Ռիչարդ Սարաֆյան
Ռիչարդ Սարաֆյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1930[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 18, 2013[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան, Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Մոնտաժոր |
Ակտիվ շրջան | 1954–այժմ |
Ժանրեր | Դրամա, Մարտական, Քրեական |
Ընտրանի | "Դոն Ժուան դե Մարկո", "Ադամանդե ոստիկանը", "Կապ" |
Երեխա(ներ) | Թեդի Սարաֆյան և Դերան Սարաֆյան |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Ռիչարդ Սարաֆյան (անգլ.՝ Richard Caspar Sarafian, ապրիլի 28, 1930[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 18, 2013[1][2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, մոնտաժորդ[3]։ Հանդիսատեսին հայտնի է «Դոն Ժուան դե Մարկո», «Ադամանդե ոստիկանը», «Կապ» և «Բագսի» ֆիլմերից։ Կինեմատոգրաֆիայի ասպարեզում նրա ստեղծագործական գործունեությունը ձգվել է կես դարից ավելի։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես 1971 թվականին իր նկարահանած «Անհետացող կետ» (Vanishing Point) ֆիլմի շնորհիվ[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարաֆյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 28-ին, Նյու Յորք քաղաքում, ներգաղթյալ հայ ընտանիքում։ Նյու Յորքի համալսարանում սկզբնական շրջանում իրավունք ու բժշկագիտություն է ուսումնասիրել, ապա անցել է կինոգործի ուսումնասիրման, որտեղ գերազանց արդյունքներ է ցուցաբերել։ Այնուհետև քոլեջը լքելով՝ ծառայության է անցել Միացյալ Նահանգների զինված ուժերում՝ որպես լրագրող[6]։ Ծանոթացել ու մտերմացել է ապագա հոլիվուդյան կինոռեժիսոր Ռոբերտ Ալտմանի հետ[7], միասին ֆիլմեր են նկարահանել արդյունաբերական թեմաներով։ Սարաֆյանը նաև դերակատարմամբ հանդես է եկել Ալտմանի բեմադրած թատերախաղում[7], 1960-ական թվականների սկզբներին էլ, որպես նրա օգնական, աշխատակցել է հեռուստատեսությունում[6][7]։ Կարճ ժամանակ անց սկսել է հենց ինքը հեռուստաշոուներ, հեռուստատեսային ներկայացումներ ու սերիալներ բեմադրել։ 1963 թվականին «Կենդանի խաղալիք» («Living Doll») սերիալի «Մթնշաղի գոտին» («The Twilight Zone») դրվագի նրա նկարահանումը ջերմ ընդունելության ու դրվատանքների է արժանացել՝ արձանագրելով Սարաֆյանի առաջին լուրջ ձեռքբերումը որպես ռեժիսորի։ 1965 թվականին նա նկարահանել է իր առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Էնդին»։ Որպես գեղարվեստական ֆիլմի ռեժիսորի՝ նրա ամենամեծ հաջողությունն առնչվում է Vanishing Point-ին. չնայած քննադատների ոչ այնքան բարեհաճ ընդունելությանը՝ այն ճանաչվեց ու դարձավ արվեստի նշանակալի գործ, կուլտային հիթ[7]։ Սարաֆյանի նկարահանած գեղարվեստական կինոնկարներից հիշատակման են արժանի նաև «Run Wild, Run Free»-ն (1969), «Man in the Wilderness»-ը (1971), «The Man Who Loved Cat Dancing»-ը, հեռուստատեսային ռեժիսորական աշխատանքներից՝ Gunsmoke և Batman սերիալների առանձին դրվագները։ Դերասանական առանձնապես ուշագրավ աշխատանքներից են գանգստերը՝ Bugsy, հիթմենը՝ Bulworth գեղարվեստական ֆիլմերում, God Beaver կերպարի հնչյունավորումը Dr. Dolittle 2 անիմացիոն կինոնկարում[7], սրճարանատիրոջ դերը 1985–1986 թթ. CBS հեռուստաընկերության ցուցադրած Foley Square սիտկոմ-հեռուստասերիալում[8][9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարաֆյանն ամուսնացել է իր մտերիմ գործընկերոջ՝ Ռոբերտ Ալտմանի քրոջ՝ Հելենի հետ։ Որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են, ապա կրկին միացել։ Ունեցել են հինգ զավակ. դերասան Ռիչարդ Սարաֆյան կրտսերը, դերասան և ռեժիսոր Դերեն Սարաֆյանը, հատուկ էֆեկտների փորձագետ Դամոն Բ. Սարաֆյանը,սցենարիստ Թեդի Սարաֆյանը, Քեթրին Սարաֆյանը[7][10]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարաֆյանը մահացել է 83 տարեկան հասակում, Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում, թոքախտից, որով վարակվել էր մեջքի կոտրվածքը բուժելու ընթացքում[7][11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1956 | The Magic Bond | Կարճամետրաժ | |
1976 | The Next Man | Գրեգորի Զոլնիկով | Տիտրերում չի նշվել:/Նաև ռեժիսորն է։ |
1984 | Songwriter | Ռոդեո Ռոքի | |
1986 | Alien Predator | Կապիտան Ջ. Ջ. Ուելս (հնչյունավորում) | Տիտրերում չի նշվել։ |
1987 | Street Justice | Տաքսու վարորդ | Նաև ռեժիսորն է։ |
1989 | To Die For | Բարմեն | |
1991 | Bugsy | Ջեք Դրագնա | |
1992 | Ruby | Փրոբի | |
1994 | Gunmen | Շեֆ, Չավես | |
1994 | Roadflower] | Բեռնատարի վարորդ | |
1995 | Don Juan DeMarco | Դետեկտիվ Թոբիաս | |
1995 | The Crossing Guard | Սըննի Վենտուրա | |
1996 | Bound | Ջինո Մարցոնե | |
1998 | Bulworth | Վիննի | |
1999 | Blink of an Eye | Էրիկ | |
1999 | Blue Streak | Քեռի Լո | |
2000 | Picking Up the Pieces | Ուինո | |
2001 | Dr. Dolittle 2 | God Beaver (հնչյունավորում) | |
2002 | Hitters | ||
2003 | Masked and Anonymous | Նախագահ | |
2007 | Reeling | Teeth (հնչյունավորում) | Կարճամետրաժ |
Հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1985–1986 | Foley Square սերիալ | Սպիրո Պապադոպոլիս | 14 դրվագ |
1986 | Long Time Gone | Օմար | Հեռուստաֆիլմ |
1986 | Liberty | Ֆիլբերթ Էվանս | Հեռուստաֆիլմ / Նաև ռեժիսորն է։ |
1989 | Wiseguy | "Le Lacrime D'Amore: 2-րդ մաս" դրվագը | |
1990 | MacGyver | Կասպար Կասաբյան | "Bitter Harvest" դրվագը |
1993 | Sex, Love and Cold Hard Cash | Էբի | Հեռուստաֆիլմ / Տիտրերում չի նշվել։ |
1996 | Miami Hustle | Հենրի Կրոնֆելդ | Հեռուստաֆիլմ |
1996 | Gotti | Փոլ Կաստելլանո | Հեռուստաֆիլմ |
1997 | Michael Hayes | Ռեստորանատեր | "Retribution" դրվագը |
Որպես ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Նշումներ |
---|---|---|
1962 | Terror at Black Falls | Նաև պրոդյուսերն ու սցենարիստն է։ |
1965 | Andy | Նաև պրոդյուսերն ու սցենարիստն է։ |
1969 | Run Wild, Run Free | |
1970 | Fragment of Fear | |
1971 | Vanishing Point | |
1971 | Man in the Wilderness | |
1973 | Lolly-Madonna XXX | |
1973 | The Man Who Loved Cat Dancing' | |
1976 | The Next Man | Նաև սցենարիստն է։ |
1979 | Sunburn | |
1981 | Gangster Wars | |
1984 | The Bear | |
1986 | Eye of the Tiger | |
1987 | Street Justice | |
1990 | Solar Crisis' | Տիտրերում նշվել է որպես Ալան Սմիթի։ |
Հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Նշումներ |
---|---|---|
1961 | Maverick | "The Forbidden City" դրվագը |
1961 | Bronco | "Guns of the Lawless" դրվագը |
1961 | Surfside 6 | "Count Seven!" դրվագը |
1961 | The Roaring 20's | "Blondes Prefer Gentlemen" դրվագը |
1961–1962 | Lawman | 22 դրվագ |
1961–1962 | Cheyenne | 2 դրվագ |
1962 | Hawaiian Eye | 2 դրվագ |
1962–1963 | The Dakotas | 3 դրվագ |
1962–1963 | The Gallant Men | 9 դրվագ |
1962–1963 | 77 Sunset Strip | 3 դրվագ |
1963 | Redigo | "Lady War-Bonnet" դրվագը |
1963 | The Great Adventure | "Six Wagons to the Sea" դրվագը |
1963 | The Twilight Zone | "Living Doll" դրվագը |
1963 | Bonanza | "The Waiting Game" դրվագը |
1963–1965 | Ben Casey | 3 դրվագ |
1964 | Dr. Kildare | "An Exchange of Gifts" դրվագ |
1965 | Slattery's People | 4 դրվագ |
1965 | The Wild Wild West | 2 դրվագ |
1965 | Convoy | "Lady on the Rock" դրվագ |
1965 | The Long, Hot Summer | "Home Is a Nameless Place" դրվագը |
1965 | The Big Valley | "Winner Lose All" դրվագ |
1965 | The Wackiest Ship in the Army | "The Stowaway" դրվագը |
1965–1968 | Gunsmoke | 4 դրվագ |
1966 | The Trials of O'Brien | "Alarums and Excursions" դրվագը |
1966 | Batman | 2 դրվագ |
1966 | Jericho | 5 դրվագ |
1966 | The Girl from U.N.C.L.E. | "The Romany Lie Affair" դրվագը |
1966–1968 | I Spy | 8 դրվագ |
1967 | Iron Horse | "Consignment, Betsy the Boiler" դրվագը |
1967 | The Guns of Will Sonnett | 3 դրվագ |
1967 | Cimarron Strip | "The Battle of Bloody Stones" դրվագը |
1967–1968 | The Danny Thomas Hour | 2 դրվագ |
1968 | Premiere | |
1968 | Shadow on the Land | Հեռուստաֆիլմ |
1975 | One of Our Own | Հեռուստաֆիլմ |
1975 | Doctors' Hospital | "One of Our Own" դրվագը |
1977 | The African Queen | Հեռուստաֆիլմ |
1977 | A Killing Affair | Հեռուստաֆիլմ |
1979 | Disaster on the Coastliner | Television film |
1980 | The Golden Moment: An Olympic Love Story | Հեռուստաֆիլմ |
1981 | The Gangster Chronicles | Television miniseries / 13 դրվագ |
1981 | Splendor in the Grass | Հեռուստաֆիլմ |
1981 | Shannon | 2 դրվագ |
1982 | The Mississippi | "The Mississippi" դրվագը |
1985 | Wildside | 3 դրվագ |
1986 | Liberty | Հեռուստաֆիլմ |
1990 | Zorro | "Zorro: The Legend Continues" դրվագը (չհեռարձակված հեռուստանախագիծ) |
Առաջադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Սաֆարյանի «The Next Man» («Հաջորդ մարդը») ֆիլմը (1976) առաջադրվել է Չիկագոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե Հուգո» մրցանակի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Patten, Dominic (1970 թ․ հունվարի 1). «Richard Sarafian Dies - Director Of Iconic Film 'Vanishing Point'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Greenspun, Roger (1971 թ․ մարտի 25). «Vanishing Point (1971) A Lot of Speed and Loads of Hair». The New York Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Gilbey, Ryan (2013 թ․ սեպտեմբերի 20). «Richard C Sarafian obituary». The Guardian. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 6,0 6,1 Dyess-Nugent, Phil (2013 թ․ սեպտեմբերի 18). «R.I.P. Richard C. Sarafian, director of Vanishing Point». The A.V. Club. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Chawkins, Steve (2013 թ․ սեպտեմբերի 23). «Richard C. Sarafian, Hollywood Director, Dies at 83». The Washington Post. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ McNeil, Alex, Total Television: The Comprehensive Guide to Programming From 1948 to the Present, New York: Penguin Books, 1996, p. 293.
- ↑ Brooks, Tim, and Earle Marsh, The Complete Directory to Prime-Time Network and Cable TV Shows, 1946-Present, Sixth Edition, New York: Ballantine Books, 1995, 0-345-39736-3, p. 364.
- ↑ «Richard C Sarafian». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Richard C. Sarafian, Director of 'Vanishing Point,' Dies at 83». The New York Times - Art. 2013 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 2013 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկահայ դերասաններ
- Ամերիկահայ պրոդյուսերներ
- Ամերիկահայ ռեժիսորներ
- Ամերիկահայ սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Թոքաբորբից մահացածներ
- Հոլիվուդյան դերասաններ