դոն Ժուան»), Հուդիթի («Ուրիել Ակոստա») և այլ դերեր։ Գոհարիկ Շիրինյանը 1887 և 1910 թվականներին վերադարձել է Մնակյանի դրամատիկական խումբ, իսկ 1910 թվականից` կրկին հանդես է եկել Արշակ Պենլյանի օպերետային խմբում։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արա Գեղեցիկ»՝ Նուարդ
- «Լյուսի Դիդիե»՝ Ալիս
- «Անծանոթ ուսանողուհին»՝ ժոզեֆին
- «Օթելլո»՝ Դեզդեմոնա
- «Համլետ»՝ Օֆելիա
- «Դոն ժուան»՝ Շարլոտա
- «Ուրիել Ակոստա»՝ Հուդիթ
- «էլի մեկ զոհ»՝ Անանի