Ռահել Պլաուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռահել Պլաուտ
գերմ.՝ Rahel Liebeschütz-Plaut
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1894(1894-06-21)[1]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ
Մահացել էդեկտեմբերի 22, 1993(1993-12-22)[1] (99 տարեկան)
Մահվան վայրՌոչեսթեր, Medway, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Գերմանիա
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս
ԱշխատավայրՀամբուրգի համալսարան
ԱմուսինHans Liebeschütz?[1]
Ծնողներհայր՝ Hugo Carl Plaut?[1]
ԵրեխաներHugo Liebeschütz? և Wolf Liebeschuetz?

Ռահել Պլաուտ, (գերմ.՝ Rahel Liebeschütz-Plaut, հունիսի 21, 1894(1894-06-21)[1], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - դեկտեմբերի 22, 1993(1993-12-22)[1], Ռոչեսթեր, Medway, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), գերմանացի բժշկուհի, եղել է Համբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի առաջին կին ակադեմիկոսը։ 1919-1924 թվականներին եղել է նյութափոխանակության, մկանների ֆիզիոլոգիային և վարակիչ հիվանդություններին վերաբերող ավելի քան 25 գիտական աշխատությունների համահեղինակ։ 1924 թվականին Համբուրգում Ռահել Պլաուտն ամուսնացել է պատմաբան Հանս Լիբեշյուցի հետ։ 1938 թվականին ամուսնիններն արտագաղթել են Անգլիա՝ նացիստական հետապնդումներից խուսափելու համար։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռահել Պլաուտը ծնվել է 1894 թվականին Լայպցիգում։ Էլիզաբեթ Ամալի Ռահել Լիբեշյուց նի Պլաուտը մանրէաբան Հյուգո Կառլ Պլաուտի և նրա կնոջ՝ Ադել նի Բրաչի 4 երեխաներից մեկն է։ Քանի որ հայրը նշանակվել էր մանրէաբանության համալսարանի տնօրեն, ընտանիքը 1898 թվականին տեղափոխվել է Համբուրգ։ 1919 թվականին դարձել է Էթենդորֆի Համբուրգի համալսարան-հիվանդանոցի տնօրենը։ 1913 թվականից Պլաուտը սովորել է կենդանաբանություն, իսկ հետ բժշկագիտություն Ֆրեինբուրգի համալսարանում։ Կիելում և Բոնում հեռակա կրթություն ստանալուց հետո, 1918 թվականին ստացել է առաջին աստիճանի որակավորում (summa cum laude)[3]։ Նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Հյուգո Ռիբերտի անվան պաթոլոգիական անատոմիայի ինստիտուտում։

Կարիերա և հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև Ռահել Պլաուտը վերադարձել է Համբուրգ, որտեղ 1919-ին նշանակվել է Էթենդորֆի համալսարանական հիվանդանոցի ֆիզիոլոգիայի ինստիտուտի օգնական՝ Օտտո Քեստների ղեկավարությամբ։ 1923 թվականին նա դարձել է մարդու ֆիզիոլոգիայի դասախոս և հետազոտող։

1924 թվականի հուկիսի 24-ին, 30 տարեկանում Պլաուտն ամուսնացել է պատմաբան Հանս Լիբեշյուցի հետ։ 1923 թվականին, ֆինանսապես անապահով մարդկանց պատճառով, որոնք ազատվել էին աշխատանքից, Ռահել Պլաուտը ստիպված էր թողնել իր պաշտոնը ամուսնությունից հետո։ Այդ ժամանակներից մինչև 1933 թվականը նա անվճար դասավանդել է  ֆիզիոլոգիայի ինստիտուտում, ինչպես նաև տանը դիետոլոգիայի ուսանողներին։ Բացի այդ, նա հրատարակել է 25 հոդված տարբեր թեմաներով, այդ թվում՝  բարձրագույն ֆիզիոլոգիա[4], մկանային ֆիզիոլոգիա[5][6], մանրէաբանություն[7][8][9][10], շնչառական ֆիզիոլոգիա[11], նյութափոխանակություն[12][13][14] և ջերմակարգավորում[15]։

Համբուրգի համալսարանական հիվանդանոցի պատին Ռահել Պլաուտի անունը

Արտագաղթ դեպի Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականի ապրիլի 7-ին Ադոլֆ Հիտլերի օրոք ընդունված օրենքի համաձայն՝ Համբուրգի Սենատը 1933 համալսարանն ավարտածներին տվել է դասավանդման լիցենզիա, որից հետո Պլաուտը դասավանդել է հրեական դպրոցում և իսրայելական հիվանդանոցում։ 1936 թվականին մեկնել է Անգլիա՝ հանդիպելու իր եղբոր Թեո Պլաուտին։ 1938 թվականի դեկտեմբերին ամուսինը ևս տեղափոխվել է Անգլիա հետապնդումներից խուսափելու համար։ Պատերազմի ժամանակ բժիշկների մեծ պահանջարկ էր նկատվում, սակայն Ռահել Պլաուտը գերադասել է հոգ տանել իր երեք երեխաների՝ Վոլֆ Լիբեսչուցի (ծնվել է 1927 թվականին), Հյուգոյի (ծնվել է 1929 թվականին) և Էլիզաբեթի (ծնվել է 1932 թվականին) մասին։ Ավելի ուշ նա աշխատել է թագավորական կամավորական ծառայությունում, բարեգործական կազմակերպություններում, ինչպես նաև գրել է իր ընտանիքի պատմությունը[16]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Doris Fischer-Radizi: Vertreibung aus Hamburg. Die Ärztin Rahel Liebeschütz-Plaut. (= Wissenschaftler in Hamburg. 2). Wallstein, Göttingen 2019, 978-3-8353-3383-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://geschichte.charite.de/aeik/biografie.php?ID=AEIK00555
  2. Stolperstein dedicated to Rahel Liebeschütz-Plaut
  3. Catalog of the German National Library https://portal.dnb.de/opac.htm;jsessionid=A792DBEC2E88AB5D7AA01C703EAA9BB6.prod-worker0?query=idn%3D125581874&cqlMode=true&method=simpleSearch
  4. R. Plaut O. Kestner, F. Dannmeyer, Mrs. Peemöller: The healing effect of the high altitude climate. (Klin. Wschr., 1925, No. 19) (Münch, med., Wschr., 72, 1925, p.
  5. Plaut, Rahel (December 1924). «Beobachtungen zur Sperrung des Skelettmuskels». Pflügers Archiv für die Gesamte Physiologie des Menschen und der Tiere. 202 (1): 410–428. doi:10.1007/BF01723509.
  6. u. Steiner Rekurrzenpfungen with paralytics (Neurological Centralblatt 38 (1919) p.727)
  7. About 3 cases of infections with true, strictly anaerobic Steptotrichen. Centralblatt für Bacteriology, Parasitenkunde u. Infectious Diseases 84th Bd. (1920) S.440-449)
  8. Experimental syphilis of the nervous system (Dermatologische Zeitschrift 40th vol. (1924) p.34)
  9. Plaut & Walter Patzschke: About a case of general anhidrosis after toxic dermatitis. (Münch, med., Wschr., 68 (1921), p. 1117)
  10. 2 cases of noma-like diseases of the skin. (German: Wsch. 47th year (1921) p.211)
  11. Demonstration of graphs illustrating the gas exchange of newborn mammals and birds (Hamburger Wschr. For Doctors and Health Insurance Funds (October 31, 1920), No. 44, p.
  12. Plaut Rabe: Low-Protein Diet (German Archives for Clinical Med., 137th vol. (1921) p.187-200)
  13. Timm-Eppendorf: On the influence of the gonads on the metabolism (Klin Wschr., No. 37 (1924) pp.) (Munch W med., 71 (1924) p.1374)
  14. Heat Regulation in Humans and Animals (Dsch. Med Wschr. 50 (1924) p.296)
  15. u. Wiebrand, E .: Physiology of Sweating (Zsn. For Biology 74th volume (1922) p.191-217), as well as in: (Die Umschau (1922) S. 739ff)
  16. August Belmont and the House of Rothschild. Four Letters from the Years of 1848 and 1849. In: Yearbook of the Leo Baeck Inst. XIV / 1969, pp. 224-230