Ռայեդ Արաֆաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայեդ Արաֆաթ
 
Կրթություն՝ Iuliu Hațieganu University of Medicine and Pharmacy?
Մասնագիտություն՝ բժիշկ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մայիսի 24, 1964(1964-05-24) (59 տարեկան)
Ծննդավայր Դամասկոս, Սիրիա
Քաղաքացիություն  Ռումինիա
 
Պարգևներ
Վաստակի շքանշան և Պատվո շքանշան

Ռայեդ Արաֆաթ (մայիսի 24, 1964(1964-05-24), Դամասկոս, Սիրիա), Սիրիայում ծնված, պաղեստինյան ծագմամբ, ռումինական ռեանիմատոլոգիական բժիշկ է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաֆաթը ծնվել է Դամասկոսում, սակայն ծագումով Պաղեստինցի է։ Նա 14 տարեկանից սկսած կամավորական սկզբունքով աշխատել է վերակենդանացման բաժանմունքում[1][2]։ 1981 թվականին արտագաղթել է Ռումինիա։ Սկզբից բնակվել է Ռումինիայի Պիտեշտ քաղաքում, որտեղ էլ մասնակցելով Ռումիներեն լեզվի դասընթացների, սովորեց Ռումիներեն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաֆաթը կրթություն է ստացել Կլուժ-Նապոկա քաղաքի բժշկության և դեղագործության համալսարանում[1][2]։ Հետագայում ընդունվել է Տարգու Մյուրեշի բժշկական համալսարան, որտեղ խորացրել է կրթությունը անեսթեզիոլոգիայի ուղղությամբ[2][3]։ Նա ավարտել է մի շարք դասընթացներ արտասահմանում։ Դասընթացներ են եղել՝ Փարիզի հրշեջ բրիգադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգների գվարդիայում և Նորվեգական օդային շտապ օգնությունում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի հեղափոխությունից հետո Արաֆաթը մտադրվեց մեկնել Ֆրանսիա, սակայն նրա դիմումը մերժվեց[1]։ Նա սկսեց աշխատել Տարգու Մյուրեշի համալսարանում արտակարգ ծառության ստեղծման համար, որը սկզբից ֆինանսավորվում էր միայն իր կողմից[1]։

1991 թվականին նա ստեղծեց SMURD ծառայությունը՝ բջջային արտակարգ իրավիճակների ծառայություն, որը սկսեց համագործակցել Ռումինիայի հրդեհաշեջ ծառայության[1] և Շոտլանդիայի հակահրդեհային ծառայության հետ[2], որպես կամավոր մինչ 1998 թվականը, երբ պաշտոնապես ստացավ Ռումինայի քաղաքացիություն[1][2]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա համակարգել է բազմաթիվ միջազգային դասախոսություններ աշխարհի տարբեր երկրներում (Ավստրիա, Դանիա, Հունաստան, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա,Իռլանդիա, Անգլիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այլն)[3]։ 2003 թվականին նա արժանացել է Ռումինիայի արժանապատվության ազգային կարգի շքանշանին[3]։

Նա 2009 թվականին նշանակվեց առողջապահության հարցերով Ռումինիայի պետքարտուղարի տեղակալի պաշտոնին[4]։ 2012 թվականին նա հրաժարական տվեց կատարվող ցույցերի պատճառով։ Ցույցերի պատճառն էր առողջապահական համակարգի բարեփոխումները[5]։ Մի քանի քաղաքներում բողոքի ցույցերից հետո[6], կառավարությունը հայտարարեց բարեփոխումների ծրագրերում փոփոխություններ կատարելու մասին, իսկ Արաֆաթը վերադարձավ իր նախկին պաշտոնին[7]։ 2012 թվականի վերջին նա դարձավ Ռումինիայի առողջապահության նախարար, այնուհետև կրկին վերադարձավ նույն պաշտոնին։

Ծանոթագրութուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 2006 interview with Raed Arafat Արխիվացված 2007-09-28 Wayback Machine, hosted by Rompres
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Andi Laslau, "Arabii din România, radiografie completă" Արխիվացված 2007-09-28 Wayback Machine, at News4Romania.ro
  3. 3,0 3,1 3,2 3,3 "Raed Arafat" at Gala Societăţii Civile
  4. «Romanian bus collision kills 11». BBC News. 2009 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Emergency call as Romania austerity protests escalate». BBC News. BBCNews. 2012 թ․ հունվարի 16. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  7. Kulish, Nicholas (2012 թ․ փետրվարի 10). «Palestinian Helps Romania Remake Its Emergency Care System». The New York Times.