Ռզա Թահմասիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռզա Թահմասիբ
ադրբ.՝ Rza Təhmasib
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8 (20), 1894
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 14, 1980(1980-02-14) (85 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Կրոնիսլամ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
 Rza Tahmasib Վիքիպահեստում

Ռզա Աբասկուլի օղլի Թահմասիբ (ադրբ.՝ Rza Abbasqulu oğlu Təhmasib, ապրիլի 8 (20), 1894, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 14, 1980(1980-02-14), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ ադրբեջանցի խորհրդային դերասան և ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)[1], Ստալինյան մրցանակի դափնեկիր (1946), Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1946)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռզա Թահմազիբը ծնվել է 1894 թվականին Նախիջևանում։ 16 տարեկանում աշխատել է Թբիլիսիի «Մուսուլմանական դերասանների միության» թատերախմբում։ Մինչև 1920 թվականը աշխատել է `Թբիլիսիի, Երևանի և Նախիջևանի թատրոններում որպես դերասան և ռեժիսոր։ 1920 թվականից աշխատել է Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում, 1922-1924 թվականներին եղել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Իսկ 1937-1939 և 1953-1959 թվականներին աշխատել է որպես թատրոնի տնօրեն[3]։ 1937 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։

Որպես ռեժիսոր նրա առաջին անկախ գործը Ջալիլ Մամեդկուլիզադեի «Մեռյալները» էր։ Պատերազմի ժամանակ ՛1941 թվականին Ռզա Թահմասիբը սկսեց նկարահանել ֆիլմ «Սաբուհին»։ Ֆիլմը ավարտվել է 1943 թվականին։ Ռզա Թահմազիբը իր կյանքի վերջին տարիներին զբաղվում էր մանկավարժական գործունեությամբ։ Ռզա Թահմազիբը մահացել է 1980 թվականի փետրվարի 14-ին[4]։

Կոչումներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кино». Энциклопедический словарь. М., «Советскеая энциклопедия», 1987
  2. Ռզա Աբասկուլի օղլի Թահմասիբ
  3. РЗА ТАХМАСИБ-биография
  4. Тахмасиб