Ռախիմ Ախմեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռախիմ Ախմեդով
Ծնվել էհուլիսի 26, 1924(1924-07-26)
ԾննդավայրՏաշքենդ, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 9, 2008(2008-07-09) (83 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկստան
ԿոչումQ124728452?
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
Շքանշան նշանակալի ավանդի համար և Shukhrat medal

Ռախիմ Ախմեդով (ռուս.՝ Рахим Ахмедович Ахмедов, հուլիսի 26, 1924(1924-07-26), Տաշքենդ, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 9, 2008(2008-07-09), Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ և խորհրդային նկարիչ-գեղանկարիչ, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1981 թվական

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիմ Ախմեդովը ծնվել է 1924 թվականի (այլ աղբյուրներով` 1921 թվականի[1]) հուլիսի 26-ին (այլ աղբյուրներով` 28-ին[2]) Տաշքենդում[3], արհեստավորի ընտանիքում։

1932-1937 թվականներին եղել է Տաշքենդի Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության լուսավորության Մինիստրությունների մանկատան սան։

1937-1941 թվականներին սովորել է Տաշքենդի գեղարվեստական ուսումնարանում (այժմ` Պավել Բենկովի անվան հանրապետական մասնագիտացված գեղարվեստական դպրոց)` Ալեքսանդր Վոլկովի, Նիկոլայ Կարախանի, Բ. Խամդամի մոտ, իսկ 1947-1953 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում` Յուրի Նեպրինցևի, Վիկտոր Օրեշնիկովի, Իոսիֆ Սերեբրյանիի մոտ։

1941 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Եղել է պատերազմի մասնակից, ծառայել է Հյուսիսկովկասյան ճակատում։

Տաշքենդ վերադառնալուց հետո, դասավանդել է Պավել Բենկովի անվան Հանրապետական գեղարվեստական դպրոցում (1953-1954 թվական), իսկ 1953 թվականից դասավանդել է Տաշքենդի Ալեքսանդր Օստրովսկու անվան թատերա-գեղարվեստական ինստիտուտում (այժմ` Ուզբեկստանի արվեստի ինստիտուտ)։ Պրոֆեսոր է (1976 թվական)։ Եղել է Տաշքենդի ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության արհեստանոցի ղեկավարը (1973 թվական

1938 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան ցուցահանդեսներում (Հնդկաստան, Չեխոսլովակիա և այլն)։ Նկարների անհատական ցուցահանդեսը կայացել է 1962 թվականին, Մոսկվայում։

Եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1975 թվական1953 թվականից եղել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության խորհրդային նկարիչների միության անդամ։ Եղել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության խորհրդային նկարիչների միության նախագահը (1965-1984 և 1992-1994 թվականներ), ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղար (1968 թվական

1966 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Եղել է Ուզբեկստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամության թեկնածու (1970 թվականից)։ Եղել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1967-1971 թվականներ և 1975 թվականից

Ռախիմ Ախմեդովը մահացել է 2008 թվականի հուլիսի 9-ին, Տաշքենդում։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]