Jump to content

Բրյուս Բոյթլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյուս Բոյթլեր
անգլ.՝ Bruce Alan Beutler
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1957(1957-12-29)[1][2][3][…] (68 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս[4][5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Pritzker School of Medicine? և Polytechnic School?
Մասնագիտությունբժիշկ, գենետիկ, իմունաբան, համալսարանի դասախոս և գիտնական
ԱշխատատուՍկրիպսի ինստիտուտ և Ռոքֆելլերի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
🌐
 Bruce Beutler Վիքիպահեստում

Բրյուս Ալան Բոյթլեր (/ˈbɔɪtlər/ BOYT-lər, դեկտեմբերի 29, 1957(1957-12-29)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս[4][5][6]) ամերիկացի իմունոլոգ և գենետիկ։ «բնածին իմունիտետի ակտիվացմանը վերաբերող բացահայտումների համար», Ժյուլ Հոֆմանի հետ համատեղ նա ստացել է 2011 թվականի ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի կեսը[16]։ Բոյթլերը հայտնաբերեց լիպոպոլիսախարիդի (LPS, որը նաև հայտնի է որպես էնդոտոքսին) երկար ժամանակ անհասանելի ընկալիչը։ Նա դա արեց՝ բացահայտելով ինքնաբուխ մուտացիաները մկան Toll-անման ընկալիչ 4-ի (Tlr4) գենի մեջ կոդավորելով LPS-կայուն մկների երկու կապ չունեցող շտամներ և ապացուցելով, որ նրանք պատասխանատու են այդ ֆենոտիպի համար[17]։ Հետագայում, և հիմնականում Շիզուո Ակիրայի աշխատանքի շնորհիվ,ցույց տրվեց, որ այլ TLR-ներ հայտնաբերում են վարակիչ մանրէների մեծամասնության բնորոշ մոլեկուլները՝ յուրաքանչյուր դեպքում առաջացնելով բնածին իմունային պատասխան[18][19][20][21][22]։

Վաղ տարիք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չիկագոյում, Իլինոյս, հրեական[23] ընտանիքում, Բոյթլերը Հարավային Կալիֆորնիայում ապրել է 2-ից 18 տարեկան հասակում (1959-1977)։ Նա հիմնականում ապրել է Արկադիա քաղաքում՝ Լոս Անջելեսի հյուսիսարևելյան արվարձան Սան Գաբրիել հովտում։ Այդ ընթացքում նա շատ ժամանակ է անցկացրել արշավելով Սան Գաբրիել լեռներում և տարածաշրջանային ազգային պարկերում (Սեքվոյա, Յոսեմիթե, Ջոշուա Տրի և Գրանդ Կանյոն)[24]։ Այս փորձառությունները նրա մեջ բուռն հետաքրքրություն առաջացրին կենսաբանական գիտության նկատմամբ։ Փորձարարական կենսաբանության հետ նրա ծանոթությունը, որը ձեռք է բերվել 14-ից 18 տարեկան հասակում, ներառում էր նաև աշխատանքը իր հոր՝ Էռնեստ Բոյթլերի լաբորատորիայում, այնուհետև Կալիֆորնիայի Դուարտեի «Հույսի քաղաք» բժշկական կենտրոնում։ Այնտեղ նա սովորեց վերլուծել արյան կարմիր բջիջների ֆերմենտները և ծանոթացավ սպիտակուցների մեկուսացման մեթոդներին։ 17 տարեկանում նա հրապարակեց գլուտատիոն պերօքսիդազի էլեկտրոֆորետիկ տարբերակի վերաբերյալ[25], ինչպես նաև անօրգանական սելենիտի բնորոշ կատալիտիկ ակտիվության մասին իր ուսումնասիրությունները[26]։

Բոյթլերը նաև աշխատել է Սուսումու Օհնոյի «Հույսի քաղաք» լաբորատորիայում։ Սուսումու Օհնոn գենետիկ է, ով հայտնի է էվոլյուցիայի, գենոմի կառուցվածքի և կաթնասունների սեռերի տարբերակման ուսումնասիրություններով[27]։ Բոյթլերը իմունոլոգիայի և մկների գենետիկայի հետ ծանոթացավ 1970-ականներին։ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի քոլեջի ուսանող լինելիս Բոյթլերն աշխատում էր Դրոզոֆիլայի գենետոլոգ Դեն Լինդսլիի լաբորատորիայում, որը հետաքրքրված էր մրգային ճանճում սպերմատոգենեզով և սպերմիոգենեզով։ Այնտեղ նա սովորեց քարտեզագրել ֆենոտիպերը քրոմոսոմային շրջաններում՝ օգտագործելով տեսանելի ֆենոտիպային մարկերներ[24]։ Նա նաև աշխատել է LP-ի կենսաբանության փորձագետ Աբրահամ Բրոդեի լաբորատորիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 People by Last Names: B — 2002.
  2. 1 2 Bruce A. Beutler — Nobel Foundation.
  3. 1 2 Rogers K. Encyclopædia Britannica
  4. 1 2 Infection Detection Wins Nobel Prize for Three Scientists — Bloomberg News, 2011.
  5. 1 2 Nobel Prize winner has a family history of scientific greatness // Newsday — Melville, USA: Optimum Communications, 2011. — ISSN 0278-5587; 2643-9417; 2574-5298
  6. 1 2 3 Scientists Win Nobel For Immune System Studies — NPR, 2011.
  7. ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 2011 — Nobel Foundation.
  8. ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
  9. ↑ https://www.cancerresearch.org/william-b-coley-award
  10. ↑ The Stanley J. Korsmeyer Award
  11. ↑ Robert Koch Award — Robert Koch Foundation.
  12. ↑ Robert-Koch-Preis — Robert Koch Foundation.
  13. ↑ https://www.shawprize.org/laureates/2011-life-science-medicine/
  14. ↑ https://clarivate.com/citation-laureates
  15. ↑ https://web.archive.org/web/20200412124607/https://back-office.univ-amu.fr/sites/back-office.univ-amu.fr/files/news_documents/soiree_scientifique_2018_livret_105x297_dhc_ok_web.pdf
  16. ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 2011» (Press release). Nobel Foundation. 2011 թ․ հոկտեմբերի 3.
  17. ↑ Poltorak, A.; He, X.; Smirnova, I.; Liu, M. Y.; Van Huffel, C.; Du, X.; Birdwell, D.; Alejos, E.; Silva, M.; Galanos, C.; Freudenberg, M.; Ricciardi-Castagnoli, P.; Layton, B.; Beutler, B. (1998 թ․ դեկտեմբերի 11). «Defective LPS signaling in C3H/HeJ and C57BL/10ScCr mice: mutations in Tlr4 gene». Science. 282 (5396): 2085–2088. doi:10.1126/science.282.5396.2085. ISSN 0036-8075. PMID 9851930.
  18. ↑ Hemmi, Hiroaki; Kaisho, Tsuneyasu; Takeuchi, Osamu; Sato, Shintaro; Sanjo, Hideki; Hoshino, Katsuaki; Horiuchi, Takao; Tomizawa, Hideyuki; Takeda, Kiyoshi; Akira, Shizuo (2002 թ․ հունվարի 22). «Small anti-viral compounds activate immune cells via the TLR7 MyD88-dependent signaling pathway». Nature Immunology. 3 (2): 196–200. doi:10.1038/ni758. ISSN 1529-2908. PMID 11812998. S2CID 1694900.
  19. ↑ Hemmi, H.; Takeuchi, O.; Kawai, T.; Kaisho, T.; Sato, S.; Sanjo, H.; Matsumoto, M.; Hoshino, K.; Wagner, H.; Takeda, K.; Akira, S. (2000 թ․ դեկտեմբերի 7). «A Toll-like receptor recognizes bacterial DNA». Nature. 408 (6813): 740–745. Bibcode:2000Natur.408..740H. doi:10.1038/35047123. ISSN 0028-0836. PMID 11130078. S2CID 4405163.
  20. ↑ Takeuchi, O.; Hoshino, K.; Kawai, T.; Sanjo, H.; Takada, H.; Ogawa, T.; Takeda, K.; Akira, S. (1999 թ․ հոկտեմբերի 1). «Differential roles of TLR2 and TLR4 in recognition of gram-negative and gram-positive bacterial cell wall components». Immunity. 11 (4): 443–451. doi:10.1016/s1074-7613(00)80119-3. ISSN 1074-7613. PMID 10549626.
  21. ↑ Takeuchi, O.; Kawai, T.; Mühlradt, P. F.; Morr, M.; Radolf, J. D.; Zychlinsky, A.; Takeda, K.; Akira, S. (2001 թ․ հուլիսի 1). «Discrimination of bacterial lipoproteins by Toll-like receptor 6». International Immunology. 13 (7): 933–940. doi:10.1093/intimm/13.7.933. ISSN 0953-8178. PMID 11431423.
  22. ↑ Takeuchi, Osamu; Sato, Shintaro; Horiuchi, Takao; Hoshino, Katsuaki; Takeda, Kiyoshi; Dong, Zhongyun; Modlin, Robert L.; Akira, Shizuo (2002 թ․ հուլիսի 1). «Cutting edge: role of Toll-like receptor 1 in mediating immune response to microbial lipoproteins». Journal of Immunology. 169 (1): 10–14. doi:10.4049/jimmunol.169.1.10. ISSN 0022-1767. PMID 12077222. S2CID 22686400.
  23. ↑ «Jewish Nobel Prize laureates - Physiology and medicine». www.science.co.il. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  24. 1 2 «Bruce A. Beutler - Biographical - NobelPrize.org». Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
  25. ↑ Beutler, E.; West, C.; Beutler, B. (1974 թ․ հոկտեմբեր). «Electrophoretic polymorphism of glutathione peroxidase». Annals of Human Genetics. 38 (2): 163–169. doi:10.1111/j.1469-1809.1974.tb01947.x. ISSN 0003-4800. PMID 4467780. S2CID 32294741.
  26. ↑ Beutler, E.; Beutler, B.; Matsumoto, J. (1975 թ․ հուլիսի 15). «Glutathione peroxidase activity of inorganic selenium and seleno-DL-cysteine». Experientia. 31 (7): 769–770. doi:10.1007/BF01938453. ISSN 0014-4754. PMID 1140308. S2CID 26234261.
  27. ↑ Ohno, S. (1977 թ․ հունվար). «The original function of MHC antigens as the general plasma membrane anchorage site of organogenesis-directing proteins». Immunological Reviews. 33: 59–69. doi:10.1111/j.1600-065X.1977.tb00362.x. ISSN 0105-2896. PMID 66186. S2CID 45992817.