Jump to content

Ռալֆ Սթայնման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Սթայնման
անգլ.՝ Ralph Marvin Steinman
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1943(1943-01-14)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա[4][5][6]
Մահացել էսեպտեմբերի 30, 2011(2011-09-30)[7][8][9][…] (68 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10][2]
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՀարվարդի բժշկական դպրոց, ՄաքԳիլի համալսարան և Ռոքֆելլերի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[11]
Մասնագիտությունկենսաբան, իմունաբան, բժիշկ, պրոֆեսոր և հետազոտող
ԱշխատատուՌոքֆելլերի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Էդինբուրգի թագավորական ընկերություն
 Ralph M. Steinman Վիքիպահեստում

Ռալֆ Մարվին Սթայնման (հունվարի 14, 1943(1943-01-14)[1][2][3][…], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[4][5][6] - սեպտեմբերի 30, 2011(2011-09-30)[7][8][9][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10][2])[21] կանադացի բժիշկ և բժշկական հետազոտող էր Ռոքֆելլերի համալսարանում, ով 1973 թվականին հայտնաբերել և անվանել է դենդրիտային բջիջները[22][23]։ Սթայնմանը 2011 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներից էր։

Վաղ տարիք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Սթայնմանը ծնվել է, Մոնրեալում, աշքենազի հրեական ընտանիքում[24][25][26], Իրվինգ Սթայնմանի, ով զբաղվում էր գինեգործությամբ, և Նեթի Սթայնմանի չորս երեխաներից մեկը[27][28][29]։ Շուտով ընտանիքը տեղափոխվեց Շերբրուկ, որտեղ հայրը «Mozart's» հագուստի փոքրիկ խանութ բացեց։ Շերբրուկի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սթայնմանը վերադարձավ Մոնրեալ, որտեղ նա մնաց իր մորական տատիկի ու պապիկի՝ Նաթան և Եվա Թաքեֆմանների մոտ[30][31]։ Նա գիտության բակալավրի կոչում է ստացել ՄակԳիլ համալսարանից[21], իսկ և մագիստրոսի կոչումը՝ Հարվարդի բժշկական դպրոցից։ Նա պրակտիկան և օրդինատուրան անց է կացրել Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցում[32]։

2011 թվականի հոկտեմբերի 3-ին Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան կոմիտեն հայտարարեց, որ «դենդրիտիկ բջիջի և հարմարվողական իմունիտետում նրա դերի հայտնաբերման համար» Սթայնմանը ստացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի կեսը։ Մյուս կեսը համատեղ բաժին է հասել Բրյուս Բոյթլերին և Ժյուլ Հոֆմանին «բնածին իմունիտետի ակտիվացման վերաբերյալ նրանց հայտնագործությունների համար»[33]։ Սակայն հանձնաժողովը տեղյակ չէր, որ երեք օր առաջ՝ սեպտեմբերի 30-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից նա մահացել էր։ Սա բարդություն առաջացրեց, քանի որ Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը նախատեսում է, որ մրցանակը հետմահու չշնորհվի[34][35]։ Քննարկումներից հետո հանձնաժողովը որոշեց, որ քանի որ մրցանակի շնորհման որոշումը «կայացվել է բարեխղճորեն», այն կմնա անփոփոխ, և մրցանակը կշնորհվի[36][37]։

Սթայնմանի դուստրը պատմել է, որ նախորդ շաբաթ նա կատակել է ընտանիքի հետ՝ ողջ մնալու մասին մինչև մրցանակի հրապարակումը։ Սթայնմանը ասել է. «Ես գիտեմ, որ պետք է դիմանալ դրա համար։ Մրցանակը չեն տալիս, եթե դու մահացել ես։ Ես պետք է դիմանամ դրա համար[38]։

2016 թվականին Քվեբեկի Շերբրուկ քաղաքը, որտեղ Սթայնմանը ապրել է իր մանկության տարիներին, նոր փողոց անվանեց Ռալֆ Սթայնման՝ ի պատիվ միակ երբևէ Նոբելյան մրցանակ ստացած Շերբրուկի բնիկի[39]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 BBC Programme Catalogue
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.nytimes.com/2011/10/04/science/04steinman.html
  3. 3,0 3,1 http://www.telegraph.co.uk/news/obituaries/medicine-obituaries/8807029/Ralph-Steinman.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.cbc.ca/news/health/montreal-born-doctor-gets-posthumous-nobel-honour-1.824238
  5. 5,0 5,1 5,2 http://www.cbc.ca/news/health/q-a-understanding-the-immune-system-1.1072462
  6. 6,0 6,1 6,2 http://www.news.com.au/world/immune-work-nabs-nobel-for-trio/story-e6frfkyi-1226157624630
  7. 7,0 7,1 7,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1365-2796.2011.02495.x/pdf
  8. 8,0 8,1 8,2 http://www.nndb.com/edu/820/000068616/
  9. 9,0 9,1 9,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/0194262X.2012.678215
  10. 10,0 10,1 10,2 http://www.aai.org/about/History/Notable_Members/Nobel/Steinman_Ralph.html
  11. Deutsche Nationalbibliothek Record #139492151 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  12. http://www.laskerfoundation.org/awards/2007basic.htm
  13. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2011/
  14. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  15. https://www.cancerresearch.org/william-b-coley-award
  16. Robert Koch Award
  17. https://www.robert-koch-stiftung.de/index.php?article_id=15&clang=0
  18. http://www.novartisimmunologyprizes.com/laureates/#past-winners
  19. https://cavavub.be/nl/eredoctoraten
  20. https://clarivate.com/citation-laureates
  21. 21,0 21,1 «Rockefeller University scientist Ralph Steinman, honored today with Nobel Prize for discovery of dendritic cells, dies at 68». Rockefeller University. 2011 թ․ հոկտեմբերի 3.
  22. Steinman RM, Cohn ZA (1973). «Identification of a novel cell type in peripheral lymphoid organs of mice. I. Morphology, quantitation, tissue distribution». J. Exp. Med. 137 (5): 1142–62. doi:10.1084/jem.137.5.1142. PMC 2139237. PMID 4573839.
  23. Nussenzweig, M. C.; Mellman, I. (2011). «Ralph Steinman (1943–2011)». Nature. 478 (7370): 460. Bibcode:2011Natur.478..460N. doi:10.1038/478460a. PMID 22031432.
  24. «January 2008 ASCB Newsletter Member Profile – Ralph M. Steinman» (PDF). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. «Dendritic cells: from the fabric of immunology» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  26. «Nettie Steinman». Whereretireestalk.com. 2011 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  27. «Canadian scientist wins Nobel prize days after death». .canada.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  28. «Bar-Mitzvah of Steinman's brother Mark Charles (Canadian Jewish Review)». Multiculturalcanada.ca. 1961 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  29. «Seymour David Steinman». 1962 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  30. «Canadian Jewish Review: Mark Charles Steinman». Multiculturalcanada.ca. 1965 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  31. «Nathan Zelig Takefman (1891–1965)». Cousinsconnection.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  32. «Dr. Ralph M. Steinman Receives the 2010 Thomas E. Starzl Prize in Surgery and Immunology». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին.
  33. «Nobel Prize in Physiology or Medicine 2011» (Press release). Nobel Foundation. 2011 թ․ հոկտեմբերի 3.
  34. «Nobel winner died days before award announced». CNN. 2011 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  35. «Montreal-born scientist dies before Nobel honour». CBC News. 2011 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  36. «Ralph Steinman Remains Nobel Laureate». The Nobel Foundation. 2011 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  37. Sample, Ian (2011 թ․ հոկտեմբերի 3). «Nobel prize to be awarded to dead scientist». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. «The Nobel foundation concluded that the award should stand, saying: "The Nobel prize to Ralph Steinman was made in good faith, based on the assumption that the Nobel laureate was alive."»
  38. Orange, Richard (2011 թ․ հոկտեմբերի 3). «Nobel jury left red faced by death of laureate». The Daily Telegraph. UK. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  39. «Family calls new street in honour of Ralph Steinman "a slap in the face"». Sherbrooke Record (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.