Jump to content

Ռոզմարի Տրոկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզմարի Տրոկել
գերմ.՝ Rosemarie Trockel
Ծնվել էնոյեմբերի 13, 1952(1952-11-13)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրՇվերտե, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող, համալսարանի դասախոս, քանդակագործ, լուսանկարիչ, գծանկարիչ, ինստալյացիոն արտիստ, վիդեոնկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ, տեքստիլ նկարչուհի և արվեստագետ
Ոճկոնցեպտուալիզմ
Պարգևներ
ԱնդամակցությունՎեստֆալիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Documenta և Q118313501?
 Rosemarie Trockel Վիքիպահեստում

Ռոզմարի Տրոկել (գերմ.՝ Rosemarie Trockel, նոյեմբերի 13, 1952(1952-11-13)[1][2][3][…], Շվերտե, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6]), գերմանացի նկարչուհի, միջազգային ժամանակակից արվեստի կարևորագույն դեմքերից է։ Բնակվում և աշխատում է Քյոլնում, դասավանդում է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզմարի Տրոկելը ծնվել է Շվերտե քաղաքում (գերմ.՝ Schwerte), Ուննա Արնսբերգի շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկիր։ Սովորել է (1974-1978) Քյոլնի գեղարվեստի ակադեմիայում և կրել է Յոզեֆ Բոյսի խիստ ազդեցությունը։

Խորհրդածելով իր էքսպոզիցիաների մասին` Տրոկելը կառուցում է համատեքստ, որը հիմնված է ժամանակակից աշխարհում արվեստի միջկարգապահական մոտեցման վրա[7][8]։ Իր ավագ ժամանակակցի մեծ «ալքիմիկ» Զիգմար Պոլկեի նման, նկարչուհին հաճախ դիմում է բարձրի և ցածրի միախառնմանը` շեշտը դնելով արժեքների տապալման վրա[9]։ Մանվածքային մեքենայով բրդյա գործվածքի միջոցով պատրաստելով «նկարներ-մեկնաբանություններ», Ռոզմարի Տրոկելը ծաղրապատկերները դուրս է բերում ժամանակակիցների գիտակցության տեսադաշտից (գենդերային ազդեցությունների կամ տնային տնտեսուհիների դերի մասին) մեծ ստիլիստական կազմավորումների, պոպ-արտի, նեո- գեոի քննադատության մակարդակով[10]։

Ռոզմարի Տրոկելը դարձավ 2010 թվականի տասն առավելագույն պահանջարկ վայելող ժամանակակից առևտրական տեսանկյունից հաջողակ նկարիչներից մեկը[11]։ Օրինակ, Տրոկելի գործվածքային աշխատանքը 1987 թվականի «Made in Western Germany»-ն 2012 թվականին վաճառվել է 1000000 դոլարով[12]։

2014 թվականի մայիսի 14-ին Sotheby’s, աճուրդում նրա մեկ այլ «Untitled»(չաշխատող հղում) գործվածքային աշխատանքը, որը ստեղծվել էր 1985-1988 թվականներին 1,5-2 միլիոն դոլար մեկնարկային գնից հասավ 4981000 դոլարի և վաճառվեց[13]։

Տրոկելը Գերմանիայի միակ ներկայացուցիչն էր 1999 թվականի Վենետիկի բիեննալեում, մասնակցել է նաև 1997 և 2012 թվականներին կայացած documenta բիենալեներին[14]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Inboden, Gudrun. Rosemarie Trockel: 48. La Biennale di Venezia; Deutscher Pavillon (12.6. - 7.11.1999). - Nabe Pr, 2000. - 187 p. - ISBN 0967267005.
  • Rosemarie Trockel (exh. cat.) / Stich, S. - Boston, MA, ICA; Berkeley, U. CA, A. Mus.; Chicago, IL, Mus. Contemp. A., 1991.
  • Koether, J. Interview with Rosemarie Trockel (англ.) // Flash Art. - 1987. - Vol. 134. - P. 40–42.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. 5,0 5,1 5,2 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  6. 6,0 6,1 6,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
  7. См: «Розмари Трокель: Космос» Արխիվացված 2020-09-22 Wayback Machine, выставка в лондонской галерее Serpentine (февраль — апрель 2013)
  8. «Rosemarie Trockel at Serpentine Gallery» (անգլերեն). Contemporary Art Daily. 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  9. Kimmelman, Michael (1991 թ․ ապրիլի 28). «ART VIEW; Politics, Laced With a Dollop of Strangeness». New York Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  10. Smith, Roberta (1988 թ․ մարտի 11). «Sly, Sardonic Feminism From a West German». New York Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  11. Энгезер, Манфред (2014 թ․ հուլիսի 7). «Женщины завоёвывают рынок искусства». «Зарубежный коллекционер». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  12. Reyburn, Scott (2012 թ․ հունիսի 13). «Eyes Rothko, $25 Million Richter Sells». Bloomberg L.P. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  13. «CONTEMPORARY ART EVENING AUCTION». Sotheby’s. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  14. «Rosemarie Trockel : NovemberDecember, 2013, New York». Gladstone Gallery. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզմարի Տրոկել» հոդվածին։