Իոսիֆ Սերեբրյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոսիֆ Սերեբրյանի
Ծնվել էապրիլի 25, 1907(1907-04-25)
ԾննդավայրԳորոդնյա, Գորոդնյայի շրջան, Ուկրաինա[1]
Վախճանվել է1979
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1954–1991).svg ՌԽՖՍՀ և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1931)
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՊարգևներԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Իոսիֆ Ալեքսանդրովիչ Սերեբրյանի (ռուս.՝ Иосиф Александрович Серебряный, ապրիլի 25, 1907(1907-04-25), Գորոդնյա, Գորոդնյայի շրջան, Ուկրաինա[1] - 1979, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս, խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1977)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Սերեբրյանինը ծնվել է 1907 թվականի ապրիլի 12 (25)-ին Գորոդնյայում (այժմ՝ Չերնիգովի մարզի Չերնիգովի շրջանում)։

Սովորել է Պոլտավայի ստուդիայում Մ. Գուժավինի (1922-1924), Լենինգրադի գեղարվեստամանկավարժական տեխնիկումում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ռերիխի անվան գեղարվեստի ուսումնարան) (1924-1927) և Արկադի Ռիլովի մոտ։ 1927 թվականին ընդունվել է Լենինգրադի ՎԽՈՒՏԵԻՆ-ի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Վասիլի Սավինսկու, Արկադի Ռիլովի, Միխայիլ Բոբիշովի, Վասիլի Բելյաևի մոտ։ 1931 թվականին ավարտել է Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտի (այժմ՝ Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ)[2] թատերական-դեկորատիվ բաժինը՝ ստանալով թատրոնի դեկորատորի կոչում շնորհելով[3]։

Մասնակցել է ցուցահանդեսների 1925 թվականից։ Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1931-1934 թվականներին աշխատել է որպես նկարիչ-ձևավորող և թատերական նկարիչ։ 1935-1941 թվականներին նկարել է հիմնականում պատմա-հեղափոխական ժանրի նկարներ։ Պատերազմի և շրջափակման տարիներին մնացել է Լենինգրադում։ Ընդգրկվել է Լենինգրադում ստեղծված պլակատների բրիգադի մեջ, որոնք ամբողջ շրջափակման ընթացքում աշխատել են Լենինգրադի ճակատի քաղաքական վարչության առաջադրանքների վրա։ Նկարչի պաստառներից լայնորեն հայտնի են դարձել՝ «Бей крепче, сынок!», «Будь бдительным!», «Враг у ворот!», «Русский народ никогда не будет стоять на коленях», «А ну-ка, взяли!..»։ 1942 թվականին գործուղվել է պարտիզանական ջոկատ։ Նկարել է պարտիզանների դիմանկարների շարք։ Այս աշխատանքից ծնվել է Պարտիզան-անտառգաֆտականների խմբակային դիմանկարի մտահղացումը։ 1943 թվականին նկարիչներ Վլադիմիր Սերովի և Անատոլի Կազանցևի հետ համատեղ նկարել է «Շրջափակման ճեղքումը 1943 թվականի հունվարի 18-ին» (ռուս.՝ «Прорыв блокады 18 января 1943 года») մեծ նկարը, ինչպես նաև շարունակել է աշխատել պատերազմից առաջ սկսված «ՌՍԴԱԿ հինգերորդ (լոնդոնյան) համագումարում» (ռուս.՝ «На Пятом (Лондонском) съезде РСДРП») կտավի վրա[4]։

1948 թվականին սկսել է մանկավարժական աշխատանքը Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ շարունակելով մինչև 1979 թվականը (1951-1954 թվականներին ընդմիջումով)։ Դարձել է պրոֆեսոր (1949 թվականից), անհատական արվեստանոցի ղեկավար։

Հեղինակել է հետևյալ նկարները՝ «Партизаны-лесгафтовцы. После боевой операции»[5] (1942), «Պարտիզան Վ. Տիմաչյով» (1943), «ՌՍԴԱԿ հինգերորդ (լոնդոնյան) համագումարում» (1947), «Լենինը և Ստալինը քննարկում են 1917 թվականի հոկտեմբերի 6-ի զինված ապստամբությունը»[6] (1950), «Լենինգրադի ֆիլհարմոնիայում։ 1942 թվական»[7] (1959), «Портрет Ф. Безуглова, плавильщика завода «Красный Выборжец»[8] (1960), «Կոմպոզիտոր Դ. Շոստոկովիչի դիմանկարը»[9] (1964), «Սվյատոսլավ Ռիխտեր»[5] (1972) և այլն։

1947 թվականից ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ է։ ԽՍՀՄ Նկարիչների միության, Լենինգրադի նկարիչների միության անդամ[10]։ Ընտրվել է Լենինգրադի նկարիչների միության վարչության նախագահ (1954-1957)։

Նրա ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և այլ երկրներում։

Մահացել է 1979 թվականի օգոստոսի 12-ին Լենինգրադում։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1965)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1977)
  • ԽՍՀՄ ԳԱ արծաթե մեդալ (1966) – Դ․ Շոստակովիչի դիմանկարի համար[11] (1964)

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իզզատ Կլիչև
  • Ստանիսլավ Բաբիկով, «Семёрка» խմբի մասնակից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Серебряный Иосиф Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Выставка произведений членов Академии художеств СССР. К 25-летию преобразования Всероссийской Академии художеств в Академию художеств СССР. Живопись. Скульптура. Графика.— М. : Искусство, 1973. — С. 297
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. С.38.
  4. Двести лет Академии художеств СССР. Каталог выставки. — Л.- М.: Искусство, 1958. — с.236-237.
  5. 5,0 5,1 Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.30.
  6. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М-Л: Искусство, 1951. — с.22.
  7. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.38.
  8. Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — с.75.
  9. Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1965. — с.36.
  10. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — С. 49.
  11. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.49.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бойков В. Изобразительное искусство Ленинграда. Заметки о выставке ленинградских художников // Ленинградская правда. — 1947. — 29 ноября.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года: Каталог. — М.; Л.: Искусство, 1951. — С. 22.
  • Двести лет Академии художеств СССР: Каталог выставки. — Л.; М.: Искусство, 1958. — С. 236—237.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года: Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — С. 38.
  • Республиканская художественная выставка «Советская Россия»: Каталог. — М: Советский художник, 1960. — С. 75.
  • Бетхер-Остренко И. Художественная летопись истории // Вечерний Ленинград. — 1964. — 28 января.
  • Ленинград. Зональная выставка. — Л., Художник РСФСР, 1965. — С. 49.
  • Аникушин М. Солнце на полотнах // Ленинградская правда. — 1964. — 3 ноября.
  • Буткевич О. От находок к открытиям. Заметки с выставки «Ленинград» // Советская культура. — 1964. — 26 декабря.
  • Колесова О. Две тысячи встреч. На выставке «Ленинград» // Ленинградская правда. — 1964. — 4 ноября.
  • Кривенко И. «Ленинград» (раздел живописи) // Художник. — 1965ю — № 3. — С. 27-36.
  • Вторая республиканская художественная выставка «Советская Россия»: Каталог. — М.: Советский художник, 1965. — С. 36.
  • Иванов П. Лицо современника // Искусство. — 1965. — № 8. — С. 5-10.
  • Колесова О. Широка страна моя … Творческий отчёт ленинградских художников, посвящённый 50-летию образования СССР // Ленинградская правда. — 1972. — 23 сентября.
  • Богданов А. Славя страну труда // Вечерний Ленинград. — 1972. — 10 октября.
  • Богданов А. Ярче, но и глубже // Вечерний Ленинград. — 1973. — 25 декабря.
  • Яковлева Л. Величие подвига // Вечерний Ленинград. — 1975. — 27 мая.
  • И. Мямлин. Сердце с правдой вдвоём… // Ленинградская правда. — 1975. — 1 июня.
  • Изобразительное искусство Ленинграда: Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С. 30.
  • Справочник членов Союза художников СССР. — М.: Советский художник, 1979. — Т. 2. — С. 337.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1972. — С. 49.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С.18-19, 357, 359, 360, 366, 370, 372, 385—388, 390, 392, 393, 396—398, 402, 407. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 35.
  • Живопись первой половины XX века (К) : Альманах. — СПб.: Palace Edition, 2008. — Вып. 226. — С. 15.