Ռեբեկա Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Բլեք
Բնօրինակ անունանգլ.՝ Rebecca Renee Black և անգլ.՝ Rebecca Black
Ի ծնե անունանգլ.՝ Rebecca Renee Black
Ծնվել էհունիսի 21, 1997(1997-06-21)[1] (26 տարեկան)
Իրվայն, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ և  Կանադա
Ժանրերփոփ[3]
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, ստուդիական երաժիշտ, պարուհի, մոդել, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և յություբեր
ԼեյբլWarner Music Group, Universal Music Group և Columbia Records
ԿրթությունՎիլլա պարկի ավագ դպրոց
Կայքrebeccablackonline.com
 Rebecca Black Վիքիպահեստում

Ռեբեկա Բլեք (անգլ.՝ Rebecca Renee Black,հունիսի 21, 1997(1997-06-21)[1], Իրվայն, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի փոփ-երգչուհի, ով հայտնի է դարձել «Friday» երաժշտական տեսահոլովակի շնորհիվ։

Friday տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Friday» տեսահոլովակը վարակիչ Է դարձել մոտ 2011 թվականի մարտի 11-ին՝ դառնալով Twitter[4] սոցիալական ցանցի ամենաքննարկվող թեման և առաջացնելով զանգվածային լրատվության միջոցների թե դրական և թե բացասական արձագանքներ (հիմնականում բացասական)[5]։ Ավելի ուշ բնօրինակ տեսահոլովակը հեռացվել է YouTube-ից Ark Music լեյբլի հետ վեճերի պատճառով, սակայն այն հասանելի է Ռեբեկա Բլեքի YouTube-ի անձնական ալիքում դիտելու համար[6]։

2011 թվականի մարտի 22-ի դրությամբ Billboard-ի գնահատականներով նրա սինգլի վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում վաճառքը կազմեց մոտ 40 հազար դոլլար։ 2011 թվականի ապրիլի 1-ին YouTube-ում տեսանյութը դիտվել է ավելի քան 72 միլիոն անգամ[7]։ 2011 թվականի մարտի 22-ին Ռեբեկա Բլեքը հայտնվեց «The Tonight Show with Jay Leno» թողարկման մեջ, որի ընթացքում նա կատարեց իր երգը և քննարկեց երգի նկատմամբ բացասական արձագանքը։ Երգը դեբյուտվել է Billboard Hot 100-ում և New Zealand Singles Chart-ում համապատասխանաբար 72 և 33 հորիզոնականներում[8][9]։

Ի պատասխան Ռեբեկա Բլեքի տեսանյութին՝ համացանցում հայտնվել են մի շարք հաջող ծաղրերգություններ[10], ինչն էլ իր հերթին առաջնորդել է «My hand is a dolphin» և «Everybody' s Russian» մեմերի տարածմանը։ Ռեբեկան նկարահանվել է նաև Քեթի Փերրիի «Last Friday Night (T.G.I.F.)» տեսահոլովակում, որը թողարկվել է YouTube-ում 2011 թվականի հունիսի 12-ին։

Այլ տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 18-ին թողարկվել է իր նոր «My moment» երգի տեսահոլովակը։ 2014 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ տեսահոլովակը հավաքել է մոտ 40 միլիոն դիտում։ 2011 թվականի նոյեմբերի 15-ին Ռեբեկայի պաշտոնական ալիքում հայտնվեց հերթական «Person of Interest» սինգլը։ Տեսահոլովակի դիտումները 2014 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ կազմել են ավելի քան 8 միլիոն։

2012 թվականի մայիսի 8-ին ալիքում հայտնվում է «Sing it» սինգլի տեսահոլովակը։ Տեսահոլովակը դառնում է Ռեբեկայի առաջին երաժշտական ստեղծագործությունը, որտեղ «Ինձ դուր է գալիս» քանակն ավելի մեծ է, քան «Դուր չի գալիս»։

Դրանից հետո Ռեբեկան թողարկում է մի քանի հաջող քավերն էր տարբեր արտիստների երգերով։

2013 թվականի դեկտեմբերի 7-ին դուրս է գալիս նոր տեսահոլովակ «Saturday», «Friday»-ի շարունակությունը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Friday
  • My moment
  • Person of interest
  • Sing it
  • In your words
  • Saturday
  • The Great Divide

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://twitter.com/MsRebeccaBlack/status/159460836442783745
  3. http://www.vh1.com/celebrity/2012-05-08/rebecca-blacks-new-video-sing-it-is-basically-instagram-jzzing-in-your-face/
  4. Who Is Rebecca Black, and Is She Really Bigger Than Japan? Արխիվացված 2011-03-18 Wayback Machine,Sydney Morning Herald(անգլ.).
  5. Why Rebecca Black’s Much Mocked Viral Hit Is Actually Good Արխիվացված 2018-04-08 Wayback Machine. Rolling Stone(անգլ.).
  6. «Rebecca Black - Friday». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  7. Peoples, Glenn. «Rebecca Black’s First Week Sales High But Not In Millions» Արխիվացված 2023-10-09 Wayback Machine, Billboard , March 22, 2011
  8. Trust, Gary (2011 թ․ մարտի 23). «Lady Gaga, 'Glee' Songs Dominate Hot 100». Billboard. New York: Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.(անգլ.)
  9. «Rebecca Black in New Zealand charts». charts.org.nz. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.(անգլ.)
  10. «Например, Rebecca Black — «Friday» (Brock's Dub)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Բլեք» հոդվածին։