Ռիչ Մուր
Ռիչ Մուր անգլ.՝ Rich Moore | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1963 (57 տարեկան) |
Ծննդավայր | Օքսնարդ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ |
Մասնագիտություն | մուլտիպլիկացիոն տնօրեն, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, դերասան և հնչյունավորող |
Պարգևներ և մրցանակներ | Էննի մրցանակ Փրայմթայմ Էմմի մրցանակ և Օսկար |
Rich Moore Վիքիպահեստում |
Ռիչ Մուր (անգլ.՝ Rich Moore մայիսի 10, 1963, Օքսնարդ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի անիմացիոն ռեժիսոր, «Rough Draft Studios» ընկերության պաշտոնական գործընկեր, որտեղ նա կրեատիվ լուծումների փոխնախագահն է։ «Սիմփսոնները» (անգլ.՝ The Simpsons) մուլտսերիալի վրա աշխատանքի շնորհիվ դարձել է այն նկարիչներից մեկը, որոնք 90-ական թվականների սկզբին փոխել են պրայմ թայմ հեռարձակվող անիմացիոն հեռուստահաղորդումների տեսքը։ Նրա ռեժիսորական աշխատանքների թվում են «Սիմփսոնները», «Ֆուտուրամա»-ն (անգլ.՝ Futurama), «Քննադատը» (անգլ.՝ The Critic), «Մուլտռեալիթի»-ը (անգլ.՝ Drawn Together), «Spy vs. Spy»-ը , «Մանկական բլյուզ»-ը (անգլ.՝ Baby Blues)։ Մուրը նաև եղել է «Ֆուտուրամա» և «Քննադատը» աշխատանքների ռեժիսոր-վերահսկիչը՝ հետևելով երկու շոուների ստեղծագործական գործընթացի առաջխաղացմանը։ Ռիչի առավել վաղ աշխատանքներից են եղել «Սիմփսոնները կինոյում» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որտեղ հանդես է եկել ռեժիսորի դերում և «Ֆուտուրամա»-ն DVD-ով, որտեղ հանդես է եկել որպես անիմացիոն գարծադիր պրոդյուսեր։
Ռիչը անիմացիաներ ուսանել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում (անգլ.՝ California Institute of the Arts)։ Նա երկու անգամ ստացել է «Էմմի» մրցանակ, իսկ ռեժիսուրայի համար՝ «Էննի» և «Ռուբեն» մրցանակ (անգլ.՝ Reuben Award)։
Ռիչը նաև «Նստի՛ր, երկուս» (անգլ.՝ Sit Down, Shut Up) մուլտսերիալի ռեժիսոր-վերահսկիչն է «20th Century Fox» ընկերության համար, որը երևան է եկել 2009 թվականին[1]։ Մուրը «Walt Disney Animation Studios»-ի համար նկարահանել է «Ռալֆ» (անգլ.՝ Wreck-It Ralph) մուլտֆիլմը [2]։
Ինստիտուտում սովորելու ընթացքում Ռիչը համաձայնել է հնչյունավորել իր ընկեր Ջիմ Ռիրդոնի (անգլ.՝ Jim Reardon) «Բերել ինձ Չարլի Բրաունի գլուխը» ուսանողական ֆիլմը։
Ռեժիսուրա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սիմփսոններ»[խմբագրել | խմբագրել կոդը]
- «The Telltale Head»
- «Homer’s Night Out»
- «Simpson and Delilah»
- «Treehouse of Horror»
- «Dead Putting Society»
- «Homer vs. Lisa and the 8th Commandment»
- «Lisa’s Substitute»
- «Stark Raving Dad»
- «Bart the Murderer»
- «Flaming Moe’s»
- «Lisa the Greek»
- «Brother, Can You Spare Two Dimes?»
- «A Streetcar Named Marge»
- «Itchy & Scratchy: The Movie»
- «Marge vs. the Monorail»
- «The Front»
- «Cape Feare»
Ֆուտուրամա[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Space Pilot 3000»
- «Hell Is Other Robots»
- «A Clone of My Own»
- «Anthology of Interest I»
- «Roswell That Ends Well»
Մուլտռեալիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Clum Babies»
- «Alzheimer’s That Ends Well»
Միասնական աշխատանք Disney-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Zootopia (Կենդանապոլիս)»
- «Wreck-It-Ralph (Ռալֆ)»
Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էմմի»
- 1991 թվական — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Homer vs. Lisa and the 8th Commandment» աշխատանքի համար
- 2002 թվական — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Roswell That Ends Well» աշխատանքի համար[3]
- «Էննի»
- 2002 թվական — «Roswell That Ends Well» մրցանակ ռեժիսուրայի համար[4]
- Ռուբեն մրցանակ (անգլ.՝ Reuben Award) ռեժիսուրայի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cynthia Littleton and Michael Schneider (2008-05-11)։ «Fox greenlights 'Fringe'»։ Variety։ Վերցված է 2008-05-15
- ↑ «Wreck-It Ralph Movie Details»։ Moviefone։ Վերցված է 2012-08-07
- ↑ Azrai, Ahmad (2004-10-31)։ «Farewell to the funny future»։ Asia Africa Intelligence Wire։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-22-ին։ Վերցված է 2008-01-10
- ↑ «30th Annual Annie Award Nominees and Winners»։ International Animated Film Society։ 2002։ Արխիվացված է օրիգինալից 2005-02-05-ին։ Վերցված է 2007-06-28
|