Ռամփուր
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռամփուր | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Moradabad division? | ||||
Մակերես | 20,20 կմ² | ||||
ԲԾՄ | 288±1 մետր | ||||
Ժամային գոտի | UTC+5:30 | ||||
Հեռախոսային կոդ | 595 | ||||
Փոստային դասիչ | 244901 | ||||
Պաշտոնական կայք | rampur.nic.in | ||||
| |||||
Ռամփուր (հինդի՝ रामपुर), քաղաք Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի համանուն թաղամասում։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամփուրը գտնվում է հյուսիսային հնդկական հարթավայրերում՝ Մորադաբադից 50 կմ դեպի արևմուտք և մայրաքաղաք Նյու Դելիից 120 կմ արևելք։ Քաղաքի հարավ արևմուտքով հոսում է Կոսի գետը, որը Գանգեսի ձախ վտակն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին քաղաքում բնակվում էր 161 800 բնակիչ[1], իսկ 2001 թվականի մարդահամարի տվյալներով ուներ 325 200 բնակիչ[2]։ Բնակիչների մեծամասնությունը մուսուլմաններ են[3] և պուշթուններ[4]։ 2011 թվականի մարդահամարի ժամանակ Ռամփուրն ուներ 325 313 բնակիչ, որից 169 681-ը արական սեռի, իսկ 155 632-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ։ Տղամարդկանց 62,25%-ը և կանանց 56,45%-ը գիտեն գրել և կարդալ։ Յուրաքանչյուր 1000 տղամարդուն բաժին է հասնում 917 կին, իսկ 0-6 տարեկանների մոտ այդ ցուցանիշը 926 աղջիկ է յուրաքանչյուր 1000 տղայի դիմաց։ Ընդհանուր առմամբ, Ռամփուրի 12,15%-ը մինչև 7 տարեկան երեխաներ են։ Բնակիչների 70,02%-ը մուսուլմաններ են, 29,46%-ը՝ հինդուիստներ, իսկ մնացածը՝ քրիստոնյաներ և բուդդայականներ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամփուրը հայտնի է դանակների արդյունաբերությամբ։ Քաղաքում կան նաև շաքարի, տեքստիլ և ճենապակու արտադրամասեր։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի երաժշտական դպրոցը տվել է տարածաշրջանում հայտնի մի շարք երաժիշտներ[5][6]։ Ռամփուրում նաև արաբերենի քոլեջ կա։
Խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական խոհանոցը հայտնի է իր հետևյալ ուտեստներով՝ «Ռամփուր ձուկ», «Ադրակ կա հալվա», «Ռամփուրի քաբաբ» և այլն[7][8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Рампур հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ «"Census of India 2001: Data from the 2001 Census, including cities, villages and towns (Provisional)"». Census Commission of India. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Press Information Bureau English Releases». Pib.nic.in. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «The Afghan Muslims of Guyana and Suriname». Raymond Chickrie. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Allauddin Khan Արխիվացված 2014-07-17 Wayback Machine The music of India, by Reginald Massey. Abhinav Publications, 1996. ISBN 81-7017-332-9. Page 142—143.
- ↑ «Gharana History». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «The culinary cartographer». Mint. 2010 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Sharp cuts from the Rampuri !». Business Standard. 2007 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Mutton Korma in Rampur». Indian Express. 2005 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Genealogy of Rampur (Princely State)
- The Rampur Raza Library: Official Website
- B. N. Goswamy, "A great collection in a small place", The Tribune (July 16, 2006)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամփուր» հոդվածին։ |
|