Ռաֆայել Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Շահումյան
Ծնվել էհունվարի 28, 1894(1894-01-28)
Ղազախ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 10, 1942(1942-02-10) (48 տարեկան)
Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհայագետ և լեզվաբան
Հաստատություն(ներ)ՌԳԱ լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ
Գործունեության ոլորտհայագիտություն, գրաբար և կովկասագիտություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական ղեկավարՆիկողայոս Մառ

Ռաֆայել Միխայիլի Շահումյան (հունվարի 28, 1894(1894-01-28), Ղազախ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 10, 1942(1942-02-10), Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ լեզվաբան, կովկասագետ, Նիկողայոս Մառի աշակերտը, հայկական բարբառագիտության և գրաբարի մասնագետ, լեզգիական խմբի լեզուների հետազոտող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն անցել է հայրական Քոթքենդ գյուղում և Ղազախ քաղաքում, այնուհետև տեղափոխվել է պապի մոտ Թիֆլիս, որտեղ ավարտել է հինգերորդ արական գիմնազիան։ 1917-1919 թվականներին աշխատել է Մոսկվայում և միաժամանակ սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմա-լեզվաբանական ֆակուլտետում։ 1919 թվականին՝ երկրորդ կուրսում, կամավոր մտել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և ուղարկվել Հարավարևելյան ճակատի Գայի կովկասյան հեծելազորային դիվիզիան, ապա 11-րդ բանակ, որի կազմում հասել է Բաքու։ Առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է պարենային հանձնախումբ։ Մինչև 1923 թվականն աշխատել է հաշվետար, վերահսկիչ, մատակարար։

1923 թվականին տեղափոխվել է Պետրոգրադ, որտեղ 1926 թվականին ավարտել է Պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի բանասիրական բաժինը։ Աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի գիտական հիմարկներում, Ասիական թանգարանում, ավարտել է Լեզվի և մտածողության ինստիտուտի ասպիրանտուրան։ Նիկողայոս Մառի հանձնարարությամբ զբաղվել է գրաբարյան ձեռագրերի ուսումնասիրությամբ։ 1928 թվականին գործուղվել է Լեռնային Ղարաբաղ, որպեսզի նյութեր հավաքի Արցախի բարբառից։ 1929 թվականին Կաբարդինա-Բալկարիայում զբաղվել է կարաչայ-բալկարերենի բառապաշարի նյութերի հավաքագրմամբ։ Մասնակցել է սվաներենի բառարանի կազմության աշխատանքներին։

1933 թվականին Ն. Մառի առաջադրումով ընդգրկվել է Ռուսական գիտությունների ակադեմիայի լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողների կազմում։ 1933 և 1934 թվականներին Դաղստանի լեզվաբանական էքսպեդիցիայի ընթացքում հետազոտել է ագուլերենը, որը կազմակերպել էր Նոր այբուբենի համախորհրդային կենտրոնական կոմիտեն Լեզվի և մտածողության ինստիտուտի հետ համատեղ։

1936 թվականին արժանացել է «լեզվաբանության գծով հասարակական գիտությունների թեկնածուի» աստիճանի՝ առանց դիսերտացիայի պաշտպանության։ 1937 թվականին աշխատանքներ է անցկացրել հյուսիսային Ադրբեջանում, որտեղ սովորել է լեզգիերենի հիլյան բարբառը, ինչպես նաև ծանոթացել է շահդաղյան խմբի լեզուներին։ Համալսարանում դասախոսություններ է կարդացել հայագիտության վերաբերյալ, իսկ 1940 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կովկասյան բանասիրության ամբիոնի դոցենտի կոչում է ստացել։

1941 թվականին հրատարակել է «Ագուլերենի քերականական ակնարկը», որն առաջին ագուլերենի քերականությունն էր Ադոլֆ Դիրի աշխատությունից հետո (1907)։ Ռ. Շահումյանը ներկայացրել է այդ աշխատանքը Լեզվի և մտածողության ինստիտուտի Գիտական խորհրդին որպես գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցի համար դիսերտացիա։ Նշանակվել են պաշտոնական ընդդիմախոսներ (ակադեմիկոս Ի. Մեշչանինով, պրոֆեսոր Կ. Դոնդուա), սակայն պատերազմի սկսելու պատճառով պաշտպանությունը չի կայացել։ 1941 թվականին Ռ. Շահումյանն ավարտել է նաև «Լեզգիերենի հիլյան բարբառի քերականական ակնարկը» (ձեռագիր)։

1942 թվականի սկզբին սկսել են Լենինգրադից տարհանել Ինստիտուտի գիտաշխատողներին։ Լադոգայի մոտ գտնվող Բելայա Գրիվա երկաթուղային կանգառի մոտ գնացքում մահացան գիտքարտուղար Ս. Բիխովսկայան, ավագ գիտաշխատողներ Ռ. Շահումյանը և Ա. Ուլիտինը, գլխավոր հաշվապահ Վ. Զվեյնեկը[1]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

11 տարիների ընթացքում Ռ. Շահումյանը գրել է 15 հոդված և երկու մենագրություն, սակայն աշխատանքներից հրատարակվել են միայն տասը։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шаумян Р. М. Грамматический очерк агульского языка (с текстами и словарем). М.—Л., 1941.

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шаумян Р. М. О карабахском термине tğopur «грецкий орех» // Яфетический сборник. VI. Л., 1930.
  • Шаумян Р. М. К интерпретации халдского термина patari // Яфетический сборник. VI. Л., 1930.
  • Шаумян Р. М. Балкарская лексика (материалы для балкарско-русского словаря) // Языки Северного Кавказа и Дагестана. I. М., 1935.
  • Шаумян Р. М. Предварительное сообщение об агульском языке // Язык и мышление. III—IV. М.—Л., 1935.
  • Шаумян Р. М. Следы грамматических классов (родов) в агульском языке // Язык и мышление. VI—VII. М.—Л., 1936.
  • Шаумян Р. М. Н. Я. Марр — арменист // Язык и мышление. VIII. М.—Л., 1937.
  • Шаумян Р. М. Armeniaca-Lesgica (армяно-лезгинские лексико-морфологические параллели) // Академия Наук академику Н. Я. Марру. М.—Л., 1935.
  • Шаумян Р. М. К анализу лезгинского числительного yaq̇ṫur ‘40’ // Памяти Н. Я. Марра. М.—Л., 1938.
  • Шаумян Р. М. Яфетические языки «шахдагской подгруппы» (предварительное сообщение) // Язык и мышление. Х. М.—Л., 1940.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анфертьева А. Н. Институт языка и мышления им. Н. Я. Марра АН СССР во время войны и блокады Արխիվացված 2012-04-15 Wayback Machine // Лингвистика в годы войны: люди, судьбы, свершения. Материалы всероссийской конференции, посвященной 60-летию победы в Великой Отечественной войне / Отв. ред. Н. Н. Казанский. СПб.: Наука, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]