Ռոնալդ Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոնալդ Լի
անգլ.՝ Ronald Lee
Ծնվել է1934 թվական
ԾննդավայրՄոնրեալ, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա
Վախճանվել էհունվարի 25, 2020(2020-01-25)
Մասնագիտությունգրող
Ազգությունգնչու[1]
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Կայքkopachi.com

Ռոնալդ Լի (անգլ.՝ Ronald Lee, 1934), գնչուական ծագմամբ կանադացի գրող, գնչուական լեզվի դասագրքի հեղինակ, կարդում է դասախոսություններ գնչուական մշակույթի վերաբերյալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի մայրը եղել է բրիտանական գնչու Լիի ընտանքից, ով գաղթել էր Կանադա։ Հայրը՝ երաժիշտ Եվրոպայից։ Ամուսնությունից հետո նա կնոջ ազգանունն է կրել, քանի որ իր ազգանունը ռուսական ծագում ուներ, և այդ ժամանակ նրանց հետապնդում էին։

Ռոնալդը ծնվել է Մոնրեալում։ 1939 թվականին նա այցելում է մոր հարազատներին Մեծ Բրիտանիայում, և հենց այդ ժամանակ սկսվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ Կանադա է վերադառնում 1945 թվականին։

Այստեղ նա աշխատում էր քեռու հետ խաղային զբոսայգիներում։ Հաճախել է երեկոյան դպրոց։ 18 տարեկանում միանում է գնչուական տաբոր (ճամբար) խմբին և քոչվորական կյանքով է սկսում ապրել։ Ճամբարի անդամները կենդանիներ էին որսում և ուտեստներ պատրաստում։ Այս տարիների Ռոնալդը արհեստ է սովորում։

1971 թվականին հրատարակվում է Ռոնալդ Լիի վեպը` «Goddam Gypsy»։ Դրանից հետո երկար ժամանակ աշխատում է որպես լրագրող։ Այդ ժամանակվանից Լին սկսում է դասախոսություններ կարդալ գնչուական մշակույթի մասին։

Նա դարձել է նախաձեռնողը և ստեղծողներից առաջինը Roma Community and Advocacy Centre (1997, Տորոնտո) և Western Canadian Romani Alliance (1998, Վանկուվեր

2005 թվականին հրատարակում է գնչուական լեզվի գիրքը` «Learn Romani»։

2009 թվականին հրատարակում է «E Zhivindi Yag» (Կենդանի կրակ)։

Այժմ աշխատում է գնչու ուսանողների հետ Նոր Քոլեջում՝ Տորոնտոյի համալսարանում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://kopachi.com/aboutpage/