Ռեշաթ Նուրի Գյունթեքին
Ռեշաթ Նուրի Գյունթեքին թուրք.՝ Reşat Nuri Güntekin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1889[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 13, 1956 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Կարաչահմետ |
Մասնագիտություն | դիվանագետ, վիպասան, քաղաքական գործիչ, դրամատուրգ և գրող |
Լեզու | թուրքերեն[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Çalıkuşu? |
![]() | |
Reşat Nuri Güntekin Վիքիպահեստում |
Ռեշաթ Նուրի Գյունթեքին (թուրք.՝ Reşat Nuri Güntekin) (նոյեմբերի 25, 1889[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 13, 1956, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թուրք վիպասան, գրող և դրամատուրգ[4]:
Նրա առաջին «Հին ընկեր» վիպակը հրատարակվել է 1917 թվականին, «Փլատակների ծաղիկը»՝ 1918 թվականին, «Երգող թռչունը»՝ 1922 թվականին, «Իրական հերոս» վիպակը՝ 1918 թվականին, «Սուրը»՝ 1918 թվականին, «Քարի կտորը»` 1926 թվականին և այլն: Իր վեպերում և պատմվածքներում Գյունթեքինը թուրքական գրականության մեջ առաջիններից մեկն էր, ով ռեալիստորեն և բազմակողմանիորեն ներկայացրել է Անատոլիայի իրական կյանքը, պրովինցիալ քաղաքները և թուրքական մոռացված գյուղը:
Նրա ամենահայտնի աշխատություններից մեկը «Ցախասարյակ՝ երգող թռչուն» վեպն է, որը պատմում է Անատոլիայի երիտասարդ թրքուհի ուսուցչուհու ճակատագրի մասին: Գրքի հիման վրա 1966 թվականին նկարահանվել է ֆիլմ, իսկ 1986 թվականին հեռուստասերիալ՝ Այդան Շեների մասնակցությամբ: Նրա գրչին են պատկանում նաև «Կանաչ գիշեր» (թուրք.՝ Yeşil Gece) և «Տերևաթափ» (թուրք.՝ Yaprak Dökümü) աշխատությունները:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեշաթ Նուրի Գյունքեքինի հայրը եղել է ռազմական բժիշկ՝ մայորի զինվորական կոչմամբ: Տիրապետել է պարսկերենին, արաբերենին և ֆրանսերենին: Մի ան գամ նա Ռեշաթին ասել է. «Ես ցանկացել եմ քեզ դաստիարակել Ժան-Ժակ Ռուսոի վեպի Էմիլի նման»: Նա խորհուրդ է տվել տղային ավելի լավ ճանաչել մարդկանց, բնությունը, մտածել նրանց մասին: Վերջիններս մեծ դերակատարություն են ունեցել Ռեշաթ Նուրիի՝ որպես գրողի, կայացման գործում[5]:
Ռեշաթ Նուրին հաճախել է Չանաքկալեի տարրական դպրոց: Այնուհետ հաճախել է քաղաքի միջնակարգ դպրոց, իսկ հետո էլ Իզմիրի Freres դպրոց: 1912 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետը: Աշխատել է որպես ուսուցիչ և տնօրեն՝ Բուրսայի և Ստամբուլի միջնակարգ դպրոցներում: Ստամբուլի մի քանի դպրոցներում դասավանդել է գրականություն, թուրքերեն, փիլիսոփայություն՝ զբաղվելով նաև ղեկավարի աշխատանքով: Աշխատել է նաև Կրթության ազգային նախարարությունում՝ զբաղվեցնելով կրթական տեսուչի պաշտոն: 1933 և 1943 թվականներին Չանաքկալեից ընտրվել է որպես Թուրքական մեջլիսի պատգամավոր, ինչպես նաև թուրքական դեսպանատան թղթակից Փարիզում: Եղել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչը:
1927 թվականին Ռեշաթ Նուրին ամուսնացել է տիկին Հայդիեի հետ, ով եղել է Էրենքյոյի կանանց դպրոցի շրջանավարտ: Նրանք ունեցել են դուստր՝ Էդա անվամբ:
Գրական գործունեությամբ Գյունթեքինը սկսել է զբաղվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Նա սկսել է տպագրվել Ջեմալ Նիմեթ կեղծանվամբ: Ռեշաթ Նուրիի առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Հին ընկեր» ամսագրում (1917 թվական), իսկ մեկ տարի անց տպագրվել են նրա թատերական հետազոտությունները: Միևնույն ժամանակ նա գրել է նաև մի շարք պատմվածքներ:
Թոշակի գնալուց հետո՝ աշխատել է Ստամբուլի շրջանային թատրոնների գրականագիտական ղեկավարի պաշտոնում: Մահացել է Լոնդոնում, որտեղ բուժվում էր թոքերի քաղցկեղից: Թաղված է Ստամբուլի Քարաջահմետ գերեզմանատանը:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Recm, Gençlik ve Güzellik (1919)
- Roçild Bey (1919)
- Eski Ahbab
- Tanrı Misafiri (1927)
- Sönmüş Yıldızlar (1928)
- Leylâ ile Mecnun (1928)
- Olağan İşler (1930)
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Çalıkuşu (1922) (Աշխատությունը ունի նաև երկրորդ անվանում՝ «Թուրք աղջկա ինքնակենսագրություն»)
- Gizli El (1924 կամ 1922?)
- Damga (1924) (Խարան)
- Dudaktan Kalbe (1923 կամ 1925?)
- Akşam Güneşi (1926)
- Bir Kadın Düşmanı (1927) (Կանանց թշնամին)
- Yeşil Gece (1928) (Կանաչ գիշեր)
- Acımak (1928) (Գթասրտություն)
- Yaprak Dökümü (1939 կամ 1930?) (Տերևաթափ)
- Değirmen (1944) (Ջրաղած)
- Kızılcık Dalları (1944 կամ 1932) (Քըզըլի ճյուղերը)
- Miskinler Tekkesi (1946)
- Harabelerin Çiçeği (1953) (Փլատակների ծաղիկը)
- Kavak Yelleri (1961 կամ 1950?)
- Son Sığınak (1961)
- Kan Davası (1962 կամ 1955?)
- Ateş Gecesi (1953) (Կրակի գիշեր)
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hançer (1920)
- Eski Rüya (1922)
- Ümidin Güneşi (1924)
- Gazeteci Düşmanı, Şemsiye Hırsızı, İhtiyar Serseri (1925)
- Taş Parçası (1926)
- Bir Köy Hocası (1928)
- İstiklâl (1933)
- Hülleci (1933)
- Yaprak Dökümü (1971)
- Eski Şarkı (1971)
- Balıkesir Muhasebecisi (1971)
- Tanrıdağı Ziyafeti (1971)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Reşat Nuri Güntekin Hayatı Eserleri Edebi Kişiliği»։ www.turkedebiyati.org (թուրքերեն)։ Վերցված է 2017-11-27
- ↑ «Resat Nuri Guntekin»։ www.turkishculture.org։ Վերցված է 2017-11-27
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 1956 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թուրք գրողներ
- Թուրք դրամատուրգներ
- 20-րդ դարի թուրք պատմվածագիրներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Ստամբուլում ծնված գրողներ
- Թուրք վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Գալաթասարայի վարժարանի շրջանավարտներ
- Օսմանյան կայսրության գրողներ
- Թուրք քաղաքական գործիչներ
- Դիվանագետներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ